1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Ծանր է Զինվորի մահը, բայց դրանից ծանր բան էլ կա...

Նման դեպքի կամ դեպքերի վերաբերյալ ծանր է դատողություն անելը, բայց պիտի փորձեմ։

Մինչև հիմա էլ ականջներումս հնչում է խաղաղ ժամանակներում զոհված զինվորների մայրերի ողբը՝ իմ տղուն սպանել են, ինչու՞ չեք ասում․․․

Բանակում դեպքեր էին արձանագրվում, բայց ոչ մի անգամ չէր ասվում՝ որ զինվորը սպանվել է ծառայակցի կողմից։

Ողբ է, երբ 21 տարեկան տղան, ով մեկ ու կես ամիս հետո տուն պիտի վերադառնար, սպանվում է ծառայակցի կողմից։ Առաջ նման բան չէին ասում, հիմա պաշտոնապես հայտնում են․

«2017թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ծառայակցի կողմից արձակած կրակոցների հետևանքով մարմնի տարբեր շրջաններում հրազենային մահացու վիրավորումներ է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանը:

Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ պարտադիր ժամկետային զինծառայողը ձերբակալվել է՝ ծառայակցին սպանելու կասկածանքով»:

Ծանր է Զինվորի մահը, բայց դրանից ծանր բան էլ կա,- ասում էր ինձ խաղաղ ժամանակներում սպանված մի զինվորի մայր։ Դա այն է, երբ երազում տղադ գալիս է ու ասում՝ մայրիկ, ես ինքնասպանություն չեմ գործել, ինձ սպանել են․․․ Դա մղձավանջ է, դա բաց աչքերով մորթ է։ Դրանից ծանր բան չկա։

Հասմիկ Բաբաջանյան
Hraparak.am

loading...
Լրահոս
Մի շարք ավտոճանապարհներին ձյուն է և մերկասառույց Նախագահը թեյի սեղանի շուրջ հանդիպում է ունեցել մտավորականության ներկայացուցիչների հետ 3 բան, որ երջանկացնում է հորոսկոպի նշաններին «Կարևորի մասին» Artn tv-ի համար. Հունվարի 16 Մխիթարյանի ու Սանչեսի տեղափոխության հարցը գրեթե լուծված է Թուրքիան շարունակում է թուրք-սիրիական սահմանին զինտեխնիկա կուտակել Մշտապես սառը ձեռքեր եւ ոտքեր ունե՞ք. Ինչպես վերացնել Ադրբեջանում 2017-ին նվազել է նավթի և գազի արդյունահանումը Նախագահը Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին հանձնել է Հայրենիքի շքանշանը Դուք պարտավոր չեք վճարել սուպերմարկետում պատահաբար կոտրած ապրանքի համար Հրանտ Դինքի մահվան տարելիցին ընդառաջ 2017-ին Հայաստանում արձանագրվել է հանցագործության 20. 285 դեպք, նախորդ տարվանից 1521-ով ավելի Պետք է միասնական երթուղային ցանց մշակել ողջ հանրապետության համար. Վարչապետի հանձնարարականը՝ Տրանսպորտի նախարարությունում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Բրյուսելում անցկացված խորհրդաժողովին Ինչպես տանից հանել բացասականը, հիվանդություններն ու գումար բերել 7 առօրյա սովորություններ, որոնք մեծ վնաս են հասցնում կնոջ կրծքին Այս պտուղների օգտագործման չարաշահումը կարող է վատ հետևանքներ ունենալ Հազարավոր մարդիկ այցելում են Թուրքիայի Քարաման նահանգ՝ հայկական եկեղեցու որմնանկարները տեսնելու Ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ Թիվ 44 երթուղու միկրոավտոբուսում կատարված գրպանահատությունը բացահայտվեց Տեսահոլովակի պրեմիերա. Արամե` «Հալվելու եմ» Բեյսբոլի խաղի ժամանակ այս աղջիկն ուրախ սելֆիներ էր անում, երբ գնդակը դիպավ նրա դեմքին․ հետևանքները տեսնել է պետք (լուսանկար) Զորակոչիկին բանակ են ճանապարհում զուռնա-դհոլով (Տեսանյութ) Lexus-ը ներկայացրել է գերշքեղ ամենագնաց Իսկ դուք կհամարձակվեի՞ք փորձել պինգվինի եփած ձուն․ ահա թե ինչով է այն տարբերվում հավինից (լուսանկար)