1$ = 0 AMD 1€ = 0 AMD

10 լավագույն ամանորյա ֆիլմերը՝ ընտանեկան դիտման համար

Երբ փողոցներում արդեն վառվում են հազարավոր լույսեր, խանութներում տոնական եռուզեռ է, իսկ տունը շուտով կլցվի կարկանդակների և տաք շոկոլադի անուշ բույրով, նշանակում է, որ սա տարվա լավագույն ժամանակն է: Իսկ եթե ցանկանում եք ստեղծել ընտանեկան ջերմ կինեմատոգրաֆիական մթնոլորտ, 168.am-ը շտապում է օգնության՝ ներկայացնելով իր առանձնացրած 10 լավագույն ամանորյա ֆիլմերը:

«Էլֆ» (Elf)

 

Ամերիկացի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Ջոն Ֆավրոյի ընտանեկան կատակերգությունը պատմում է մի երեխայի մասին, ով Ամանորին հայտնվում է Սանտա Կլաուսի նվերների պարկի մեջ և վերջինիս հետ ուղևորվում է դեպի հեռավոր Հյուսիսային բևեռ:

Էլֆերը նրան իրենց ընտանիք են ընդունում և սկսում են Բադդի (Ուիլ Ֆերրել) կոչել: Սակայն Բադդին չափազանց բարձրահասակ է և տեսանելի՝ իսկական էլֆ դառնալու համար…

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Ֆրեդ Կլաուս» (Fred Claus)

Ամերիկացի կինոռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Դևիդ Դոբկինի ամերիկյան ամանորյա կինոկատակերգությունը պատմում է Սանտայի եղբոր՝ Ֆրեդ Կլաուսի մասին: Ֆրեդը (Վինս Վոն) մեծանում է իր եղբոր՝ Նիքի (Փոլ Ջամատի) սուրբ ստվերում, և ի վերջո, կորցնում է հավատը Սուրբ Ծնունդի նկատմամբ:

Մի օր դեկտեմբերին Ֆրեդը թռչում է Հյուսիսային բևեռ և հայտնաբերում է, որ Նիքը վտանգի մեջ է, քանի որ արդյունավետության փորձագետը որոշում է մշտապես վերացնել Սուրբ Ծնունդը:

Ֆրեդը փրկում է Սուրբ Ծնունդը և իր համար վերականգնում ընտանիքի համը:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Հրաշք 34-րդ փողոցում» (Miracle on 34th Street)

Ամերիկացի կինոռեժիսոր և կինոպրոդյուսեր Լես Մեյֆիլդի կողմից 1994 թվականին նկարահանված «Հրաշք 34-րդ փողոցում» ընտանեկան ֆիլմը համանուն դասական ֆիլմի ռիմեյքն է:

Փոքր երեխաներն անկեղծորեն հավատում են հրաշքներին և միշտ անհամբերությամբ սպասում են Ամանորին: Իսկ 6-ամյա Սյուզանը (Մարա Ուիլսոն), ով հայր չունի, չի հավատում, որ Ձմեռ պապն իսկական հրաշագործ է: Եվ չնայած Սյուզանը, ինչպես բոլոր երեխաները, իր ամանորյա ցուցակն է կազմում, նա վստահ է, որ չի ստանա իր համար ամենից շատ ցանկալի նվերները. նոր տուն, հայրիկ և փոքր եղբայր: Սակայն գլխավոր հրաշքը դեռ տեղի է ունենալու…

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Ինչպես Գրինչը գողացավ Ծննդյան տոները» (How the Grinch Stole Christmas)

Ամերիկացի կինոռեժիսոր, պրոդյուսեր և դերասան Ռոն Հովարդի ընտանեկան կատակերգությունը պատմում է Կտոգրադ հեքիաթային քաղաքի բնակիչների մասին, ովքեր շատ են սիրում նշել Ամանորը։ Բայց կա մեկը, ով ատում է այդ տոնը. դա կանաչ արարած Գրինչն (Ջիմ Քերրի) է։ Նա ապրում է բարձր լեռան վրա, իր միակ ընկերոջ՝ Մաքս անունով շան հետ, և նեղացած է քաղաքի բնակիչներից։ Մանուկ հասակից հասակակիցները ծաղրում էին Գրինչին իր անսովոր արտաքինի համար։ Ավելի ուշ Գրինչի և քաղաքացիների մեջ ընդհանուր հակակրանք է առաջանում։

 

Ամեն տարի Կտոգրադ քաղաքի բնակիչների ամանորյա ուրախությունն ու երջանկությունը կանաչ ճգնավորի մոտ բարկություն և զայրույթ են առաջացնում։ Եվ մի անգամ Գրինչը որոշում է իրականացնել իր նենգ ծրագիրը. գողանալ քաղաքացիներից իրենց սիրելի Սուրբ Ծնունդը…

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Սուրբ Ծննդյան պատմություն» (A Christmas Carol)

Ամերիկացի հայտնի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ռոբերտ Զեմեկիսի ֆիլմը պատմում է դաժան ծերունի Էբենեզեր Սքրուջի (Ջիմ Քերրի) մասին: Պարոն Սքրուջն իր ամբողջ կյանքը նվիրել է հարստության կուտակմանը: Նա արհամարհում է ամեն ինչ, բացառությամբ փողի, այդ թվում` ընկերությունը, սերն ու ամանորյա տոները:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Եպիսկոպոսի կինը» (The Bishop’s Wife)

«Եպիսկոպոսի կինը» ռոմանտիկ կատակերգությունը 1947 թվականին  նկարահանվել է հրեական ծագման գերմանացի և ամերիկյան ռեժիսոր, սցենարիստ Հենրի Քոսթերի կողմից:

Ջուլիան (Լորետա Յանգ)՝ Բրոգհեմ եպիսկոպոսի (Դևիդ Նիվեն) կինն է, իսկ Դեբբին (Քերոլին Գրայմս) նրանց փոքր դուստրն է: Նույնիսկ Սուրբ Ծննդյան նախօրեին նրանք ակնկալում են ուշադրության արժանանալ ամուսնու և հոր կողմից: Վերջինս զբաղված է նոր եկեղեցու կառուցման համար նվիրատվություններ հավաքելով և ամբողջ ժամանակն անցկացնում է աղոթելով: Մի օր քաղաքում հայտնվում է Դադլին (Քերի Գրանտ), ով վստահեցնում է, որ ինքը հրեշտակ է և եկել է մարդկանց օգնելու: Հրաշքները, որոնք տեղի են ունենում, օգնում են եպիսկոպոսին հասկանալ, թե ինչն է կյանքում ամենից կարևորը:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Բրիջիթ Ջոնսի օրագիրը» (Bridget Jones’s Diary)

2001 թվականին բրիտանացի կինոռեժիսոր Շերոն Մագուայրի կողմից նկարահանված ֆիլմը, որի հիմքում ընկած է Հելեն Ֆիլդինգի գիրքը, պատմում է Բրիջիթ Ջոնսի (Ռենե Զելվեգեր) մասին, ով վերջապես որոշում է նոր կյանք սկսել: Նա արդեն երեսուն տարեկան է, բայց ունի բազմաթիվ վնասակար սովորություններ և ավելորդ կիլոգրամներ: Բայց ամենակարևորն այն է, որ նա միայնակ է…

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Իրական սեր» (Love Actually)

Բրիտանացի կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, դերասան և սցենարիստ Ռիչարդ Քյորթիսի տրագիկոմեդիան իրական սիրո պատմություն է: Սերն անմոռանալի է և անթույլատրելի, պատճառելով ափսոսանք և հիասթափություն, անսպասելի և անհասանելի, անհարմար է և անբացատրելի, անհեթեթ և անհավասար: Սերն իրականում շրջապատում է մեզ՝ իր աշխատակցուհուն սիրահարված վարչապետից՝ մինչև գրող, ով Ֆրանսիայի հարավ է եկել, որպեսզի բուժի իր կոտրված սիրտը:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Արձակուրդ փոխանակմամբ» (The Holiday)

Ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Նենսի Մեյերսի ամերիկյան ռոմանտիկ կատակերգությունը պատմում է Այրիս Սիմթքինսի (Քեյթ Ուինսլեթ) և Ամանդա Վուդսի (Քեմերոն Դիաս) մասին: Երկու անծանոթ կանայք, որոնք միմյանցից 10.000 կիլոմետր հեռավորության վրա են գտնվում, հայտնվում են նույնանման իրավիճակներում: Նրանք որոշում են ամանորյա տոներից առաջ փոխանակվել բնակավայրերով, որպեսզի արձակուրդի ընթացքում կարողանան լուծել իրենց խնդիրները:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Նոել» (Noel)

Նյու Յորքում Սուրբ Ծնունդը տարվա ամենագեղեցիկ ժամանակն է: Ամբողջ քաղաքում վառվում են հազարավոր լույսեր, որոնք ստեղծում են խաղաղության և երջանկության զգացում: Բայց կան մարդիկ, որոնք սպասում են անհավատալի, կախարդական մի բանի: Հենց նրանց մասին է ամերիկացի դերասան և ռեժիսոր Չեզ Պալմինտերիի «Նոել» ամերիկյան դրաման:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

 
loading...
Լրահոս
Քննարկվել են Գերմանական կարմիր խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության 2018 թվականին Երևանում նախատեսված բարեգործական ծրագրերը Քո կարիքն ունեմ ավելի, քան երբևէ. Լուսինե Թովմասյան Ճանապարհի մերկասառույցի պատճառով 45-ամյա վարորդը Ապարանում Mercedes-ով հայտնվել է ձորում Նանան՝ մանուշակագույն հոնքերով (լուսանկար) Ոստիկանները հայտնաբերել են Երևանում՝ «Երևան Սիթի»-ում առանձնակի դաժանությամբ 61-ամյա տղամարդուն սպանած կասկածյալին. նա չի զղջում կատարածի համար Մոսկվայում մեկուկես տարեկան հայ փոքրիկ է մահացել Ավտովթար Ապարան-Նիգավան ավտոճանապարհին Մեղքը հիմնավորվելու դեպքում «Ճվճվ Արոյի» որդին պատրաստ է օրենքի ողջ խստությամբ պատիժ կրել Գիտատեխնիկական ոլորտում ամրապնդվում է միջազգային համագործակցությունը Երեւանում փեսան ծեծել է զոքանչին Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ՔԿՀ պաշտոնյային կաշառք տալու փաստով քննված քրեական գործի նախաքննությունը «Աջ ղեկ» նախաձեռնության անդամները միացել են «Ելք»-ի նախաձեռնած բողոքի ակցիային Ազատությունները 2017-ին Հայաստանում և Արցախում՝ ըստ «Freedom House»-ի Գալուստ Սահակյանը քաղաքականության մեջ անփոխարինելի մարդ չի տեսնում. Գ. Սահակյան Որքան արժե դոլարը՝ այսօր ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ-ի առաջարկությունը ԶԼՄ ներկայացուցիչներին Խուլիգանության մեղադրանքով հետախուզվող կինը ներկայացել է ոստիկանություն Նաղդալյանը՝ «պրիազնիյով կամ նյե պրիազնիյով» առաջնորդվելու եւ Սարգսյանից վիրավորվելու մասին Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի իր գործընկերոջը Եկեք մարդու վրա դնենք ժուչոկներ. Նաիրա Զոհրաբյան Էրդողանը Պապի հրավերով կմեկնի Վատիկան Որպես անհետ կորած որոնվող 19-ամյա Քնարիկ Մայիլյանը հայտնաբերվել է Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Չպետք է մոռանանք դառն անցյալը, որպեսզի ստիպված չլինենք այն նորից վերապրել» Օրվա կադրը. մոր եւ որդու գրկախառնությունը՝ սրտաճմլիկ տեսարան ձմեռային զորակոչից