1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Հնդիկ տղան կնքվել է հայուհու հետ ամուսնանալու համար

Հունվարի 9-ին ավստրալիական SBS հեռուստաալիքով կթողարկվի «Ամուսնացիր ինձ հետ, ամուսնացիր իմ ընտանիքի հետ» նոր շոուի առաջին հաղորդաշարը, որում տարբեր ազգությունների, կրոնի և ավանդույթների ներկայացուցիչներ կփորձեն հաղթահարել տարբերությունները և բազմամշակութային ընտանիք ստեղծել։ Առաջին եթերաշրջանում նման փորձություն կանցնեն հայուհի Նենսին և հնդիկ Աշուն։

Նենսին ծնվել է Հայաստանում, բայց մեծացել է Ավստրալիայում, Աշուն ամբողջ կյանքն անցկացրել է Հնդկաստանում։


Երիտասարդներն առաջին անգամ հանդիպել են ԱՄՆ-ում, դրանից հետո նրանց միջև ծագել է ինտերնետային սիրավեպ։ Հեռավորության վրա հարաբերությունների արդյունքը դարձել է Աշուի տեղափոխվելն իր ընտրյալի մոտ՝ Սիդնեյ։

Շոուն դեռ չի հեռարձակվել եթերում, սակայն անոնսից արդեն պարզ է, որ հայ-հնդկական զույգն արդեն հաջող ընտանիք է կազմել. Նենսիի և Աշուի հարսանիքը տեղի է ունեցել հեռուստախցիկների օբյեկտիվների առջև։

«Շոուի հիմնական ուղերձը ոչ թե հակասությունները ցուցադրելն է, այլ այն, թե ինչպես են միավորվում տարբեր մշակույթների մարդիկ», — ասում է Աշուն։

Նենսիի և Աշուի մինչամուսնական հարաբերությունները տևել են մեկ տարի, դրանից հետո նա պատմել է Աշուի մասին իր ընտանիքին։

Աղջիկը իրենց հարաբերությունները երկար գաղտնի պահելը բացատրել է նրանով, որ իմացել է՝ ծնողներին շատ կանհանգստացնի այլազգի փեսա ունենալու միտքը։ Ինչ վերաբերում է Աշուին, նա խոստովանում է, որ հայկական երկիմաստ ակնարկները նորություն են եղել նրա համար, սակայն երիտասարդը հաղթահարել է այդ ամենը։

«Իմ ընտանիքի կողմից ոչ մի առարկություն չի եղել, բայց Նենսիի ընտանիքն այնքան բացասական էր տրամադրված եղել, որովհետև հայերը փորձում են միշտ հայի հետ ամուսնացնել իրենց զավակներին», — պատմել է Աշուն։

Փեսացուի խոսքերը հաստատել է նաև Նենսիի մայրը. նա շոուի հոլովակում հայտարարել է, որ հայերը «չեն սիրում, երբ իրենց երեխաներն ամուսնանում են այլ ազգության ներկայացուցիչների հետ»։

Նենսին հոլովակում ասում է իր ապագա փեսացուին, որ նա «կերել է իր կյանքը»։


Նրա խոսքով՝ երիտասարդն ամեն ինչ արել է, որպեսզի իրեն ընդունեն աղջկա ընտանիքում։ Օրինակ` հավատափոխ է եղել և կնքվել հայկական եկեղեցում։

«Ամուսնության համար հայ փեսացուն և հարսնացուն պետք է կնքված լինեն։ Եվ ես դա արեցի առանց երկմտելու. մենք հավատարիմ ենք ցանկացած մշակույթը հարգելու սկզբունքին», — ասել է նա։

Արդյունքում նորապսակներն ամուսնացել են Սիդնեյի հայկական եկեղեցում։

 

 

loading...
Լրահոս
Դիետոլոգն այցելուին 3 խորհուրդ տվեց. դրանց օգնությամբ կինը 2 տարում նիհարեց 70 կիլոգրամով Մեր խնդիրն է քաղաքական լուծում պահանջել, ոչ թե մի լուծում, որը կլինի «Տարոն ջան, գեղեցիկ չէ» ձեւաչափով. Փոստանջյան Արթիկի և Ախուրյանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում Քննարկվել են Գերմանական կարմիր խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության 2018 թվականին Երևանում նախատեսված բարեգործական ծրագրերը Քո կարիքն ունեմ ավելի, քան երբևէ. Լուսինե Թովմասյան Ճանապարհի մերկասառույցի պատճառով 45-ամյա վարորդը Ապարանում Mercedes-ով հայտնվել է ձորում Նանան՝ մանուշակագույն հոնքերով (լուսանկար) Ոստիկանները հայտնաբերել են Երևանում՝ «Երևան Սիթի»-ում առանձնակի դաժանությամբ 61-ամյա տղամարդուն սպանած կասկածյալին. նա չի զղջում կատարածի համար Մոսկվայում մեկուկես տարեկան հայ փոքրիկ է մահացել Ավտովթար Ապարան-Նիգավան ավտոճանապարհին Մեղքը հիմնավորվելու դեպքում «Ճվճվ Արոյի» որդին պատրաստ է օրենքի ողջ խստությամբ պատիժ կրել Գիտատեխնիկական ոլորտում ամրապնդվում է միջազգային համագործակցությունը Երեւանում փեսան ծեծել է զոքանչին Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ՔԿՀ պաշտոնյային կաշառք տալու փաստով քննված քրեական գործի նախաքննությունը «Աջ ղեկ» նախաձեռնության անդամները միացել են «Ելք»-ի նախաձեռնած բողոքի ակցիային Ազատությունները 2017-ին Հայաստանում և Արցախում՝ ըստ «Freedom House»-ի Գալուստ Սահակյանը քաղաքականության մեջ անփոխարինելի մարդ չի տեսնում. Գ. Սահակյան Որքան արժե դոլարը՝ այսօր ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ-ի առաջարկությունը ԶԼՄ ներկայացուցիչներին Խուլիգանության մեղադրանքով հետախուզվող կինը ներկայացել է ոստիկանություն Նաղդալյանը՝ «պրիազնիյով կամ նյե պրիազնիյով» առաջնորդվելու եւ Սարգսյանից վիրավորվելու մասին Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի իր գործընկերոջը Եկեք մարդու վրա դնենք ժուչոկներ. Նաիրա Զոհրաբյան Էրդողանը Պապի հրավերով կմեկնի Վատիկան Որպես անհետ կորած որոնվող 19-ամյա Քնարիկ Մայիլյանը հայտնաբերվել է