1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Դիզելային վառելիքի «կայուն» գինը

Դիզելային վառելիքի գինը էական ազդեցություն ունի ցանկացած երկրի տնտեսության վրա, քանի որ վերջինս մեծ ծավալներով օգտագործվում է գյուղատնտեսության, արդյունաբերության և տրանսպորտի ոլորտներում, արդյունքում՝ դիզելային վառելիքի ուղղությամբ կատարված ծախսերը ներառվում են ապրանքների և ծառայությունների ինքնարժեքի մեջ:
Ակցիզային հարկի մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն (Ուժի մեջ է եղել մինչև 01.01.2018թ.)՝ դիզելային վառելիքի ակցիզային հարկի դրույքաչափը 1 տոննայի համար սահմանված էր մաքսային արժեքի 10 տոկոս, բայցոչպակաս, քան 1 տոննայիհամար35000 ՀՀ դրամ: 01.01.2018 թվականից ուժի մեջ մտածնոր Հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դիզելային վառելիքի ակցիզային հարկի դրույքաչափը 1 տոննայի համար սահմանված է 13 000 ՀՀ դրամ, սակայն նույն օրենսգրքի 450-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մինչև 2017 թվականիդեկտեմբերի 31-ըներառյալներմուծվածև 2018 թվականիհունվարի 1-իդրությամբհարկվճարողներիմոտառկադիզելայինվառելիքիապրանքայինմնացորդներիմասովներմուծմանժամանակվճարվածակցիզայինհարկը՝յուրաքանչյուրտոննայիհաշվով22000 ՀՀ դրամիչափով է:
Այսպիսով՝ 2018 թվականի հունվարի 1-ից հետո դիզելային վառելիքի ակցիզային հարկի դրույքաչափը կտրուկ նվազել է 35000 ՀՀ դրամից մինչև 13000 ՀՀ դրամ (կամ մնացորդի նկատմամբ՝ 22 000 ՀՀ դրամ), սակայն այդ նվազեցումը որևէ ազդեցություն չի ունեցել դիզելային վառելիքի մանրածախ գնի վրա, իսկ սեղմված գազի ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացման ժամանակ1 խ.մ. գազի գինը աճեց 20 ՀՀ դրամով, բենզինի դեպքում՝ նույնպես: Ներկայումս դիզելային վառելիքի մեկ լիտրը արժե 430 ՀՀ դրամ:
Դիզելային վառելիքի շուկայում գործում են սահմանափակ թվով կազմակերպություններ՝ Ֆլեշը, Ռան-ՕՅԼ-ը, ՍԻՓԻԷՍՕԻԼՔՈՐՓՈՐԵՅՇՆ-ը և այլն: Անշուշտ, մանրածախ շուկայում միասնական գնային քաղաքականությունը կարող է վկայել հակամրցակցային համաձայնության մասին, ինչը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրության առարկա պետք է դառնա:
Հետագայում ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի վերլուծություններում ավելի մանրամասն կանրադառնանք վառելիքային շուկայի հիմնախնդիրներին:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակ

loading...
Լրահոս
Նախագահը թեյի սեղանի շուրջ հանդիպում է ունեցել մտավորականության ներկայացուցիչների հետ 3 բան, որ երջանկացնում է հորոսկոպի նշաններին «Կարևորի մասին» Artn tv-ի համար. Հունվարի 16 Մխիթարյանի ու Սանչեսի տեղափոխության հարցը գրեթե լուծված է Թուրքիան շարունակում է թուրք-սիրիական սահմանին զինտեխնիկա կուտակել Մշտապես սառը ձեռքեր եւ ոտքեր ունե՞ք. Ինչպես վերացնել Ադրբեջանում 2017-ին նվազել է նավթի և գազի արդյունահանումը Նախագահը Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին հանձնել է Հայրենիքի շքանշանը Դուք պարտավոր չեք վճարել սուպերմարկետում պատահաբար կոտրած ապրանքի համար Հրանտ Դինքի մահվան տարելիցին ընդառաջ 2017-ին Հայաստանում արձանագրվել է հանցագործության 20. 285 դեպք, նախորդ տարվանից 1521-ով ավելի Պետք է միասնական երթուղային ցանց մշակել ողջ հանրապետության համար. Վարչապետի հանձնարարականը՝ Տրանսպորտի նախարարությունում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Բրյուսելում անցկացված խորհրդաժողովին Ինչպես տանից հանել բացասականը, հիվանդություններն ու գումար բերել 7 առօրյա սովորություններ, որոնք մեծ վնաս են հասցնում կնոջ կրծքին Այս պտուղների օգտագործման չարաշահումը կարող է վատ հետևանքներ ունենալ Հազարավոր մարդիկ այցելում են Թուրքիայի Քարաման նահանգ՝ հայկական եկեղեցու որմնանկարները տեսնելու Ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ Թիվ 44 երթուղու միկրոավտոբուսում կատարված գրպանահատությունը բացահայտվեց Տեսահոլովակի պրեմիերա. Արամե` «Հալվելու եմ» Բեյսբոլի խաղի ժամանակ այս աղջիկն ուրախ սելֆիներ էր անում, երբ գնդակը դիպավ նրա դեմքին․ հետևանքները տեսնել է պետք (լուսանկար) Զորակոչիկին բանակ են ճանապարհում զուռնա-դհոլով (Տեսանյութ) Lexus-ը ներկայացրել է գերշքեղ ամենագնաց Իսկ դուք կհամարձակվեի՞ք փորձել պինգվինի եփած ձուն․ ահա թե ինչով է այն տարբերվում հավինից (լուսանկար) Տնտեսական պատասխանատուն` համայնքի տնտեսական ծրագրերի ինֆորմացիայի առաջնային օղակ. Դավիթ Լոքյան