1$ = 0 AMD 1€ = 0 AMD

«Ապահովեք հավասար պայմաններ». Մարուքյանը վարչապետից պահանջում է լուծել Բագրատաշենում ապահովագրողների խնդիրը

«Ելք» խմբակցության քարտուղար Էդմոն Մարուքյանը վարչապետ Կարեն Կարապետյանից ու Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանից պահանջել է լուծում տալ Բագրատաշենի անցակետում հունվարի 4-ից մոտ 40 ապահովագրողների կողմից բարձրացված խնդրին։

Մարուքյանն այս առնչությամբ, Facebook–ի իր էջում գրել է հետեւյալը.

«Այսօր առավոտյան գրություններ եմ ուղարկել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին եւ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին՝ պահանջելով լուծել Բագրատաշենի անցակետում հունվարի 4-ից մոտ 40 ապահովագրողների կողմից բարձրացված, սակայն դեռ որեւէ լուծում չստացած խնդրին։

Հարցը մասնավորապես այն է, որ մաքսատանն ապահովագրական գործունեություն ծավալող բոլոր ընկերությունները հավասարապես վարձակալությամբ տարածքներ են ստացել անցակետից դուրս, մինչդեռ նախորդ ամսվանից մի ընկերություն ստացել է առավելություն մյուսների նկատմամբ եւ իր գործունեությունն այժմ իրականացնում է անցակետի տարածքում։ Այսպիսով` խախտվել են հավասարության եւ ազատ տնտեսական մրցակցության սկզբունքները, ինչպես նաեւ այդ 40 ապահովագրողների իրավունքները։

Վարչապետին ուղղված գրությամբ առաջարկել եմ հանձնարարել ՊԵԿ-ի նախագահին՝ սեղմ ժամկետում լուծել Բագրատաշենի մաքսակետում ապահովագրական գործունեություն ծավալող սուբյեկտների կողմից արդարացիորեն բարձրացված խնդիրը՝ մաքսակետի տարածքից հանելով «Թոփ-Սփին» ՍՊ ընկերության գրասենյակն ու նրան վարձակալության համար տարածք տրամադրելով այլ ապահովագրական ընկերությունների հետ հավասար պայմաններով եւ միեւնույն վայրում։

ՏՄՊՊՀ նախագահին իմ կողմից առաջարկվել է իրականացնել հանձնաժողովին օրենքով վերապահված լիազորությունները՝ հարուցել վարչական վարույթ, իրականացնել ուսումնասիրություն՝ Բագրատաշենի մաքսակետում ապահովագրական գործունեություն ծավալող սուբյեկտների կողմից բարձրացված խնդրին արդարացի լուծում տալու համար»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱՊՊԱ պայմանագրեր կնքող մի քանի տասնյակ գործակալներ հունվարի 8–ին Բագրատաշենի մաքսատան մոտ դարձյալ բողոքի ակցիա են արել։ Նրանք բողոքում են, որ Մաքսատան տարածքում «Թոփ-Սփին» ՍՊԸ-ն տարածք է վարձակալել եւ կնքում է ԱՊՊԱ պայմանագրեր։ Ընկերությունը աշխատում է անհավասար պայմաններում, ինչի հետեւանքով իրենք անգործ են մնացել: Ուշագրավ է, որ մաքսատան հարակից տարածք վարձակալելու հնարավորություն չեն ունեցել բազմաթիվ այլ գործակալներ, սակայն «Թոփ-Սփին» ՍՊԸ-ին թույլատրվել է։

Մինչ մաքսատան տարածք հասնելը ցուցարարները զանգահարել են պետական գույքի կառավարման վարչություն, տարածքը վարձակալելու պայմանագիրը վավերացրած նոտարին, ինչպես նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի օգնական Հայկ Զոհրաբյանին: Վերջինիս փոխանցել են «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի եւ պետական գույքի կառավարման վարչության միջեւ կնքված պայմանագրի պատճենը:

Նշենք, որ մաքսատան վարչական տարածքում գրասենյակ վարձակալած «Թոփ-Սփին» ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին: «Թոփ-Սփին»-ը «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործակալն է:

ԱՊՊԱ պայմանագրեր կնքող գործակալներից Արթուր Ամիրաղյանը NEWS.am–ի հետ զրույցում ասել է, որ կարճ ժամանակով անցակետ տանող ճանապարհն են փակել՝ ի նշան բողոքի, որից հետո ավարտվել է բողոքի ակցիան։ Եթե իրենց բողոքին չարձագանքեն, վաղվանից վերսկսելու են ակցիաները։

loading...
Լրահոս
Հունվարի 19-ի աստղագուշակ 2 վարժություն, որոնք կդարձնեն ձեր ոտքերը սլացիկ 1 շաբաթում Իդեալական կին դառնալու 10 կանոն 7 օրգան, որոնք ամենից շատ են տուժում ծննդաբերությունից հետո Ինչ կփոխվի, եթե սկսեք թեյը խմել առանց շաքարի Կոտայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան, Ալավերդի քաղաքներում տեղում է ձյուն Մթերքներ, որոնք օգնում են օրգանիզմը մաքրել նիկոտինից և հաղթահարել թուլությունը Ի՞նչ է պետք անել, եթե ձեզ վրա շուն է փորձում հարձակվել Ինչ է պետք ուտել սեքսուալ կյանքը լավացնելու համար Իտալիայում չինական մաֆիայի 33 անդամ է ձերբակալվել Խաղն ավարտվելուց հետո եւ զինվորները եւ թագավորները դրվում են նույն արկղի մեջ Օբամեյանգն ու Արսենալը համաձայնության են եկել 9 ֆինանսական սխալ, որոնք շատ հաճախ թույլ են տալիս կանայք Այս ամենակարճ հորոսկոպը կենդանակերպի յուրաքանչյուր նշանի մասին ամեն ինչ կպատմի Սերժ Սարգսյանը ցավակցել է Ուզբեկստանի նախագահին ուղևորատար ավտոբուսում բռնկված հրդեհի կապակցությամբ բազմաթիվ զոհերի կապակցությամբ «Հենո ջան, մենք քո հետ ենք, ուր էլ որ գնաս՝ ազգովի երկրպագելու ենք էն թիմին, որտեղ որ խաղալու ես».Շարմազանով 7 նվեր, որոնք չի կարելի տանել հարսանիքի Սա շատ կարևոր մեկնարկ է․ Էդմոն Մարուքյանի կոչը Սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել իրականացնելու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման վերաբերյալ պայմանավորվածությունը Նրանք համարվում են աշխարհի ամենագեղեցիկ երեխաների ծնողները.լուսանկարներ Պոլինա Գագարինան «նստել» է հայկական «Պանդա» կոնֆետների վրա Վաղը Սերժ Սարգսյանը կառաջարկի ՀՀ 4-րդ նախագահի մեր թեկնածուին.Շարմազանով «Կարևորի մասին» Artn tv-ի համար. Հունվարի 18 «Հայերը գնել են ամբողջ Ֆրանսիան».Կանդելակին` հայկական արմատների և հայերի մասին (Տեսանյութ) «Արսենալ»-ում Մխիթարյանի նախընտրած համարները զբաղված են.որ համարը կընտրի նա.Daily Star