1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Շիրակի մարզի Մեծ Մանթաշում կեղտաջուր են խմում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքում կեղտաջուր են խմում: Ոչ միայն Մեծ Մանթաշում է այս վիճակն, այլ նաեւ հարակից համայնքներում: Փոքր եւ Մեծ Մանթաշ, Արեւշատ եւ Գեղանիստ համայնքներում խմելու ջրի նույն խնդիրներն են. տեղի բնակիչները չֆիլտրած ջուր են օգտագործում: Հաճախ ջրի հետ ցեխ ու որդեր են գալիս:

«Մենք ջրմուղի համակարգում չենք եւ կեղտաջուր ենք խմում: Առվից եկող ջուրն ենք խմում: Գյուղի հիմնադրման օրվանից այդ ջուրն ենք խմում: Ջրամբարից այդ ջուրը 10 կիլոմետր է գալիս մինչեւ մեզ է հասնում: Այդ ձորում անասնահոտեր են լինում: Անասուններն էդ ջրից խմում են, հետո՝ մենք»,– «Փաստի» թղթակցի հետ զրույցում բողոքեց Մեծ Մանթաշի բնակիչ Ստյոպա Չոբանյանը:

Այստեղ խմելու ջուրը ստանում են Մանթաշի ջրամբարից: Ջուրը չի քլորացվում եւ հենց այդպես էլ բնակիչներն օգտվում են այդ ջրից` քայքայելով իրենց առողջությունը: Մանթաշ գետի հովտում գտնվող գյուղի մոտ 2000 բնակիչ պղտոր ջուր է օգտագործում:

«Ձմռանը ոչինչ, ջուրը մաքուր է լինում, իսկ ամռանն ահավոր է: Վիճակը չի կարգավորվում, ու մինչեւ օրս այդ ջուրն ենք խմում: Չորս գյուղ այդ կեղտոտ ջրից է օգտվում»,– դժգոհեցին նրանք:

Ստյոպա Չոբանյանը Մեծ Մանթաշի համայնքապետն է եղել: Աշխատանքի ընթացքում խմելու ջրի ներքին ցանց կառուցելու համար որոշակի քայլեր կատարել է: Ջրի ներքին ցանցը կառուցված է, մնում է ջուրը տներ հասցնել:

«Այն ժամանակ «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի հետ պայմանագիր ենք կնքել, ջրագիծը բերել ենք, վերջը ես ուզեցի համայնքին փրկել էդ ջրից, բայց չենք փրկվել: 2,5 կիլոմետր ջրագիծ է կառուցվել, մնում է այն միացնել, բայց դեռ 4 համայնք շարունակում է կեղտաջուր խմել»,– փոխանցեց Մեծ Մանթաշի նախկին համայնքապետը:

Այս տարիների ընթացքում բոլոր կառույցներում խնդիրը բարձրաձայնվել է, ընդհուպ մինչեւ վարչապետ, բայց անընդհատ նույն պատասխանն են ստացել՝ խնդիրը կլուծվի: Տարբեր տեղեր ուղարկված գրությունների մի մասն էլ անպատասխան է մնացել: Կեղտաջուրն այդպես էլ մաքուրով չի փոխարինվում:

Համայնքի ղեկավար Արկադի Գրիգորյանի փոխանցմամբ՝ խնդիրը կարգավորելու ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են: Այս տարվա ընթացքում նրանք մաքուր ջուր կունենան:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

loading...
Լրահոս
Հունվարի 24-ի աստղագուշակ Կարևո՞ր է արդյոք կանանց համար տղամարդկանց արտաքին տեսքը Ինչ նշանակություն ունեն ռուսական հանցավոր դաջվածքները Ինչպես վերջնականապես հեռացնել մաշկի սև կետերը Ինչպե՞ս է ամիսն ազդում մարդու բնավորության վրա Ցտեսություն մազաթափությանը․ մազարմատներն ամրացնող դիմակ ռուս բժշկի կողմից Խորհրդարանական լսումները, վարչապետի այցը, Հարությունյանի եկամուտներն ու Մանվել Գրիգորյանի փող ուզելը (տեսանյութ) Այս պահի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ Նշաններ այն մասին, որ տղամարդը երբեք չի դադարի սիրել ձեզ Պաշտոնական. Ռեալի նախկին կիսապաշտպանը համալրեց ՊՍԺ-ն Երևանում՝ Մանկավարժականի դիմաց, Tesla-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Lexus-ին Աշխարհագրական հորոսկոպ. իմացիր, թե որ երկիրն է քոնը և որ երկրներից պետք է խուսափես Ինչպե՞ս սպիտակեցնել վաննան տան պայմաններում «Միսս Եկատերինբուրգ» մրցույթի մասնակիցը խոշոր ավտովթարի հեղինակ Է դարձել Մխիթարյանը չի կարող մասնակցել Չելսիի հետ խաղին Ինչպես ուղղել շրթունքների ձևը Ինչպես սովորական շամպունը դարձնել կախարդական Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է Բարսելոնան հաստատեց. Մասկերանոն հեռանում է ակումբից Անմահության խոտաբույս․ Ալոեի օգտակար հատկությունները Ադրբեջանում հում նավթի արդյունահանումը վերջին 7 տարում նվազել է 23,66 տոկոսով Մեղրով դիմակ՝ ձմռանը մաշկը պաշտպանելու համար Ֆանտաստիկ ռուլետ բանանով. պատրաստելը հեշտ, համը՝ անկրկնելի Ադրբեջանական դատարանը ընդդիմադիր Գյոզալ Բայրամլիին դատապարտել է 3 տարվա ազատազրկման ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ղազախստանի դեսպանին