1$ = 0 AMD 1€ = 0 AMD

«Երբ ես նայեցի հանգուցյալին, հասկացա, որ նա իմ ամուսինը չէ».Վրաստանում խառնել են հանգուցյալներին

Վրացական Քութայիսի հիվանդանոցներից մեկում  Նոր տարվա առաջին օրերին շփոթել են հանգուցյալներին, հաղորդում է Sputnik Գրուզիան։

Մահացածների հարազատները շփոթմունքի մասին իմացել են միայն թաղման օրը։ Մինչ այդ մի քանի օր նրանք սգացել են ուրիշի մահը։


Ընտանիքները երեքշաբթի` թաղումից առաջ, փոխանակվել են հանգուցյալների մարմինները։ Հանգուցյալներից մեկի հարազատները պատմել են, որ մահացածի դեմքը վիրակապված է եղել և դժվար է եղել նրան ճանաչելը։ Խառնաշփոթի մասին հայտնի է դարձել, երբ հանգուցյալին դրել են դագաղը։

«Երբ ես նայեցի հանգուցյալին, հասկացա, որ նա իմ ամուսինը չէ։ Իմ ամուսինն ուրիշ մատներ ուներ, բացի այդ ես դաջվածք տեսա։ Հետո ես խնդրեցի ինձ ցույց տալ նրա ոտքը, նա ոտքի վրա նշան ուներ։ Դա էլ չհամընկավ։ Ես, ասես, երկրորդ անգամ մահացա։ Մենք ոստիկանություն կանչեցինք, և նրանք օգնեցին գտնել մեր հանգուցյալին։ Մենք չէինք կարող պատկերացնել, որ նման բան կարող է պատահել», – ասել է մահացածներից մեկի` Ցերցվաձեի կինը։

Մյուս հանգուցյալի ազգականը պատմել է, որ երբ հարազատները բերել են նրա մարմինը հիվանդանոցից, կասկածել են` տեսնելով նրա դեմքը, բայց մտածել են, որ հիվանդությունից հետո դեմքը փոխվել է։

Ընտանիքներից մեկը պահանջում է պատժել Քութայիսի հիվանդանոցի աշխատողին, որը թույլ է տվել սխալը։

 

 

loading...
Լրահոս
Հունվարի 19-ի աստղագուշակ 2 վարժություն, որոնք կդարձնեն ձեր ոտքերը սլացիկ 1 շաբաթում Իդեալական կին դառնալու 10 կանոն 7 օրգան, որոնք ամենից շատ են տուժում ծննդաբերությունից հետո Ինչ կփոխվի, եթե սկսեք թեյը խմել առանց շաքարի Կոտայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան, Ալավերդի քաղաքներում տեղում է ձյուն Մթերքներ, որոնք օգնում են օրգանիզմը մաքրել նիկոտինից և հաղթահարել թուլությունը Ի՞նչ է պետք անել, եթե ձեզ վրա շուն է փորձում հարձակվել Ինչ է պետք ուտել սեքսուալ կյանքը լավացնելու համար Իտալիայում չինական մաֆիայի 33 անդամ է ձերբակալվել Խաղն ավարտվելուց հետո եւ զինվորները եւ թագավորները դրվում են նույն արկղի մեջ Օբամեյանգն ու Արսենալը համաձայնության են եկել 9 ֆինանսական սխալ, որոնք շատ հաճախ թույլ են տալիս կանայք Այս ամենակարճ հորոսկոպը կենդանակերպի յուրաքանչյուր նշանի մասին ամեն ինչ կպատմի Սերժ Սարգսյանը ցավակցել է Ուզբեկստանի նախագահին ուղևորատար ավտոբուսում բռնկված հրդեհի կապակցությամբ բազմաթիվ զոհերի կապակցությամբ «Հենո ջան, մենք քո հետ ենք, ուր էլ որ գնաս՝ ազգովի երկրպագելու ենք էն թիմին, որտեղ որ խաղալու ես».Շարմազանով 7 նվեր, որոնք չի կարելի տանել հարսանիքի Սա շատ կարևոր մեկնարկ է․ Էդմոն Մարուքյանի կոչը Սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել իրականացնելու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման վերաբերյալ պայմանավորվածությունը Նրանք համարվում են աշխարհի ամենագեղեցիկ երեխաների ծնողները.լուսանկարներ Պոլինա Գագարինան «նստել» է հայկական «Պանդա» կոնֆետների վրա Վաղը Սերժ Սարգսյանը կառաջարկի ՀՀ 4-րդ նախագահի մեր թեկնածուին.Շարմազանով «Կարևորի մասին» Artn tv-ի համար. Հունվարի 18 «Հայերը գնել են ամբողջ Ֆրանսիան».Կանդելակին` հայկական արմատների և հայերի մասին (Տեսանյութ) «Արսենալ»-ում Մխիթարյանի նախընտրած համարները զբաղված են.որ համարը կընտրի նա.Daily Star