1$ = 0 AMD 1€ = 0 AMD

5 գիրք, որ խորհուրդ է տալիս կարդալ Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթեւիկ Կարապետյանը

«Տաշիր Գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի դուստր Տաթեւիկ Կարապետյանը ընթերցանության սիրահար է, գրում է Wnews.am-ը։

Տաթեւիկ Կարապետյանը, ով ղեկավարում է «Սինեմասթար» կինոթատրոնների ցանցը, աչքի է ընկնում իր աշխատասիրությամբ ու զարգացվածությամբ։

 

Տարին նա սկսել է Նաոմի Վուդի «Միսիսի Հեմինգուեյ» գրքի ընթերցանությամբ։ Կենսագրական սիրավեպում պատմվում է մեծն գրող Էռնեստ Հեմինգուեյի չորս կանանց մասին։

Wnews.am-ի հետ զրույցում Տաթեւիկ Կարապետյանը ներկայացրեց իր ամենասիրելի 5 գրքերը, որոնք բոլորին խորհուրդ է տալիս ընթերցել.

Սոմերսեթ Մոեմ-«Ստրկություն մարդկային»

 

Վեպում նկարագրված է 1876 թվականին ծնված անգլիացի բժիշկ Ֆիլիպ Քերրիի կյանքը՝ վաղ մանկությունից մինչև 30 տարեկան հասակը: Անցնելով դժվարությունների միջոցով՝ հերոսը հաջողությունների է հասնում՝ չնայած ի ծնե հաշմանդամությանը. նա կաղում էր: Հերոսի գործողությունները ուղեկցվում են կյանքի իմաստի և իր կոչումը գտնելու բազմաթիվ փորձերով:

Այն Ռենդ-«Ատլանտը թոթվեց ուսերը»

 

Այն մի յուրօրինակ դասագիրք է հասարակական ընտրության տեսության վերաբերյալ, որն ուսումնասիրում է քաղաքական գործիչների գործունեությունը` ռացիոնալ տնտեսական գործակալների տեսանկյունից:

Նա համեմատում է տնտեսության կարգավորման գործընթացը երշիկի գործարանի հետ` հիշելով հայտնի արտահայտությունը` ըստ որի քաղաքականությունը նման է նրբերշիկի. բավական է տեսնել, թե ինչպես է այն արտադրվում, և դուք այլևս չեք ցանկանա ուտել դա: «Ատլանտ»-ի հարյուրավոր էջեր նկարագրում են միայն այդ քաղաքական նրբերշիկի արտադրման գործընթացը:

Այն Ռենդ-«Սկզբնաղբյուր»

 

Այն ամերիկյան գրականության ամենահայտնի ստեղծագործություններից է եւ հրատարակումից երկու տարի անց դարձել է բեստսելլեր։ Գրքի հիման վրա 1949 նկարահանվել է նույն անվանումով ֆիլմը, որի գլխավոր դերակատարը Հարի Կուպերն է։

Վեպի գլխավոր գաղափարն այն է, որ առաջընթացի գլխավոր շարժիչ ուժը ստեղծագործ մարդիկ են՝ վառ արտահայտված էգոյով։

 

Էրիխ Մարիա Ռեմարկ-«Կյանքը պարտքով» (չնայած պաշտում եմ Ռեմարկի բոլոր ստեղծագործությունները. Տաթեւիկ Կարապետյան)

 

Վեպի գլխավոր հերոսը՝ Կլեյֆերը, ավտոմոբիլային մրցարշավի մասնակից է։ Նա գնում է Շվեյցարիա՝ այցելելու իր հիվանդ գործընկերոջը՝ Հոլմանին։ Այնտեղ նա հանդիպում է բելգիացի երիտասարդ Լիլիանային, ով հիվանդ է տուբերկուլոզով։ Գտնվելով հիվանդության վերջին փուլում՝ նա ուզում է իր կյանքի վերջին ամիսներն անցկացնել լիարժեք՝ մահին սպասելու փոխարեն։ Լիլիանը որոշում է Կլեյֆերի հետ հեռանալ Bela Vista առողջարանից։

Կլեյֆերը և Լիլիանան ճամփորդում են ամբողջ Եվրոպայով։ Նրանք սիրահարվում են իրար։ Կլեյֆերը սկսում է մտածել սիրած կնոջ հետ համատեղ կյանքի մասին։ Իմանալով դա՝ Լիլիանը բացասաբար է արձագանքում և որոշում է հեռանալ սիրած տղամարդուց։ Որոշ ժամանակ անց՝ Կլեյֆերը ավտոմոբիլային մրցարշավի ժամանակ ծանր վնասվածք է ստանում և մեռնում հիվանդանոցում։ Լիլիանը հուսահատված վերադառնում է Շվեյցարիա։ Ճանապարհին նա հանդիպում է ապաքինված Հոլմանին՝ Կլեյֆերի գործընկերոջը։

Վեց շաբաթ անց Լիլիանան մեռնում է։

Կյանքը պարտքով» վեպի հիման վրա 1977 թ. նկարահանվել է «Բոբբի Դիրֆիլդ» ֆիլմը։

Վլադիմիր Նաբոկով-«Կամերա օբսքուրա» («Camera Obscura»)

 

Առաջին անգամ հրապարակվել է 1933 թ. դեկտեմբերին «Ժամանակակից գրառումներ» և «Պարաբոլա» հրատարակչություններում: Վեպի առանձին հատվածներ տպագրվել են «Ժամանակակից գրառումներ» ամսագրում։ Դեռահաս աղջիկներին նվիրված ցավալի դրվագները շարունակվել են Նաբոկովի գլուխգործող աշխատության մեջ՝ «Լոլիտայում»:

Վեպի գործողությունները տեղի են ունենում 1920-ականների Գերմանիայում։ Արվեստագետ Կրեչմարը ծանոթանում է 16-ամյա Մագդայի հետ, ով կասկածելի անցյալ ունի։ Նա թողնում է կնոջն ու դստերը եւ հեռանում տանից։

1969թ. գրքի հիման վրա նկարահանվել է «Ծիծաղ լռության մեջ» ֆիմը։

Ջերոմ Սելինջեր-«Արտում անդունդի եզրին»

 

Վեպում 17-ամյա պատանի Հոլդեն Քոլֆիլդի անունից բավականին անկեղծ ձևով պատմվում է ամերիկյան իրականության և ժամանակակից հանրության բարոյագիտության ընդհանուր կանոնների չընդունման գերզգայուն ըմբռնման մասին։ Չնայած նրա, որ վեպը նախատեսված էր մեծահասակների համար, այն ուներ շատ մեծ հանրաճանաչություն, հատկապես երիտասարդության շրջաններում, և նշանակալի ազդեցություն ունեցավ 20-րդ դարի երկրորդ կեսի համաաշխարհային մշակույթի վրա։

Վեպը թարգմանվել է աշխարհի համարյա բոլոր լեզուներով։ 2005 թվականին «Time» պարբերականը վեպն ընդգրկել է 1923-ից հետո գրված 100 լավագույն անգլալեզու վեպերի ցանկի մեջ, իսկ «Modern Library» հրատարակությունը ընդգրկում է այն 20-րդ դարի 100 լավագույն անգլալեզու վեպերի մեջ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

loading...
Լրահոս
Քննարկվել են Գերմանական կարմիր խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության 2018 թվականին Երևանում նախատեսված բարեգործական ծրագրերը Քո կարիքն ունեմ ավելի, քան երբևէ. Լուսինե Թովմասյան Ճանապարհի մերկասառույցի պատճառով 45-ամյա վարորդը Ապարանում Mercedes-ով հայտնվել է ձորում Նանան՝ մանուշակագույն հոնքերով (լուսանկար) Ոստիկանները հայտնաբերել են Երևանում՝ «Երևան Սիթի»-ում առանձնակի դաժանությամբ 61-ամյա տղամարդուն սպանած կասկածյալին. նա չի զղջում կատարածի համար Մոսկվայում մեկուկես տարեկան հայ փոքրիկ է մահացել Ավտովթար Ապարան-Նիգավան ավտոճանապարհին Մեղքը հիմնավորվելու դեպքում «Ճվճվ Արոյի» որդին պատրաստ է օրենքի ողջ խստությամբ պատիժ կրել Գիտատեխնիկական ոլորտում ամրապնդվում է միջազգային համագործակցությունը Երեւանում փեսան ծեծել է զոքանչին Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ՔԿՀ պաշտոնյային կաշառք տալու փաստով քննված քրեական գործի նախաքննությունը «Աջ ղեկ» նախաձեռնության անդամները միացել են «Ելք»-ի նախաձեռնած բողոքի ակցիային Ազատությունները 2017-ին Հայաստանում և Արցախում՝ ըստ «Freedom House»-ի Գալուստ Սահակյանը քաղաքականության մեջ անփոխարինելի մարդ չի տեսնում. Գ. Սահակյան Որքան արժե դոլարը՝ այսօր ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ-ի առաջարկությունը ԶԼՄ ներկայացուցիչներին Խուլիգանության մեղադրանքով հետախուզվող կինը ներկայացել է ոստիկանություն Նաղդալյանը՝ «պրիազնիյով կամ նյե պրիազնիյով» առաջնորդվելու եւ Սարգսյանից վիրավորվելու մասին Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի իր գործընկերոջը Եկեք մարդու վրա դնենք ժուչոկներ. Նաիրա Զոհրաբյան Էրդողանը Պապի հրավերով կմեկնի Վատիկան Որպես անհետ կորած որոնվող 19-ամյա Քնարիկ Մայիլյանը հայտնաբերվել է Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Չպետք է մոռանանք դառն անցյալը, որպեսզի ստիպված չլինենք այն նորից վերապրել» Օրվա կադրը. մոր եւ որդու գրկախառնությունը՝ սրտաճմլիկ տեսարան ձմեռային զորակոչից