1$ = 0 AMD 1€ = 0 AMD

24 շաբաթականում բժիշկներն առաջարկեցին ընդհատել հղիությունը, քանի որ պտղի դեմքը դեֆորմացված էր, սակայն ծնողները հրաժարվեցին․ միայն տեսեք, թե երեխան ինչ տեսք ունի հիմա (լուսանկարներ)

Ծնողների համար երևի չկա ավելի լավ բան, քան երեխայի լույս աշխարհ գալուն սպասելը։ Բոլորն էլ երկար պատրաստվում են այդ օրվան, երեխայի համար հագուստ ու խաղալիքներ են գնում, անգամ անուն որոշում։

Տարիներ առաջ, երբ ամերիկուհի Սառա Հելլերը հղի էր, 24 շաբաթականում բժիշկների կողմից արված հետազոտության արդոյւնքում պարզվեց, որ երեխայի մոտ դիմածնոտային անոմալիաներ կան՝ գայլի երախ և նապաստակի շրթունք։ Բժիշկներն առաջարկեցին ազատվել երեխայից, քանի որ այդ անոմալիաների պատճառով երեխան հետագայում մեծ դժվարություններ էր ունենալու ուտելու, խմելու և անգամ շնչելու հետ։ Այնուամենայնիվ, Սառան ու իր ամուսինը՝ Քրիսը, որոշեցին ունենալ երեխային։ 

Երեխայի ծնվելուց առաջ ծնողներն արդեն հոգեբանորեն պատրաստ էին, որ երեխայի դեմքը մի փոքր այլ տեսք է ունենալու, սակայն ամեն դեպքում նա իրենց երեխան էր, իսկ նրանից հրաժարվելն ուղղակի անընդունելի կլիներ։ Երեխան ծնվեց բժիշկների կանխատեսած արատներով, սակայն դա չխանգարեց, որպեսզի նա արժանանա իր ծնողների անվերապահ սիրուն։ 

«Անկախ հանգամանքներից՝ պետք է միշտ հպարտ լինես քո երեխայով։ Մենք ցանկանում էինք փոխել մարդկանց մոտ կարծրացած պատկերացումները։ Մեր երեխան ամենից թանկ բանն է աշխարհում, որ ունենք»,- ասում է Սառան։

 «Երբ մեր որդու՝ Բրաուդիի, հետ որևէ տեղ էինք գնում, միշտ մարդկանց ուշադրության կենտրում էինք լինում։ Գրեթե բոլորը լավ խոսքեր էին ասում մեզ։ Հիշում եմ, երբ մի անգամ ռեստորանում էինք, մատուցողը մի ծալած անձեռոցիկ տվեց ու ասաց, որ կողքի սեղաններից մեկից են փոխանցել։ Բացեցի, մեջը 1.000 դոլարի չեք էր՝ «Ձեր սիրուն բալիկի համար» գրությամբ։ Անչափ տպավորված էինք»։ 

Մի քանի շտկողական պլաստիկ վիրահատություններից հետո երեխան հիմա սովորական տեսք ունի և չեք էլ անգամ կռահի, որ նա ծնվել էր գայլի երախ և նապաստակի շրթունք արատներով։ Իսկ բժիշկները ժամանակին առաջարկում էին ազատվել նրանից ու ընդհատել հղիությունը։

Աղբյուր՝ BlogNews.am

 

loading...
Լրահոս
Արթիկի և Ախուրյանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում Քննարկվել են Գերմանական կարմիր խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության 2018 թվականին Երևանում նախատեսված բարեգործական ծրագրերը Քո կարիքն ունեմ ավելի, քան երբևէ. Լուսինե Թովմասյան Ճանապարհի մերկասառույցի պատճառով 45-ամյա վարորդը Ապարանում Mercedes-ով հայտնվել է ձորում Նանան՝ մանուշակագույն հոնքերով (լուսանկար) Ոստիկանները հայտնաբերել են Երևանում՝ «Երևան Սիթի»-ում առանձնակի դաժանությամբ 61-ամյա տղամարդուն սպանած կասկածյալին. նա չի զղջում կատարածի համար Մոսկվայում մեկուկես տարեկան հայ փոքրիկ է մահացել Ավտովթար Ապարան-Նիգավան ավտոճանապարհին Մեղքը հիմնավորվելու դեպքում «Ճվճվ Արոյի» որդին պատրաստ է օրենքի ողջ խստությամբ պատիժ կրել Գիտատեխնիկական ոլորտում ամրապնդվում է միջազգային համագործակցությունը Երեւանում փեսան ծեծել է զոքանչին Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ՔԿՀ պաշտոնյային կաշառք տալու փաստով քննված քրեական գործի նախաքննությունը «Աջ ղեկ» նախաձեռնության անդամները միացել են «Ելք»-ի նախաձեռնած բողոքի ակցիային Ազատությունները 2017-ին Հայաստանում և Արցախում՝ ըստ «Freedom House»-ի Գալուստ Սահակյանը քաղաքականության մեջ անփոխարինելի մարդ չի տեսնում. Գ. Սահակյան Որքան արժե դոլարը՝ այսօր ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ-ի առաջարկությունը ԶԼՄ ներկայացուցիչներին Խուլիգանության մեղադրանքով հետախուզվող կինը ներկայացել է ոստիկանություն Նաղդալյանը՝ «պրիազնիյով կամ նյե պրիազնիյով» առաջնորդվելու եւ Սարգսյանից վիրավորվելու մասին Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի իր գործընկերոջը Եկեք մարդու վրա դնենք ժուչոկներ. Նաիրա Զոհրաբյան Էրդողանը Պապի հրավերով կմեկնի Վատիկան Որպես անհետ կորած որոնվող 19-ամյա Քնարիկ Մայիլյանը հայտնաբերվել է Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Չպետք է մոռանանք դառն անցյալը, որպեսզի ստիպված չլինենք այն նորից վերապրել»