1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Ինչո՞ւ է ստում Աշոտյանը. «Սինջար» եզդիների ազգային միավորում

Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը կամ տեղյակ չէ, թե ի՞նչ է ցեղասպանություն հասկացությունը, կամ ստում է, քանի որ եզդիների հետ տեղի ունեցածը դասական իմաստով ցեղասպանություն է: Այս մասին հայտարարություն է տարածել «Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ Բորիս Մուրազին:

Հայտարարությունում ասվում է.

«Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունների դատապարտման մասին» օրենքի նախագծի՝ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկմանը ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը անդրադառնալով խնդրին, թե նախագծում տեղի ունեցածը ինչո՞ւ է ձեւակերպվել ցեղասպան քաղաքականություն, այլ ոչ թե ցեղասպանություն հայտարարել է. «Խնդիրը հետեւյալն է` «ցեղասպանություն» եզրույթը կարելի է օգտագործել այն դեպքում, երբ այն արվել է պետության կողմից, իսկ այս դեպքում պետություն չէ, այլ ահաբեկչական խմբավորումների կողմից արված է, իսկ «ցեղասպանություն» եզրույթը կիրառելն ավելի հստակ է լինում, եթե կատարվում է պետության կողմից: «Ցեղասպան գործողություն» արտահայտությունը գիտական տերմին է, հիմա մենք ճանաչում ենք «ցեղասպան գործողությունը», իսկ «ցեղասպան գործողություններից» յուրաքանչյուրը ցեղասպանություն է, այսինքն, «ցեղասպան գործողություն» ճանաչելով` ճանաչում ենք ցեղասպանությունը»,- ասել է Աշոտյանը:

Աշոտյանը նման հայտարարություն անելով կամ տեղյակ չէ, թե ի՞նչ է ցեղասպանություն հասկացությունը, կամ ստում է, քանի որ եզդիների հետ տեղի ունեցածը դասական իմաստով ցեղասպանություն է, իսկ թե ի՞նչ է ցեղասպանությունը կարծում ենք նա որպես ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ պետք է իմանար:

Ցեղասպանություն տերմինը 1944-ին շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ, քրեական եւ միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Ռաֆայել Լեմկինը: Հոլոքոստը վերապրած Լեմկինն այս տերմինով ցանկանում էր նկարագրել համակարգված սպանությունների եւ բռնությունների նացիստական քաղաքականությունը, ինչպես նաեւ` 1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները: «Ցեղասպանություն»` «գենոցիդ» տերմինը գոյացել է հունարեն γένος-ռասա կամ ցեղախումբ եւ լատիներեն caedo-սպանել բառերի համակցումից: 1945-ին, երբ Նյուրնբերգի միջազգային ռազմական տրիբունալը նացիստական ղեկավարությանը դատապարտեց մարդկության դեմ իրագործված հանցագործությունների մեջ, «ցեղասպանություն» բառը ներառվեց դատավճռում, սակայն որպես նկարագրական, այլ ոչ թե իրավական եզրույթ:

1948-ի դեկտեմբերի 9-ին Միավորված ազգերի կազմակերպությունն ընդունեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիան, ըստ որի ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն, եւ ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաեւ պատժել այն իրականացնողներին:

Կոնվենցիայի համաձայն ցեղասպանություն է համարվում հետեւյալ գործողություններից ցանկացածը, որն իրականացվում է որեւէ ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբի մասնակի կամ ամբողջական ոչնչացման նպատակով.

Խմբի անդամների սպանություն.

Խմբի անդամներին լուրջ ֆիզիկական կամ մտավոր վնասների պատճառում.

Խմբի համար միտումնավոր կերպով կենսական այնպիսի պայմանների ստեղծում, որոնք ուղղված են խմբի անդամների լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը.

Այնպիսի գործողությունների իրականացում, որոնք ուղղված են խմբի ներսում ծնելիության կանխմանը.

Խմբի երեխաներին բռնությամբ մեկ այլ խումբ տեղափոխումը:

Կոնվենցիայի ընդունումից հետո որոշ գիտնականներ առաջարկել են ավելի համընդգրկուն սահմանումներ:

Մասնավորապես` 1959-ին իրավագետ Փիթեր Դրոստը սահմանել է ցեղասպանությունը` «մարդկանց` որեւէ խմբի պատկանելիության համար կյանքից կանխամտածված զրկելը»:

Անվանի ցեղասպանագետ, «Ցեղասպանության հանրագիտարանի» խմբագիր Իսրայել Չարնին առաջարկել է հետեւյալ սահմանումը. «Ցեղասպանությունը, ընդհանրական իմաստով, զգալի թվով մարդկանց զանգվածային սպանությունն է, որը չի իրագործվել թշնամու զինված ուժերի դեմ ռազմական գործողությունների ընթացքում, այլ` զոհերի անպաշտպանվածության եւ անօգնականության պայմաններում»:

Վերջում մնում է հասկանալ, թե ինչո՞ւ է ստում Աշոտյանը՝ հայտարարելով, թե միայն պետությունների կողմից իրականացված համանման գործողություներն են կոչվում ցեղասպանություն: Անհասկանալի է, թե Հայաստանի իշխող ՀՀԿ-ական իշխանությունները ինչու են արդեն 4-րդ տարին անընդմեջ հերքում, որ Իրաքում 2014 թվականին եզդիներ հետ տեղի ունեցածը ցեղասպանություն է: Ու՞մ շահերն է պաշտպանում Աշոտյանը ՀՀ Ազգային Ժողովում:

Հ.Գ. Եզդիների ցեղասպանությունը ընդունել են Ֆրանսիան, Կանադան, Մեծ Բրիտանիայի Lորդերի պալատում կա դատապարտման նախագիծ, անգամ ՄԱԿ-ը 2014 թվականին տեղի ունեցածը որակել է որպես ցեղասպանություն:

loading...
Լրահոս
Մխիթարյանի ու Սանչեսի տեղափոխության հարցը գրեթե լուծված է Թուրքիան շարունակում է թուրք-սիրիական սահմանին զինտեխնիկա կուտակել Մշտապես սառը ձեռքեր եւ ոտքեր ունե՞ք. Ինչպես վերացնել Ադրբեջանում 2017-ին նվազել է նավթի և գազի արդյունահանումը Նախագահը Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին հանձնել է Հայրենիքի շքանշանը Դուք պարտավոր չեք վճարել սուպերմարկետում պատահաբար կոտրած ապրանքի համար Հրանտ Դինքի մահվան տարելիցին ընդառաջ 2017-ին Հայաստանում արձանագրվել է հանցագործության 20. 285 դեպք, նախորդ տարվանից 1521-ով ավելի Պետք է միասնական երթուղային ցանց մշակել ողջ հանրապետության համար. Վարչապետի հանձնարարականը՝ Տրանսպորտի նախարարությունում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Բրյուսելում անցկացված խորհրդաժողովին Ինչպես տանից հանել բացասականը, հիվանդություններն ու գումար բերել 7 առօրյա սովորություններ, որոնք մեծ վնաս են հասցնում կնոջ կրծքին Այս պտուղների օգտագործման չարաշահումը կարող է վատ հետևանքներ ունենալ Հազարավոր մարդիկ այցելում են Թուրքիայի Քարաման նահանգ՝ հայկական եկեղեցու որմնանկարները տեսնելու Ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ Թիվ 44 երթուղու միկրոավտոբուսում կատարված գրպանահատությունը բացահայտվեց Տեսահոլովակի պրեմիերա. Արամե` «Հալվելու եմ» Բեյսբոլի խաղի ժամանակ այս աղջիկն ուրախ սելֆիներ էր անում, երբ գնդակը դիպավ նրա դեմքին․ հետևանքները տեսնել է պետք (լուսանկար) Զորակոչիկին բանակ են ճանապարհում զուռնա-դհոլով (Տեսանյութ) Lexus-ը ներկայացրել է գերշքեղ ամենագնաց Իսկ դուք կհամարձակվեի՞ք փորձել պինգվինի եփած ձուն․ ահա թե ինչով է այն տարբերվում հավինից (լուսանկար) Տնտեսական պատասխանատուն` համայնքի տնտեսական ծրագրերի ինֆորմացիայի առաջնային օղակ. Դավիթ Լոքյան «Պապա, մի՛ արա…». խոպանչի ամուսինը երեք երեխաների աչքի առաջ դաժանաբար ծեծել է կնոջը Որքան արժե ռուբլին՝ այսօր Եթե երթից հետո իշխանությունները զիջումների չգնան, նստացույցը չի բացառվում. Մարուքյան