1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ժամկետը

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների նոր հանդիպումը նախատեսված է հունվարի կեսերին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդգծեց, որ հանդիպման օրվա և վայրի մասին տեղեկատվություն այս պահին չի կարող տրամադրել:

«Հանդիպումը նախատեսված է հունվարի կեսերին, սակայն հստակ օրվա և վայրի մասին տեղեկատվություն արտաքին գործերի նախարարությունը չի կարող տրամադրել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Քոչարյանը:

Հարցին` հնարավո՞ր է, որ ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդի նաև նախագահների մակարդակով հանդիպում, Քոչարյանը պատասխանեց. «Այդպիսի բան այսօր դեռևս չի քննարկվում»:

Փոխնախարարը նաև շեշտեց, որ այս պահին շատ դժվար է խոսել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում առաջընթացի մասին:

«Առաջընթացի մասին խոսելը դժվար է, որովհետև կողմերի միջև չկա վստահության մթնոլորտ: Այն իսպառ բացակայում է: Բոլորս տարբեր հայտարարությունների ականատես եղանք, որոնք համահունչ են Հայաստանի արտաքին քաղաքական դիրքորոշումներին առ այն, որ անհրաժեշտ է ներդնել այն մեխանիզմները, որոնց պայմաններում կձևավորվի այդ մթնոլորտը», – նկատեց նա:

Փոխնախարարի խոսքով՝ վերը նշված պայմաններից առաջնայիններից է զինադադարի ռեժիմի պահպանումը: Քոչարյանն ընդգծեց, որ հանդիպումներն առաջին հերթին հենց այս խնդրի լուծմանն են ուղղված, որը նաև կնվազեցնի շփման գծում լարվածությունը:

«Էլի կորուստներ ունենք, էլի կրակոցներ կան, բայց այնուամենայնիվ նմանատիպ հանդիպումները նպաստում են, որպեսզի իջնի այդ լարվածության մակարդակը», – ասաց նա:

loading...
Լրահոս
Ճանապարհի մերկասառույցի պատճառով 45-ամյա վարորդը Ապարանում Mercedes-ով հայտնվել է ձորում Նանան՝ մանուշակագույն հոնքերով (լուսանկար) Ոստիկանները հայտնաբերել են Երևանում՝ «Երևան Սիթի»-ում առանձնակի դաժանությամբ 61-ամյա տղամարդուն սպանած կասկածյալին. նա չի զղջում կատարածի համար Մոսկվայում մեկուկես տարեկան հայ փոքրիկ է մահացել Ավտովթար Ապարան-Նիգավան ավտոճանապարհին Մեղքը հիմնավորվելու դեպքում «Ճվճվ Արոյի» որդին պատրաստ է օրենքի ողջ խստությամբ պատիժ կրել Գիտատեխնիկական ոլորտում ամրապնդվում է միջազգային համագործակցությունը Երեւանում փեսան ծեծել է զոքանչին Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ՔԿՀ պաշտոնյային կաշառք տալու փաստով քննված քրեական գործի նախաքննությունը «Աջ ղեկ» նախաձեռնության անդամները միացել են «Ելք»-ի նախաձեռնած բողոքի ակցիային Ազատությունները 2017-ին Հայաստանում և Արցախում՝ ըստ «Freedom House»-ի Գալուստ Սահակյանը քաղաքականության մեջ անփոխարինելի մարդ չի տեսնում. Գ. Սահակյան Որքան արժե դոլարը՝ այսօր ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ-ի առաջարկությունը ԶԼՄ ներկայացուցիչներին Խուլիգանության մեղադրանքով հետախուզվող կինը ներկայացել է ոստիկանություն Նաղդալյանը՝ «պրիազնիյով կամ նյե պրիազնիյով» առաջնորդվելու եւ Սարգսյանից վիրավորվելու մասին Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի իր գործընկերոջը Եկեք մարդու վրա դնենք ժուչոկներ. Նաիրա Զոհրաբյան Էրդողանը Պապի հրավերով կմեկնի Վատիկան Որպես անհետ կորած որոնվող 19-ամյա Քնարիկ Մայիլյանը հայտնաբերվել է Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Չպետք է մոռանանք դառն անցյալը, որպեսզի ստիպված չլինենք այն նորից վերապրել» Օրվա կադրը. մոր եւ որդու գրկախառնությունը՝ սրտաճմլիկ տեսարան ձմեռային զորակոչից Ժպտացե՛ք եւ գովերգե՛ք Ս. Սարգսյանին. Փաշինյանը՝ ՀՀԿ-ականներին Գոշ գյուղում տուն է այրվել