1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Սերժ Սարգսյանը փորձում է բաց պահել բոլոր դռները․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախագահի նստավայրում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում հանրային եւ փորձագիտական ուշադրության առանցքում հայտնվեցին ոչ թե գնաճի վերաբերյալ Սարգսյանի հայտարարությունները, այլ նրա խոսքը՝ «տարվա երկրորդ կեսին» սոցիալական հատկացումները ավելացնելու մասին: Նրա այդ հայտարարությունն ընկալվեց որպես վարչապետական հավակնության հերթական ազդակ, նկատի ունենալով այն, որ Սերժ Սարգսյանը խոսում է տարվա մի ժամանակահատվածի մասին, երբ ինքը, կարծես թե, չպետք է լինի իշխանության: Մյուս կողմից, առաջին անգամ չէ, որ Սարգսյանը խոսում է այսպես ասած մի քանի ամիս առաջ: Նա նույնիսկ դեպի մի քանի տարի առաջ է խոսել՝ ընդհուպ 2040 թվական:

Այդուհանդերձ, Սարգսյանի հայտարարությունը եւս մի կաթիլ ավելացրեց այն համոզումին, որ նախագահի պաշտոնը թողնելուց հետո նա գնում է վարչապետի պաշտոնով իշխանությունը պահելուն: Միարժեք պնդել կամ հերքել դա, կարող է թերեւս միայն հենց ինքը՝ Սերժ Սարգսյանը, որն էլ չի անում թե՛ մեկը, թե՛ մյուսը, շարունակելով պահել անորոշությունը: Բացառված չէ, որ Սարգսյանն ինքն էլ չգիտե, թե ի վերջո ինչպիսին է լինելու ցանկություն-հնարավորություններ-անհրաժեշտություն բալանսը եւ պարզապես փորձում է բաց պահել բոլոր դռները:

Բանն այն է, որ Հայաստանի իշխանության կառուցվածքային վերաձեւումը ստեղծում է մի իրավիճակ, երբ դե ֆակտո իշխանությունը գտնվելու է ոչ թե պետական կառավարման համակարգում, այլ Մելիք-Ադամյանի ՀՀԿ գրասենյակում: Գործնականում, այդ իշխանությունն այնտեղ էր նաեւ մինչ այժմ, գոնե վերջին տասնամյակում կամ 11-12 տարիներին, այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանն անդամակցեց կուսակցությանն ու դարձավ ՀՀԿ Խորհրդի նախագահ: Պարզապես Մելիք Ադամյանի այդ իշխանությունն ուներ բալանս՝ Բաղրամյան 26 կամ Ռոբերտ Քոչարյան, առաջին մի քանի տարիներին՝ մինչեւ 2008 թվական դե յուրե, իսկ դրանից հետո, մինչեւ 2014-15 թվականները դե ֆակտո:

2015-ին Սերժ Սարգսյանը չեզոքացրեց այդ բալանսավորման կամ հակակշռող գործոնը: Սակայն, առկա էր մեկ այլ խնդիր՝ ինստիտուտը մնում է եւ 2018-ից հետո իշխանությունը, այսինքն՝ Մելիք-Ադամյանը պետք է փոխադարձ առանցքային շահերի կոնսենսուսով որոշեր Բաղրամյան 26-ի նոր անուն-ազգանունը: Իսկ Հայաստանը միայն առերեւույթ էր Ռուսաստան՝ Պուտին-Մեդվեդեւ տանդեմ կրկնելու համար: Առավել եւս, որ Հայաստանում «Մեդվեդեւի» դերում Հովիկ Աբրահամյանն էր եւ ամենեւին երաշխավորված չէր նրան չեզոքացնելու, դուրս մղելու հեռանկարը: Հետեւաբար, Սարգսյանի ընտրությունը կանգ առավ հակակշռող կենտրոնը կամ գործոնը չեզոքացնելու վրա, իշխանությունը թողնելով միայն Մելիք-Ադամյանում, իսկ Բաղրամյան 26-ի լիազորությունները, այսպես ասած, հնարավորինս համաչափ բաշխելով վարչապետի, պաշտպանության նախարարի, ԱԺ մեծամասնության, նախագահի եւ Անվտանգության խորհրդի վրա: Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանը ապակենտրոնացրեց, ցրեց իշխանությունը:

Այդպիսով, դե ֆակտո ստեղծվեց մի իրավիճակ, երբ պետական կառավարման համակարգում որեւէ առանձին օղակ չունի ավելի իշխանություն, քան Մելիք-Ադամյանի կուսակցական գրասենյակը: Իսկ Սերժ Սարգսյանի ՀՀԿ նախագահի պաշտոնը ոչ միայն սահմանափակված չէ որեւէ ժամկետով, այլ տեսանելի ապագայում անգամ, կարծես թե, ենթակա չէ վերանայման: Համահարթեցված կամ Բաղրամյան 26-ի լիազորությունները կառավարման ամբողջ համակարգով ցրելու նպատակը նաեւ կուսակցական ղեկավարի կարգավիճակի համար հնարավորինս նպաստավոր միջավայրի ստեղծումն է:

Այդ պայմաններում, իշխանության, գործադիր կամ օրենսդիր կառույցի գործողություններ պլանավորելու մասով շատ ավելի ինքնավստահ է հնարավոր լինել ՀՀԿ նախագահի, քան, ասենք, ՀՀ վարչապետի պաշտոնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

loading...
Լրահոս
Հունվարի 24-ի աստղագուշակ Կարևո՞ր է արդյոք կանանց համար տղամարդկանց արտաքին տեսքը Ինչ նշանակություն ունեն ռուսական հանցավոր դաջվածքները Ինչպես վերջնականապես հեռացնել մաշկի սև կետերը Ինչպե՞ս է ամիսն ազդում մարդու բնավորության վրա Ցտեսություն մազաթափությանը․ մազարմատներն ամրացնող դիմակ ռուս բժշկի կողմից Խորհրդարանական լսումները, վարչապետի այցը, Հարությունյանի եկամուտներն ու Մանվել Գրիգորյանի փող ուզելը (տեսանյութ) Այս պահի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ Նշաններ այն մասին, որ տղամարդը երբեք չի դադարի սիրել ձեզ Պաշտոնական. Ռեալի նախկին կիսապաշտպանը համալրեց ՊՍԺ-ն Երևանում՝ Մանկավարժականի դիմաց, Tesla-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Lexus-ին Աշխարհագրական հորոսկոպ. իմացիր, թե որ երկիրն է քոնը և որ երկրներից պետք է խուսափես Ինչպե՞ս սպիտակեցնել վաննան տան պայմաններում «Միսս Եկատերինբուրգ» մրցույթի մասնակիցը խոշոր ավտովթարի հեղինակ Է դարձել Մխիթարյանը չի կարող մասնակցել Չելսիի հետ խաղին Ինչպես ուղղել շրթունքների ձևը Ինչպես սովորական շամպունը դարձնել կախարդական Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է Բարսելոնան հաստատեց. Մասկերանոն հեռանում է ակումբից Անմահության խոտաբույս․ Ալոեի օգտակար հատկությունները Ադրբեջանում հում նավթի արդյունահանումը վերջին 7 տարում նվազել է 23,66 տոկոսով Մեղրով դիմակ՝ ձմռանը մաշկը պաշտպանելու համար Ֆանտաստիկ ռուլետ բանանով. պատրաստելը հեշտ, համը՝ անկրկնելի Ադրբեջանական դատարանը ընդդիմադիր Գյոզալ Բայրամլիին դատապարտել է 3 տարվա ազատազրկման ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ղազախստանի դեսպանին