1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Գագիկ Հարությունյանն անգործ չի մնա․ «ՀԺ».

«Հայկական ժամանակ». թերթը գրում է. «Ըստ մամուլի տեղեկությունների՝ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը պաշտոնը լքելուց հետո նշանակվելու է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ: Բանն այն է, որ այս տարվա մարտի 23-ին լրանում է Գագիկ Հարությունյանի 70-ամյակը, հետեւաբար՝ նաեւ պաշտոնավարման ժամկետը: Իշխանությունները, սակայն Հարությունյանին թոշակի ուղարկելու մտադրություն չունեն: Նախ, քննարկվում էր Հարությունյանին երկրի նախագահի թեկնածու առաջադրելու հնարավորությունը, հիմա, փաստորեն, ՍԴ գործող նախագահի համար այլ տարբերակ է քննարկվում:

Նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո Արդարադատության խորհրդի նախագահի պաշտոնը, որը ի պաշտոնե զբաղեցնում է երկրի նախագահը, կվերանա: Նախատեսվում է ստեղծել Բարձրագույն դատական խորհուրդ, որը բաղկացած է լինելու տասը անդամից, հինգը լինելու են Ազգային ժողովից, հինգը՝ բոլոր ատյանների դատարանների դատավորներից: Խորհրդի անդամներն ընտրվելու են հինգ տարի ժամկետով՝ առանց անընդմեջ վերընտրվելու իրավունքի: Բարձրագույն դատական խորհրդի անդամ կարող է լինել դատավորի առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող դատավորը: Խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների եւ դատավորների անկախությունը:

Նշենք նաև, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամի աշխատավարձը Վճռաբեկ դատարանի դատավորի վարձատրությունից (1 միլիոն 330 հազար դրամ) պակաս լինել չի կարող:

ԱԺ-ի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամ կարող է ընտրվել միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով եւ մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ իրավաբան գիտնական եւ այլ հեղինակավոր իրավաբան հանդիսացող անձը:

Սակայն ԱԺ-ի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամը այլևս չի կարող զբաղվել քաղաքական գործունեությամբ ու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, առեւտրային կազմակերպություններում պաշտոն զբաղեցնել:

Ազգային ժողովի խմբակցությունները, սակայն Ամանորից հետո դեռ լիարժեք չեն անցել աշխատանքային գրաֆիկին և չեն քննարկել՝ ում թեկնածությունն են առաջադրելու Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրություններում:

Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը «Հայկական ժամանակի» հարցին, թե ու՞մ թեկնածությունն են առաջադրելու, պատասխանեց, որ իրենք դեռ քննարկումներ չեն արել այս հարցի շուրջ և չցանկացավ այլ հարցերի պատասխանել:

Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ևս ասաց, որ իրենք դեռ չեն քննարկել հարցը:

ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը մեր հարցին պատասխանեց, որ իրենք, անպայման, ցանկանում են թեկնածուներ առաջադրել Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրություններում, սակայն դեռ հստակ չեն որոշել՝ ում: Մեր մյուս հարցին՝ կհասցնե՞ն արդյոք սահմանված ժամկետում ավարտել քննարկումներն ու որոշել թեկնածուներին, Նազարյանը նշեց, որ միանշանակ կհասցնեն, քանի որ ընտրությունները փետրվարին են կայանալու:

ՀՅԴ խմբակցությունից չցանկացան պատասխանել «Հայկական ժամանակի» հարցերին. խմբակցության պատգամավորները պնդում էին, թե զբաղված են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

loading...
Լրահոս
Մոսկվա-Գյումրի չվերթի ուղեւորներից մեկն անկարգություններ է արել ինքնաթիռում Երբ ընտրությունները դեռ չեն էլ մոտեցել Քիմ Քարդաշյանը պատմել է երեխայի ու նրա փոխնակ մոր մասին Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը՝ մշտական ուշադրության կենտրոնում Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում ու 4 մարզերում Ադրբեջանում նշելու են ադրբեջանցիների շինծու ցեղասպանության 100-ամյակը Երեւանում դպրոցի մոտ վրաերթի են ենթարկել մորն ու 10-ամյա դստերը. Մայրը տեղում մահացել է Հաղորդում «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ այցերի արդյունքների վերաբերյալ Համանախագահները հայտարարություն են տարածել Լարսը փակ է Աշակերտուհին դպրոցի բուֆետում ապակու կտոր է կուլ տվել.հանցագործությունների նոր շարք Շիրակի պետհամալսարանում Վարդենյաց լեռնանցքը փակ է Աշոտ Մանուկյանը վարչապետի փեսայի պատճառո՞վ է հաժարական տվել. «Ժողովուրդ» Կարեն Կարապետյանի սիրտը շահելու համար նոր պաշտոն են մտադիր ստեղծել. «Հրապարակ» Արամ Հարությունյանի փայատեր գործընկերներն անհանգստացած են. լուրջ խնդիրներ են առաջացել․ «Փաստ» Հայաստանի պետական պարտքը նախորդ տարվա ընթացքում շեշտակի ավելացել է. «Ժողովուրդ» ԱԺ-ում 2 պետծառայող «կտրվել» է ատեստավորումից, որից մեկը Հովհաննես Շիրազի դուստրն է․ «Հրապարակ» Ռուբեն Հայրապետյանն ընդլայնում է իր բիզնեսը. «ՀԺ» «Արմավիր» ՔԿՀ-ի «զոն նայող» տեղափոխել են պատժախուց. «Ժողովուրդ» Յիրիկյանը մերժել է բոլոր առաջարկները. «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանը եւ նրա թիմակիցները նախագահի սեփական թեկնածուն ունեն․ «Ժամանակ» Առողջապահության նախարարի պաշտոնի համար Սամվել Ալեքսանյանը իր թեկնածուն ունի՝ քրոջ ամուսինն է․ «Իրատես» Ալեքսանյանը «վրեժ» է լուծում գեներալ Մանվել Գրիգորյանից․ «Հրապարակ» Արմեն Սարգսյանը՝ նախագահական խաչմերուկում. «Ժամանակ» էներգետիկայի նոր նախարարի անունը հայտնի կդառնա 1 շաբաթից. «Հրապարակ»