1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Շիրակի պետհամալսարանի ռեկտորը ՈԱԱԿ-ին մեղադրում է կաշառակերության մեջ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը, որը բացարձակապես չի պատկերացնում բուհական ոլորտը, բազմիցս է հայտարարել,որ իր համար բոլոր հարցերը լուծվում են շատ հեշտ եղանակով,իր բնութագրմամբ՝կես զանգով... 2016 թ-ի ամռանը ստանձնելով ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնը` կրթական գործի սույն ռահվիրան սկսեց փնովել նախորդ ռեկտորի գործունեությունը...Այն փաստը, որ նախորդ ռեկտորի օրոք բուհը 4 տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում էր անցել, Սահակ Մինասյանը պատասխանում էր."Ես շատ լավ գիտեմ,թե ինչպես եք անցել այդ հավատարմագրումը...Կաշառք եք տվել ՈԱԱԿ-ին ու հավատարմագրվել եք...Ես այդ հարցը կես զանգով կլուծեի..." Հավելեմ,որ ՈԱԱԿ-ը՝Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամը, գործում է վարչապետ Կարեն Կարապետյանի անմիջական վերահսկողությամբ և կատարում է շատ կարևոր առաքելություն՝ իրականացնում է նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրում... Հայաստանյան բուհերն անցել են (տարբեր ժամկետներով) ինստիտուցիոնալ հավատարմագրում և ակտիվ նախապատրաստվում են ծրագրային հավատարմագրմանը, որը ՇՊՀ-ում սկսվելու է 2018 թ-ի հունվարից,սակայն մինչև հիմա որևէ նախապատրաստական աշխատանք չի տարվել... Հիշեցնեմ,որ ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնելու համար բուհի համապատասխան ստորաբաժանումները և բուհի ՈԱԿ-ը մոտ հինգ տարի տաժանակիր աշխատանք են կատարել և պատվով դուրս են եկել...Սակայն ռեկտոր Մինասյանն իմ և շատ այլ մարդկանց մոտ բացահայտ հեգնել է ՈԱԱԿ-ի գործունեությունը,իսկ նրա տնօրեն Ռուբեն Թոփչյանին բացահայտ մեղադրել կաշառակերության մեջ..."Կես զանգով" հարցեր լուծող Մինասյանը նաև բարձրաձայնում էր,որ Թոփչյանը լավ գիտի` ինքն ով է և ինչ հնարավորություններ ունի Բաղրամյան 26-ում...Ըստ Մինասյանի` Ռուբեն Թոփչյանը,ով հայտնի է որպես իր գործի պրոֆեսիոնալ և անկաշառ անձնավորություն, կաշառակերի մեկն է և վախենում է իրենից,քանի որ նա շատ մեծ կապեր ունեցող անձնավորություն է...Ինչպես ասում են՝"Ամեն ոք իր արշինով է դիմացինին չափում...":
2015 թ-ի նոյեմբերին ՇՊՀ-ն 4 տարով անցել է ինստիտուցիոնալ հավատարմագրում,որի ժամկետը սպառվում է 2019 թ-ին...Սակայն ռեկտոր Սահակ Մինասյանի "բարեփոխումների" շնորհիվ բուհը հայտնվել է հայաստանյան բուհերի վարկանիշային աղյուսակի վերջին հորիզոնականներում...Բազմաթիվ հանցագործությունների կողքին առանձնահատուկ աչքի են ընկում պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ անձնակազմերում պարոն Մինասյանի կատարած հանցագործությունները,որոնք ցայտուն են և բացահայտ,երբ համապատասխան բաժիններում ոչ մասնագետներն են դասավանդում,ինչպես նաև բակալավրի ուսանողներն առանց պահանջվող հմտությունների և կարողությունների աշխատանքի են ընդունվում բուհում...
Հ.Գ.Պարոն Մինասյանը ռեկտորի պաշտոնում իր կարճաժամկետ գործունեության ընթացքում տարրականորեն պախարակել է և՛ իրեն,և՛ իր հովանավորներին ոչ միայն հանցագործություններ և ապօրինություններ գործելով բուհում,այլև զրպարտելով հանրության կողմից հարգված և ընդունված մարդկանց՝մեղադրելով վերջիններիս կաշառակերության և ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ... Ի գիտություն Հայաստանի ՈԱԱԿ-ի` տեղեկացնեմ, որ ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանի օրոք բուհի ՈԱԿ-ը մատնված է անգործության, իսկ Համաշխահային բանկի ֆինանսավորմամբ ստեղծված ֆակուլտետային կառույցները ռեկտորը լուծարեց...Բուհի ՈԱԿ-ի տնօրենը 350 հազար դրամ աշխատավարձով, անկասկած, հավատում է, որ ամենազորության սինդրոմով տառապող իր ռեկտորը կես զանգով կլուծի ծրագրային հավատարմագրումը և մնացած բոլոր հարցերը,ինչպես դա արեց կեղծ մասնագիտական լիցենզիաներ ստանալուց (հունվարի 9-ին մեկ հոգու ևս ընդունել է աշխատանքի ՈԱԿ-ում, իսկ որակի ամբիոնների պատասխանատուների իբր աշխատանքը բացարձակապես անարդյունավետ է, քանի որ մասնագիտական և կազմակերպչական առումով ճիշտ չեն ուղղորդվում ) ...Հավելեմ,որ բուհի ՈԱԿ-ի ներկայիս տնօրենն ամսական ստանում է նույնքան աշխատավարձ,որքան նախկին տնօրենը և ֆակուլտետային 6 պատասխանատուները միասին վերցրած...
Ռեկտորի և նրա յուրայիննների աշխատանքային սկզբունքը չի անցնում copy-paste-ից այն կողմ...Վերջին օրինակը՝դեկաններին հրահանգվել էր ամբիոնների և ֆակուլտետների ռազմավարական զարգացման ծրագրերը վերցնել այլ բուհերի կայքերից...»։

loading...
Լրահոս
«Կարևորի մասին» Artn tv-ի համար. Հունվարի 16 Մխիթարյանի ու Սանչեսի տեղափոխության հարցը գրեթե լուծված է Թուրքիան շարունակում է թուրք-սիրիական սահմանին զինտեխնիկա կուտակել Մշտապես սառը ձեռքեր եւ ոտքեր ունե՞ք. Ինչպես վերացնել Ադրբեջանում 2017-ին նվազել է նավթի և գազի արդյունահանումը Նախագահը Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին հանձնել է Հայրենիքի շքանշանը Դուք պարտավոր չեք վճարել սուպերմարկետում պատահաբար կոտրած ապրանքի համար Հրանտ Դինքի մահվան տարելիցին ընդառաջ 2017-ին Հայաստանում արձանագրվել է հանցագործության 20. 285 դեպք, նախորդ տարվանից 1521-ով ավելի Պետք է միասնական երթուղային ցանց մշակել ողջ հանրապետության համար. Վարչապետի հանձնարարականը՝ Տրանսպորտի նախարարությունում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Բրյուսելում անցկացված խորհրդաժողովին Ինչպես տանից հանել բացասականը, հիվանդություններն ու գումար բերել 7 առօրյա սովորություններ, որոնք մեծ վնաս են հասցնում կնոջ կրծքին Այս պտուղների օգտագործման չարաշահումը կարող է վատ հետևանքներ ունենալ Հազարավոր մարդիկ այցելում են Թուրքիայի Քարաման նահանգ՝ հայկական եկեղեցու որմնանկարները տեսնելու Ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ Թիվ 44 երթուղու միկրոավտոբուսում կատարված գրպանահատությունը բացահայտվեց Տեսահոլովակի պրեմիերա. Արամե` «Հալվելու եմ» Բեյսբոլի խաղի ժամանակ այս աղջիկն ուրախ սելֆիներ էր անում, երբ գնդակը դիպավ նրա դեմքին․ հետևանքները տեսնել է պետք (լուսանկար) Զորակոչիկին բանակ են ճանապարհում զուռնա-դհոլով (Տեսանյութ) Lexus-ը ներկայացրել է գերշքեղ ամենագնաց Իսկ դուք կհամարձակվեի՞ք փորձել պինգվինի եփած ձուն․ ահա թե ինչով է այն տարբերվում հավինից (լուսանկար) Տնտեսական պատասխանատուն` համայնքի տնտեսական ծրագրերի ինֆորմացիայի առաջնային օղակ. Դավիթ Լոքյան «Պապա, մի՛ արա…». խոպանչի ամուսինը երեք երեխաների աչքի առաջ դաժանաբար ծեծել է կնոջը Որքան արժե ռուբլին՝ այսօր