1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Էրդողանի պապը Սարիղամիշի ճակատամարտում մահացել է սառնամանիքից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր մորական պապը՝ Մուսթաֆա օղլու Քեմալը մահացել է Սարիղամիշի հանրահայտ ճակատամարտի ժամանակ:

Միջանկյալ նշենք, որ թուրքական զորքերը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Էնվեր փաշայի գլխավորությամբ 1914-ի դեկտեմբերի 20-ին հարձակում սկսեցին ռուսական զորքերի դեմ Սարիղամիշի ուղղությամբ։

Ըստ թուրքական «Mynet» լրատվամիջոցի՝ Թուրքիայի նախագահը նշել էր, որ իր պապը այդ օրերին զենքը ձեռքին ցրտահարվել է և մահացել: Հետագայում պարզվել է, որ օսմանյան արխիվներում Էրդողանի պապի անունը չի ներառվել Սարիղամիշի ճակատամարտում զոհվածների ցուցակում, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել Թուրքիայում:

Կարճ ժամանակ անց Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հանդես եկավ պարզաբանմամբ՝ տեղեկացնելով, որ Էրդողանի պապը չի ներառվել «նահատակների» ցուցակում, քանի որ նա մահացել է ոչ թե թշնամու հարվածից, այլ եղանակային ցուրտ պայմաններից:

Պաշտպանության նախարարությունը հրապարակել է մի փաստաթուղթ, որում նշված է, որ Էրդողանը պապը ծնվել է 1882թ. Թուրքիայի Ռիզե նահանգի Ուլուջամե գյուղում:

Հիշեցնենք, որ Սարիղամիշի ճակատամարտը եղել է առաջին համաշխարհային պատերազմում ռուսական և օսմանյան կայսրությունների ամենամեծ ռազմական բախումներից մեկը։ Բուն մարտական գործողությունները տևել են դեկտեմբերի 22-ից մինչև հունվարի 17-ը։ Ավարտվել է թուրքերի լիակատար պարտությամբ։ Տեղեկություններ կան այն մասին, որ այդ ժամանակ հայերն են Էնվերին փրկել ռուսների մոտ գերի ընկնելուց:

 

Աղբյուր` Ermenihaber.am

loading...
Լրահոս
Նանան՝ մանուշակագույն հոնքերով (լուսանկար) Ոստիկանները հայտնաբերել են Երևանում՝ «Երևան Սիթի»-ում առանձնակի դաժանությամբ 61-ամյա տղամարդուն սպանած կասկածյալին. նա չի զղջում կատարածի համար Մոսկվայում մեկուկես տարեկան հայ փոքրիկ է մահացել Ավտովթար Ապարան-Նիգավան ավտոճանապարհին Մեղքը հիմնավորվելու դեպքում «Ճվճվ Արոյի» որդին պատրաստ է օրենքի ողջ խստությամբ պատիժ կրել Գիտատեխնիկական ոլորտում ամրապնդվում է միջազգային համագործակցությունը Երեւանում փեսան ծեծել է զոքանչին Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ՔԿՀ պաշտոնյային կաշառք տալու փաստով քննված քրեական գործի նախաքննությունը «Աջ ղեկ» նախաձեռնության անդամները միացել են «Ելք»-ի նախաձեռնած բողոքի ակցիային Ազատությունները 2017-ին Հայաստանում և Արցախում՝ ըստ «Freedom House»-ի Գալուստ Սահակյանը քաղաքականության մեջ անփոխարինելի մարդ չի տեսնում. Գ. Սահակյան Որքան արժե դոլարը՝ այսօր ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ-ի առաջարկությունը ԶԼՄ ներկայացուցիչներին Խուլիգանության մեղադրանքով հետախուզվող կինը ներկայացել է ոստիկանություն Նաղդալյանը՝ «պրիազնիյով կամ նյե պրիազնիյով» առաջնորդվելու եւ Սարգսյանից վիրավորվելու մասին Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի իր գործընկերոջը Եկեք մարդու վրա դնենք ժուչոկներ. Նաիրա Զոհրաբյան Էրդողանը Պապի հրավերով կմեկնի Վատիկան Որպես անհետ կորած որոնվող 19-ամյա Քնարիկ Մայիլյանը հայտնաբերվել է Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Չպետք է մոռանանք դառն անցյալը, որպեսզի ստիպված չլինենք այն նորից վերապրել» Օրվա կադրը. մոր եւ որդու գրկախառնությունը՝ սրտաճմլիկ տեսարան ձմեռային զորակոչից Ժպտացե՛ք եւ գովերգե՛ք Ս. Սարգսյանին. Փաշինյանը՝ ՀՀԿ-ականներին Գոշ գյուղում տուն է այրվել Հայաստանը դառնալու է ոստիկանական երկիր. թեժ քննարկումներ ԱԺ-ում