1$ = 0 AMD 1€ = 0 AMD

ԱՄՆ-ն զգուշացրել է իր քաղաքացիներին խուսափել Թուրքիա այցելելուց

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը զգուշացրել է իր երկրի քաղաքացիներին, որ Թուրքիան, Սուդանը, Վենեսուելան և մի շարք այլ երկրներ ներառվել են անվտանգության տեսանկյունից 3-րդ աստիճանի ռիսկային գոտու մեջ:

Ըստ թուրքական «Mynet» լրատվամիջոցի՝ այդ պատճառով ամերիկացիներին խորհուրդ է տրվել Թուրքիա մեկնելուց առաջ «ծանրութեթև անել», ապա նոր որոշում կայացնել:

Այս զգուշացման հետ կապված Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն է հրավիրվել Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատան ներկայացուցիչ Փիլիփ Քոսնեթը ու նրան է փոխանցվել թուրքական կողմի մտահոգությունը:

ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական կայքում թեմայի առնչությամբ մասնավորապես ասվում է.

«Ահաբեկչության վտանգի և ձերբակալությունների պատճառով մեկ անգամ ևս խորհեք Թուրքիա կատարելիք այցից առաջ: Այնտեղի մի շարք վայրեր անվտանգության տեսանկյունից բարձր ռիսկային գոտի են համարվում: Դրանցից են՝ Հաթայը, Քիլիսը, Գազիանթեփը, Շանլըուրֆան, Շըրնաքը, Վանը, Սիիրթը, Մուշը, Մարդինը, Բաթմանը, Բինգյոլը, Թունջելին, Հաքքարին և Բիթլիսը»:

Իսկ 4-րդ ռիսկային գոտում են Յեմենը, Մալին, Լիբիան և Սոմալին: Նշվում է, որ այդ երկրներում այժմ ներքի բախումներ են տեղի ունենում:

Աղբյուր` Ermenihaber.am

loading...
Լրահոս
3 բան, որ երջանկացնում է հորոսկոպի նշաններին «Կարևորի մասին» Artn tv-ի համար. Հունվարի 16 Մխիթարյանի ու Սանչեսի տեղափոխության հարցը գրեթե լուծված է Թուրքիան շարունակում է թուրք-սիրիական սահմանին զինտեխնիկա կուտակել Մշտապես սառը ձեռքեր եւ ոտքեր ունե՞ք. Ինչպես վերացնել Ադրբեջանում 2017-ին նվազել է նավթի և գազի արդյունահանումը Նախագահը Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին հանձնել է Հայրենիքի շքանշանը Դուք պարտավոր չեք վճարել սուպերմարկետում պատահաբար կոտրած ապրանքի համար Հրանտ Դինքի մահվան տարելիցին ընդառաջ 2017-ին Հայաստանում արձանագրվել է հանցագործության 20. 285 դեպք, նախորդ տարվանից 1521-ով ավելի Պետք է միասնական երթուղային ցանց մշակել ողջ հանրապետության համար. Վարչապետի հանձնարարականը՝ Տրանսպորտի նախարարությունում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Բրյուսելում անցկացված խորհրդաժողովին Ինչպես տանից հանել բացասականը, հիվանդություններն ու գումար բերել 7 առօրյա սովորություններ, որոնք մեծ վնաս են հասցնում կնոջ կրծքին Այս պտուղների օգտագործման չարաշահումը կարող է վատ հետևանքներ ունենալ Հազարավոր մարդիկ այցելում են Թուրքիայի Քարաման նահանգ՝ հայկական եկեղեցու որմնանկարները տեսնելու Ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ Թիվ 44 երթուղու միկրոավտոբուսում կատարված գրպանահատությունը բացահայտվեց Տեսահոլովակի պրեմիերա. Արամե` «Հալվելու եմ» Բեյսբոլի խաղի ժամանակ այս աղջիկն ուրախ սելֆիներ էր անում, երբ գնդակը դիպավ նրա դեմքին․ հետևանքները տեսնել է պետք (լուսանկար) Զորակոչիկին բանակ են ճանապարհում զուռնա-դհոլով (Տեսանյութ) Lexus-ը ներկայացրել է գերշքեղ ամենագնաց Իսկ դուք կհամարձակվեի՞ք փորձել պինգվինի եփած ձուն․ ահա թե ինչով է այն տարբերվում հավինից (լուսանկար) Տնտեսական պատասխանատուն` համայնքի տնտեսական ծրագրերի ինֆորմացիայի առաջնային օղակ. Դավիթ Լոքյան «Պապա, մի՛ արա…». խոպանչի ամուսինը երեք երեխաների աչքի առաջ դաժանաբար ծեծել է կնոջը