1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Ադրբեջանում ուսուցչի վրա կրակել են դպրոցում «խաղաղության» կոչեր հնչեցնելու պատճառով

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի թիվ 220 դպրոց մտնելով՝ մի խումբ երիտասարդներ կրակել են դպրոցի անգլերենի ուսուցիչ Ռոշան Ազիզովի վրա, ով հանդես է եկել Հայաստանի հետ «խաղաղություն» հաստատելու կոչերով:

Այս մասին հայտնում է eurasianet.org-ը:

Ռոշան Ազիզովը պնդում է, որ դպրոց ներխուժած երիտասարդները կրակելուց բացի նաև նվաստացրել են իրեն:

«Նրանք ինձ ստորացրեցին իմ աշակերտների առջև: Ինձ հայ լրտես անվանեցին: Նրանց կարծիքով, ես Ադրբեջան եմ եկել հայերի հրամանով Ադրբեջանը քանդելու համար: Ես այդ ամենով ցանկացել եմ ցույց տալ միայն, որ խաղաղությունը և կոնֆլիկտն առանց միմյանց սպանելու լուծելն էլ է հնարավոր»,- նշել է Ռոշան Ազիզովը:

Դեպքը տեղի է ունցել 2017թ. դեկտեմբերի 28-ին: Ռոշան Ազիզովի վրա կրակելու դեպքին արձագանքելով Բաքվի թիվ 220 դպրոցի տնօրինությունը նշել է, որ դա չի կատարվել ուսուցչի հայամետ հայտարարությունների համար, այլ արվել է դասավանդման դասական մեթոդներից շեղվելու պատճառով:

Միջադեպից հետո էլ Ռոշան Ազիզովը շարունակում է սոցցանցերում գրառումներ կատարել և «խաղաղության» կոչեր անել:

Ռոշան Ազիզովը նաև տեսանյութ է հրապարակել, որում նրա աշակերտները բեմադրում են հայերի և ադրբեջանցիների կոնֆլիկտը:

Ռոշան Ազիզովի պնդումներն այն մասին, որ իր վրա կրակել են հայամետ հայտարարություններ անելու համար, իրականությանը չեն համապատասխանում: Նրա կողմից հրապարակված տեսանյութը այդքան էլ չի արտացոլում Ռոշան Ազիզովի հայտարարությունը, քանի որ տեսանյությում հնչում են նաև խիստ ագրեսիվ կոչեր, որոնք ոչ թե խաղաղության, այլ պատերազմի կոչեր են:

loading...
Լրահոս
Ճանապարհի մերկասառույցի պատճառով 45-ամյա վարորդը Ապարանում Mercedes-ով հայտնվել է ձորում Նանան՝ մանուշակագույն հոնքերով (լուսանկար) Ոստիկանները հայտնաբերել են Երևանում՝ «Երևան Սիթի»-ում առանձնակի դաժանությամբ 61-ամյա տղամարդուն սպանած կասկածյալին. նա չի զղջում կատարածի համար Մոսկվայում մեկուկես տարեկան հայ փոքրիկ է մահացել Ավտովթար Ապարան-Նիգավան ավտոճանապարհին Մեղքը հիմնավորվելու դեպքում «Ճվճվ Արոյի» որդին պատրաստ է օրենքի ողջ խստությամբ պատիժ կրել Գիտատեխնիկական ոլորտում ամրապնդվում է միջազգային համագործակցությունը Երեւանում փեսան ծեծել է զոքանչին Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ՔԿՀ պաշտոնյային կաշառք տալու փաստով քննված քրեական գործի նախաքննությունը «Աջ ղեկ» նախաձեռնության անդամները միացել են «Ելք»-ի նախաձեռնած բողոքի ակցիային Ազատությունները 2017-ին Հայաստանում և Արցախում՝ ըստ «Freedom House»-ի Գալուստ Սահակյանը քաղաքականության մեջ անփոխարինելի մարդ չի տեսնում. Գ. Սահակյան Որքան արժե դոլարը՝ այսօր ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ-ի առաջարկությունը ԶԼՄ ներկայացուցիչներին Խուլիգանության մեղադրանքով հետախուզվող կինը ներկայացել է ոստիկանություն Նաղդալյանը՝ «պրիազնիյով կամ նյե պրիազնիյով» առաջնորդվելու եւ Սարգսյանից վիրավորվելու մասին Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի իր գործընկերոջը Եկեք մարդու վրա դնենք ժուչոկներ. Նաիրա Զոհրաբյան Էրդողանը Պապի հրավերով կմեկնի Վատիկան Որպես անհետ կորած որոնվող 19-ամյա Քնարիկ Մայիլյանը հայտնաբերվել է Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Չպետք է մոռանանք դառն անցյալը, որպեսզի ստիպված չլինենք այն նորից վերապրել» Օրվա կադրը. մոր եւ որդու գրկախառնությունը՝ սրտաճմլիկ տեսարան ձմեռային զորակոչից Ժպտացե՛ք եւ գովերգե՛ք Ս. Սարգսյանին. Փաշինյանը՝ ՀՀԿ-ականներին Գոշ գյուղում տուն է այրվել