1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Գյումրիում վագոն-«հյուրանոցում» մարմնավաճառուհիները 10000 դրամով սպասարկել են տղամարդկանց

«Առաջին լրատվական»-ը գրում է.
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է Սաթենիկ Գ.-ի գործի դատական քննությունը:
42-ամյա Սաթենիկին մեղադրանք էր առաջադրված պոռնկությանը նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի հոկտեմբերից մինչև 2016 թվականի դեկտեմբեր Սաթենիկ Գ.-ն աշխատել է Գյումրիի Մարգարետ Թետչերի փողոցում գործող՝ «Նիկոլայ Ձվակերյան» ԱՁ-ին պատկանող հյուրանոցային համալիրում՝ որպես ադմինիստրատոր:

Նա գույքային օգուտ ստանալու և հյուրանոցի «բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով» պայմանավորվածություն է ձեռք բերել մարմնավաճառուհիներ Իզաբելայի, Լիանայի, Մարիամի, Մարինեի, Զարինայի հետ՝ հյուրանոցի այցելուների հետ վճարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալու վերաբերյալ:

Սաթենիկ Գ.-ն, ըստ մեղադրանքի, պարբերաբար զանգահարել է մարմնավաճառուհիներին, հրավիրել է հյուրանոց, որտեղ վերջիններս 5-10 հազար դրամով սեռական հարաբերություն են ունեցել հաճախորդների հետ, իսկ որպես միջնորդավճար՝ ադմինիստրատոր Սաթենիկին վճարել են 1000-3000 դրամ:

Սաթենիկ Գ.-ն իրեն մեղավոր է ճանաչել: Զղջացել է: Նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված կարգով:

Դատարանը հիմնավորված է համարել, որ Գյումրիի «Փոլադնոց» կոչվող հյուրանոցային համալիրի ադմինիստրատոր Սաթենիկ Գ.-ն նպաստել է մարմնավաճառների կողմից նշված հյուրանոցում պոռնկությամբ զբաղվելուն:

Մարմնավաճառուհիներից մեկը նախաքննության ժամանակ առերես պնդել է իր ցուցմունքը՝ Սաթենիկի կողմից իրեն պարբերաբար հյուրանոց հրավիրելու, հաճախորդների հետ իր կողմից սեռական հարաբերությւոններ ունենալու, հյուրանոցի ադմինիստրատորին իր աշխատած գումարից միջնորդավճար վճարելու վերաբերյալ:

Մյուս մարմնավաճառուհիների հետ առերես հարցաքննությունից Սաթենիկ Գ.-ն հրաժարվել է:

loading...
Լրահոս
Մոսկվա-Գյումրի չվերթի ուղեւորներից մեկն անկարգություններ է արել ինքնաթիռում Երբ ընտրությունները դեռ չեն էլ մոտեցել Քիմ Քարդաշյանը պատմել է երեխայի ու նրա փոխնակ մոր մասին Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը՝ մշտական ուշադրության կենտրոնում Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում ու 4 մարզերում Ադրբեջանում նշելու են ադրբեջանցիների շինծու ցեղասպանության 100-ամյակը Երեւանում դպրոցի մոտ վրաերթի են ենթարկել մորն ու 10-ամյա դստերը. Մայրը տեղում մահացել է Հաղորդում «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ այցերի արդյունքների վերաբերյալ Համանախագահները հայտարարություն են տարածել Լարսը փակ է Աշակերտուհին դպրոցի բուֆետում ապակու կտոր է կուլ տվել.հանցագործությունների նոր շարք Շիրակի պետհամալսարանում Վարդենյաց լեռնանցքը փակ է Աշոտ Մանուկյանը վարչապետի փեսայի պատճառո՞վ է հաժարական տվել. «Ժողովուրդ» Կարեն Կարապետյանի սիրտը շահելու համար նոր պաշտոն են մտադիր ստեղծել. «Հրապարակ» Արամ Հարությունյանի փայատեր գործընկերներն անհանգստացած են. լուրջ խնդիրներ են առաջացել․ «Փաստ» Հայաստանի պետական պարտքը նախորդ տարվա ընթացքում շեշտակի ավելացել է. «Ժողովուրդ» ԱԺ-ում 2 պետծառայող «կտրվել» է ատեստավորումից, որից մեկը Հովհաննես Շիրազի դուստրն է․ «Հրապարակ» Ռուբեն Հայրապետյանն ընդլայնում է իր բիզնեսը. «ՀԺ» «Արմավիր» ՔԿՀ-ի «զոն նայող» տեղափոխել են պատժախուց. «Ժողովուրդ» Յիրիկյանը մերժել է բոլոր առաջարկները. «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանը եւ նրա թիմակիցները նախագահի սեփական թեկնածուն ունեն․ «Ժամանակ» Առողջապահության նախարարի պաշտոնի համար Սամվել Ալեքսանյանը իր թեկնածուն ունի՝ քրոջ ամուսինն է․ «Իրատես» Ալեքսանյանը «վրեժ» է լուծում գեներալ Մանվել Գրիգորյանից․ «Հրապարակ» Արմեն Սարգսյանը՝ նախագահական խաչմերուկում. «Ժամանակ» էներգետիկայի նոր նախարարի անունը հայտնի կդառնա 1 շաբաթից. «Հրապարակ»