1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Նախագահին զեկուցվել է ԶՈՒ արդիականացման յոթնամյա ծրագրի նախագիծը

Հանրապետության Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այսօր՝ հունվարի 12-ին, պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացել է Զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի նախագծի քննարկումը։ Զեկուցվել են 2017 թվականի հոկտեմբերի 24-ին Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականի կատարման արդյունքում մշակված այդ ծրագրի նախագծի հիմնական ուղղություններն ու կարևորագույն սկզբունքները: Ընդգծվել է, որ, հաշվի առնելով առկա մարտահրավերները, 2018-2024թթ. ծրագիրը մշակելիս կանխատեսվել են իրավիճակի զարգացման հնարավոր տարբերակները, ուղենշվել են դրանց հակազդման ուղիները, ստեղծվել են անհրաժեշտ պայմանները՝ առկա ռեսուրսների ղեկավարումն առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար:

Նախագահին ներկայացվել է նաև, որ ս.թ. հունվարի 4-ին ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ մեկնարկած յոթնամյա ծրագրի նախագծի քննարկումները շարունակվել են օրենսդիր և գործադիր մարմինների, հասարակական հատվածի ներկայացուցիչների և փորձագետների ներգրավմամբ։ Հանրապետության Նախագահը կարևորել է ներկայացված ծրագրի նախագծի առարկայական քննարկումը՝ ընդգծելով, որ դրա արդյունքներից է կախված լինելու զինված ուժերի կառավարման արդյունավետությունը, պատրաստականության ու մարտունակության աստիճանի բարձրացումը, որը հնարավորություն կտա, ունենալով ժամանակակից զինված ուժեր, անձեռնմխելի պահել պետության սահմանները: Սերժ Սարգսյանը նշել է, որ ստեղծման օրվանից ՀՀ զինված ուժերը մշտապես գտնվել են զարգացման գործընթացում, որն այժմ հասել է մի փուլի, երբ պետք է ունենալ ավելի երկարաժամկետ զարգացման ծրագիր, որը կվերաբերի ինչպես զինված ուժերի ամրապնդմանն ու կատարելագործմանը, այնպես էլ զինատեսակների արդիականացմանը: 

loading...
Լրահոս
Մոսկվա-Գյումրի չվերթի ուղեւորներից մեկն անկարգություններ է արել ինքնաթիռում Երբ ընտրությունները դեռ չեն էլ մոտեցել Քիմ Քարդաշյանը պատմել է երեխայի ու նրա փոխնակ մոր մասին Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը՝ մշտական ուշադրության կենտրոնում Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում ու 4 մարզերում Ադրբեջանում նշելու են ադրբեջանցիների շինծու ցեղասպանության 100-ամյակը Երեւանում դպրոցի մոտ վրաերթի են ենթարկել մորն ու 10-ամյա դստերը. Մայրը տեղում մահացել է Հաղորդում «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ այցերի արդյունքների վերաբերյալ Համանախագահները հայտարարություն են տարածել Լարսը փակ է Աշակերտուհին դպրոցի բուֆետում ապակու կտոր է կուլ տվել.հանցագործությունների նոր շարք Շիրակի պետհամալսարանում Վարդենյաց լեռնանցքը փակ է Աշոտ Մանուկյանը վարչապետի փեսայի պատճառո՞վ է հաժարական տվել. «Ժողովուրդ» Կարեն Կարապետյանի սիրտը շահելու համար նոր պաշտոն են մտադիր ստեղծել. «Հրապարակ» Արամ Հարությունյանի փայատեր գործընկերներն անհանգստացած են. լուրջ խնդիրներ են առաջացել․ «Փաստ» Հայաստանի պետական պարտքը նախորդ տարվա ընթացքում շեշտակի ավելացել է. «Ժողովուրդ» ԱԺ-ում 2 պետծառայող «կտրվել» է ատեստավորումից, որից մեկը Հովհաննես Շիրազի դուստրն է․ «Հրապարակ» Ռուբեն Հայրապետյանն ընդլայնում է իր բիզնեսը. «ՀԺ» «Արմավիր» ՔԿՀ-ի «զոն նայող» տեղափոխել են պատժախուց. «Ժողովուրդ» Յիրիկյանը մերժել է բոլոր առաջարկները. «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանը եւ նրա թիմակիցները նախագահի սեփական թեկնածուն ունեն․ «Ժամանակ» Առողջապահության նախարարի պաշտոնի համար Սամվել Ալեքսանյանը իր թեկնածուն ունի՝ քրոջ ամուսինն է․ «Իրատես» Ալեքսանյանը «վրեժ» է լուծում գեներալ Մանվել Գրիգորյանից․ «Հրապարակ» Արմեն Սարգսյանը՝ նախագահական խաչմերուկում. «Ժամանակ» էներգետիկայի նոր նախարարի անունը հայտնի կդառնա 1 շաբաթից. «Հրապարակ»