1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Կենդանակերպի ամենից-ամենա նշանը. ինչո՞վ եք Դուք ավելի լավն ուրիշներից

Կենդանակերպի բոլոր նշանները տարբերվում են մեկը մյուսից. սրանում ոչ մի կասկած չկա: Աստղագուշակները որոշել են կազմել կենդանակերպի նշանների ամենից-ամենա վարկանիշը և տեսնել, թե նրանցից ով ինչում է առաջադիմում:


Ձկներ- Կենդանակերպի ամենաուժեղ նշանը
Աստղագուշակները գտնում են, որ Կենդանակերպի ամենաուժեղ նշանը հանդիսանում են Ձկները: Դա բավականին արտասովոր է, չէ՞ որ տվյալ համաստեղության ներկայացուցիչները շատ դյուրազգաց են և սենտիմենտալ: Որտեղի՞ց նրանց մեջ ուժ: Ձկների մեջ զետեղված են բավականին շատ ներքին ռեսուրսներ, որոնք չունեն մյուս համաստեղությունները: Եվ երբ, օրինակի համար, համառ և ամբիցիոզ Խոյերն ու Այծեղջյուրները պարտություն են կրում, Ձկները բավականին պինդ դիրքեր են գրավում: Կարելի է ասել, որ Ձկները ճկվում են, բայց չեն կոտրվում:


Խոյ- Կենդանակերպի ամենասեքսուալ նշանը
Կենդանակերպի ամենասեքսուալ նշանը հանդիսանում է Խոյը: Այս համաստեղության ներկայացուցիչներն էներգիայով լի են, համակրելի, կրքոտ և ակտիվ: Նրանց հավասարը չկա սիրային գործերում: Խոյերն իրենց նկատմամբ ուշադրություն են գրավում խարիզմի և ներքին հմայքի շնորհիվ:


Կարիճ- Կենդանակերպի ամենանենգ նշանը
Կենդանակերպի ամենանենգ նշանը հանդիսանում է Կարիճը: Եթե այս համաստեղության ներկայացուցիչները սկսում են վրեժ լուծել, ապա նրանց չես կանգնեցնի: Նրանք գործում են ամենահնարամիտ մեթոդներով: Կարիճներն ամենաոխերիմ և վտանգավոր թշնամիներն են:


Կույս- Կենդանակերպի ամենահավատարիմ նշանը
Կենդանակերպի ամենահավատարիմ նշանն աստղագուշակները համարում են Կույսին: Տվյալ համաստեղության մարդիկ ձգտում են գտնել իրենց կեսին ամբողջ կյանքի համար և շատ հանգամանորեն են վերաբերվում նրա ընտրությանը: Եվ եթե նրանք ինչ-որ մեկին ընտրում են, ապա կարելի է ամենայն վստահությամբ ասել, որ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաստատ չեն դավաճանի:


Աղեղնավոր- Կենդանակերպի ամենագեղեցիկ նշանը
Կենդանակերպի ամենահմայիչ նշանն Աղեղնավորն է: Այս համաստեղության մարդիկ բնությունից շատ ներդաշնակ արտաքին ունեն, ինչը նրանց լիարժեք իրավունք է տալիս կոչվելու ամենահմայիչը: Բացի այդ, նրանք միշտ հետևում են իրենց արտաքին տեսքին, որը մեկ անգամ ևս ընդգծում է նրանց գեղեցկությունն ու ձգողականությունը:


Ցուլ- Կենդանակերպի ամենաբարի նշանը
Կենդանակերպի ամենաբարի նշանը հանդիսանում է Ցուլը: Նրանք չեն սիրում կոնֆլիկտներ, շփման մեջ միշտ փափուկ են և տակտով: Ցլերը կարող են անհատույց օգնություն ցուցաբերել՝ դրանով մեկ անգամ ևս ապացուցելով, որ իրենք ամենամեծ սիրտն ունեն:


Երկվորյակներ- Կենդանակերպի ամենահաջողակ նշանը
Կենդանակերպի ամենահաջողակ նշանը հանդիսանում են Երկվորյակները: Հաճախ նրանք հայտնվում են ճիշտ ժամանակ, ճիշտ վայրում, ինչը նրանց դարձնում է ավելի հաջողակ մյուս համաստեղությունների համեմատ: Երկվորյակները բնությունից օժտված լավատես են, իսկ դա արդեն կազմում է հաջողության 90 տոկոսը: Շնորհիվ իրենց հաջողակ լինելուն, երկվորյակներն իրավամբ կարող են կոչվել ամենաերջանիկ նշանը:


Խեցգետին- Կենդանակերպի ամենաընտանեկան նշանը
Կենդանակերպի ամենաընտանեկան նշանը համարվում է Խեցգետինը: Տվյալ համաստեղության ներկայացուցիչների մոտ ընտանեկան արժեքներն առաջին տեղում են: Նրանք ձգտում են գտնել իրենց արժանի կեսին, ունենալ հարմարավետ բնակարան և շատ երեխաներ: Սա ամուսնության և լուրջ հարաբերությունների համար Կենդանակերպի ամենաիդեալական նշանն է:


Առյուծ- Կենդանակերպի ամենաէգոիստ նշանը
Կենդանակերպի ամենաէգոիստ նշանն Առյուծն է: Չնայած նրանց առատաձեռնությանն ու ընկերասիրությանը, տվյալ համաստեղության ներկայացուցիչները գործնականում ամեն ինչ անում են իրենց ցանկությունները բավարարելու համար: Նրանք սիրում են լինել ուշադրության կենտրոնում: Բացի այդ, Առյուծները շատ են սիրում գովասանքն ու շողոքորթությունը, քանի որ այդ րոպեներին նրանք իրենց բարձունքի վրա են զգում:


Կշեռք- Կենդանակերպի ամենաշփվող նշանը
Կենդանակերպի ամենաշփվող նշանը հանդիսանում է Կշեռքը: Նրանք շատ են սիրում զրուցել: Այս համաստեղության ներկայացուցիչները հաճույք են ստանում նոր ծանոթություններից: Երբ նրանք հասարակության մեջ են, ապա իրենց զգում են վստահ և թեթև: Նրանց համար դժվար է նույնիսկ մեկ օր մենակ մնալ:


Այծեղջյուր- Կենդանակերպի ամենափակ նշանը
Կենդանակերպի ամենափակ նշանը հանդիսանում է Այծեղջյուրը: Այս համաստեղության մարդկանց մտքում ինչ կա, դժվար է պատկերացնել: Նրանք հազվադեպ են ինչ-որ մեկին վստահում իրենց զգացմունքներն ու ապրումները և հաճախ մարդկանց ներկայությամբ իրենց պահում են շատ սառը և անտարբեր:


Ջրհոս- Կենդանակերպի ամենահանճարեղ նշանը
Կենդանակերպի ամենահանճարեղ նշանը հանդիսանում է Ջրհոսը: Այս համաստեղության ներկայացուցիչները միշտ նոր մտքեր ունեն: Նրանց մոտ շատ զարգացած է երևակայությունը և ստեղծագործ մտածողությունը: Բայց հաճախ նրանց ուժերը չի բավարարում նոր մտքերն իրականություն դարձնելու համար:

loading...
Լրահոս
Երբ ընտրությունները դեռ չեն էլ մոտեցել Քիմ Քարդաշյանը պատմել է երեխայի ու նրա փոխնակ մոր մասին Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը՝ մշտական ուշադրության կենտրոնում Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում ու 4 մարզերում Ադրբեջանում նշելու են ադրբեջանցիների շինծու ցեղասպանության 100-ամյակը Երեւանում դպրոցի մոտ վրաերթի են ենթարկել մորն ու 10-ամյա դստերը. Մայրը տեղում մահացել է Հաղորդում «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ այցերի արդյունքների վերաբերյալ Համանախագահները հայտարարություն են տարածել Լարսը փակ է Աշակերտուհին դպրոցի բուֆետում ապակու կտոր է կուլ տվել.հանցագործությունների նոր շարք Շիրակի պետհամալսարանում Վարդենյաց լեռնանցքը փակ է Աշոտ Մանուկյանը վարչապետի փեսայի պատճառո՞վ է հաժարական տվել. «Ժողովուրդ» Կարեն Կարապետյանի սիրտը շահելու համար նոր պաշտոն են մտադիր ստեղծել. «Հրապարակ» Արամ Հարությունյանի փայատեր գործընկերներն անհանգստացած են. լուրջ խնդիրներ են առաջացել․ «Փաստ» Հայաստանի պետական պարտքը նախորդ տարվա ընթացքում շեշտակի ավելացել է. «Ժողովուրդ» ԱԺ-ում 2 պետծառայող «կտրվել» է ատեստավորումից, որից մեկը Հովհաննես Շիրազի դուստրն է․ «Հրապարակ» Ռուբեն Հայրապետյանն ընդլայնում է իր բիզնեսը. «ՀԺ» «Արմավիր» ՔԿՀ-ի «զոն նայող» տեղափոխել են պատժախուց. «Ժողովուրդ» Յիրիկյանը մերժել է բոլոր առաջարկները. «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանը եւ նրա թիմակիցները նախագահի սեփական թեկնածուն ունեն․ «Ժամանակ» Առողջապահության նախարարի պաշտոնի համար Սամվել Ալեքսանյանը իր թեկնածուն ունի՝ քրոջ ամուսինն է․ «Իրատես» Ալեքսանյանը «վրեժ» է լուծում գեներալ Մանվել Գրիգորյանից․ «Հրապարակ» Արմեն Սարգսյանը՝ նախագահական խաչմերուկում. «Ժամանակ» էներգետիկայի նոր նախարարի անունը հայտնի կդառնա 1 շաբաթից. «Հրապարակ» Հունվարի 19-ի աստղագուշակ