1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Ինչ կարող է պատմել մարդու մասին քթի ձևը

Այս արվեստը զարգացել է Հին Չինաստանում և արդեն Կոնֆուցիոսի ժամանակներում հանրահայտ է եղել: Նրանք վստահ էին, որ նա, ով կկարողանա կարդալ մարդու դիմագծերը, կկարողանա թափանցել մարդու հոգին և գուշակել մարդու ճանակատագիրը:
Ֆիզիոգնոմիստները պնդում են, որ մարդու բնավորությունը բացահայտելու համար առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել քթին:

 


1. Հռոմեական քիթ: Այս ձևի քիթը խոսում է համարձակության, նպատակասլացության, տղամարդկության մասին: Այս տիպի քիթ ունեցող մարդն ընդունակ է առանց երերալու՝ ընդունել բարդ որոշումներ, վերլուծական միտք ունի, հեշտությամբ բարձրանում է կարիերայի աստիճաններով:

2. Մսոտ քիթ: Այս մարդիկ ստեղծագործական ունակություններ ունեն: Նրանք կրքոտ են և հմայիչ, մեծահոգի և խելացի, միշտ պատրաստ են օգնել, պաշտպանել: Այս մարդիկ հրաշալի տնտեսուհիներ են և հոգատար մայրեր:

3. Վեր բարձրացած քիթ: Սրանք հումորի զգացում ունեցող, լավատես մարդիկ են: Նրանք զգացմունքային են, հաճախ են տրամադրության անկում ունենում, բայց դրա հետ մեկտեղ՝ հիացնում են ծանոթության առաջին իսկ րոպեներից:


4. Հունական քիթ: Աշխատասեր և լուրջ մարդիկ են: Միշտ վստահ են իրենց ճշմարտացիության մեջ և երբեմն հակված են նաև որոշակի համառություն դրսևորել: Նրանք բավական խոցելի բնավորություն ունեն, գովասանքի և հավանության կարիք ունեն:

5. Վեր ցցված քիթ: Այս մարդիկ հեշտ են վստահություն ներշնչում: Նրանք հանգստություն և հուսալիություն են ներշնչում, լավ հռետորներ են, միշտ պատրաստ են օգնություն ցույց տալ՝ հաճախ նաև իրենց շահերի դեմ: Նրանք շատ ընկերներ և ծանոթներ ունեն:

6. Արծվաքիթ: Այս մարդիկ ի ծնե բիզնեսմեն են: Առանց սխալվելու՝ կնքում են շահավետ գործարքներ: Նրանք շատ լավ մանկավարժներ են, ովքեր պատրաստ են իրենց նվիրել աշխատանքին:

7. Փոքր քիթ: Այս քիթը խոսում է այն մասին, որ այն ունեցող անձը ճկուն բնավորություն ունի, զիջումների գնալու պատրաստակամություն: Նրանք բաց են, լավատես և գայթակղիչ, բայց միևնույն ժամանակ՝ հեշտ վիրավորվող, գովասանքի և հավանության կարիք ունեն:

8. Ուղիղ քիթ: Ամուր բնավորություն և պարզ միտք ունեն, շատ լավ են հասկանում արվեստն ու ամեն հրաշալի բան: Մասնագիտական ոլորտում վստահորեն հասնում են իրենց նպատակին և հաջողությունների:

loading...
Լրահոս
Հունվարի 24-ի աստղագուշակ Կարևո՞ր է արդյոք կանանց համար տղամարդկանց արտաքին տեսքը Ինչ նշանակություն ունեն ռուսական հանցավոր դաջվածքները Ինչպես վերջնականապես հեռացնել մաշկի սև կետերը Ինչպե՞ս է ամիսն ազդում մարդու բնավորության վրա Ցտեսություն մազաթափությանը․ մազարմատներն ամրացնող դիմակ ռուս բժշկի կողմից Խորհրդարանական լսումները, վարչապետի այցը, Հարությունյանի եկամուտներն ու Մանվել Գրիգորյանի փող ուզելը (տեսանյութ) Այս պահի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ Նշաններ այն մասին, որ տղամարդը երբեք չի դադարի սիրել ձեզ Պաշտոնական. Ռեալի նախկին կիսապաշտպանը համալրեց ՊՍԺ-ն Երևանում՝ Մանկավարժականի դիմաց, Tesla-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Lexus-ին Աշխարհագրական հորոսկոպ. իմացիր, թե որ երկիրն է քոնը և որ երկրներից պետք է խուսափես Ինչպե՞ս սպիտակեցնել վաննան տան պայմաններում «Միսս Եկատերինբուրգ» մրցույթի մասնակիցը խոշոր ավտովթարի հեղինակ Է դարձել Մխիթարյանը չի կարող մասնակցել Չելսիի հետ խաղին Ինչպես ուղղել շրթունքների ձևը Ինչպես սովորական շամպունը դարձնել կախարդական Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է Բարսելոնան հաստատեց. Մասկերանոն հեռանում է ակումբից Անմահության խոտաբույս․ Ալոեի օգտակար հատկությունները Ադրբեջանում հում նավթի արդյունահանումը վերջին 7 տարում նվազել է 23,66 տոկոսով Մեղրով դիմակ՝ ձմռանը մաշկը պաշտպանելու համար Ֆանտաստիկ ռուլետ բանանով. պատրաստելը հեշտ, համը՝ անկրկնելի Ադրբեջանական դատարանը ընդդիմադիր Գյոզալ Բայրամլիին դատապարտել է 3 տարվա ազատազրկման ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ղազախստանի դեսպանին