1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Զգուշացեք 50 դրամանոցներից

Շտապում եմ… արագ քայլերով մոտենում եմ մոտակա կանգառ, նստում Ո՛Չ առաջին պատահած, այլ մտածված, շտապողականության մեջ անգամ ընտրված, չափված-ձևված տաքսին:

 

Գոհ եմ՝ վստահելի արտաքինով, սափրված, միջինից բարձր տարիքի, բարձրակարգ երաժշտություն լսող և որ ամենակարևորն է՝ հավատացյալ վարորդ. եկեղեցու կողքով անցնելիս այնպես խաչակնքեց, որ աչքիս առջև հառնեցին ապրած և չապրած բոլոր տարիները, բոլոր ծնյալներն ու մեռյալները:

Զարմանում եմ՝ ինչպես մեկ տասնյակից ավելի վարորդներից ճիշտ ընտրություն կատարեցի … ԲԱՅՑ… Մեքենան մոտենում է նախատեսված վայր: Շտապողականության մեջ վայրկյան իսկ չկորցնելու ձգտմանը տուրք տալով՝ նախօրոք դրամապանակիցս հանում եմ վճարվելիք «մինիմալ» գումարը 500 և 100 դրամանոցների տեսքով և ձեռքիս հետ խաղում այդ երկու մետաղադրամներով՝ իրար վրա դնում ու վերցնում եմ 500 և 100 դրամանոցները: Վրա է հասնում իջնելու երկա՜ր սպասված պահը:

Հնարավոր ջերմությամբ և ներքին շնորհակալությամբ՝ վարորդին եմ մեկնում մանրադրամները, գոհունակությամբ թեքվում, որ իջնեմ և… և լսում եմ վարորդի «մարդահաճո» և «աստվածահաճո» ձայնը՝ աղջի՛կս, 150 դրամ ես վճարել…

Րոպեն բաժանվում է վայրկյանների, վայրկյանները տեսողական խաբկանքի բոլոր հնարավոր ձևերով հարվածներ են հասցնում բանականությանդ, մտքիդ, խղճիդ… ախր առավել քան վստահ ես, որ դու 500 և 100 դրամանոցներ ես տվել, 500 և 100 անգամ մտքումդ 600 տեսակի միտք է ծնվում նույն այդ րոպեում, բայց… հիշում ես, որ մարդը խաչակնքել է, հիշում ես, որ արտաքինը վստահելի է, հիշում ես… և դարձյալ վճարում ևս 500 դրամ (քեզ փոխարենը տրվում է չարաբաստիկ 50 դրամանոցը) ու ինքնախարազանմամբ, բեկված ինքնասիրությամբ և վաղուց մոռացած շտապելու և ուշանալու մասին՝ ինքդ ես խաչակնքում, խաչակնքում ես ու մտածում՝ տեսնես քանի՞ մարդու է խաչակնքել տվել մարդն այս խաչակնքվող…

Աստվածասիրությունը լավ է, աստվածավախությունն՝ առավել…

Մերի Աբգարյան

loading...
Լրահոս
Երբ ընտրությունները դեռ չեն էլ մոտեցել Քիմ Քարդաշյանը պատմել է երեխայի ու նրա փոխնակ մոր մասին Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը՝ մշտական ուշադրության կենտրոնում Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում ու 4 մարզերում Ադրբեջանում նշելու են ադրբեջանցիների շինծու ցեղասպանության 100-ամյակը Երեւանում դպրոցի մոտ վրաերթի են ենթարկել մորն ու 10-ամյա դստերը. Մայրը տեղում մահացել է Հաղորդում «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ այցերի արդյունքների վերաբերյալ Համանախագահները հայտարարություն են տարածել Լարսը փակ է Աշակերտուհին դպրոցի բուֆետում ապակու կտոր է կուլ տվել.հանցագործությունների նոր շարք Շիրակի պետհամալսարանում Վարդենյաց լեռնանցքը փակ է Աշոտ Մանուկյանը վարչապետի փեսայի պատճառո՞վ է հաժարական տվել. «Ժողովուրդ» Կարեն Կարապետյանի սիրտը շահելու համար նոր պաշտոն են մտադիր ստեղծել. «Հրապարակ» Արամ Հարությունյանի փայատեր գործընկերներն անհանգստացած են. լուրջ խնդիրներ են առաջացել․ «Փաստ» Հայաստանի պետական պարտքը նախորդ տարվա ընթացքում շեշտակի ավելացել է. «Ժողովուրդ» ԱԺ-ում 2 պետծառայող «կտրվել» է ատեստավորումից, որից մեկը Հովհաննես Շիրազի դուստրն է․ «Հրապարակ» Ռուբեն Հայրապետյանն ընդլայնում է իր բիզնեսը. «ՀԺ» «Արմավիր» ՔԿՀ-ի «զոն նայող» տեղափոխել են պատժախուց. «Ժողովուրդ» Յիրիկյանը մերժել է բոլոր առաջարկները. «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանը եւ նրա թիմակիցները նախագահի սեփական թեկնածուն ունեն․ «Ժամանակ» Առողջապահության նախարարի պաշտոնի համար Սամվել Ալեքսանյանը իր թեկնածուն ունի՝ քրոջ ամուսինն է․ «Իրատես» Ալեքսանյանը «վրեժ» է լուծում գեներալ Մանվել Գրիգորյանից․ «Հրապարակ» Արմեն Սարգսյանը՝ նախագահական խաչմերուկում. «Ժամանակ» էներգետիկայի նոր նախարարի անունը հայտնի կդառնա 1 շաբաթից. «Հրապարակ» Հունվարի 19-ի աստղագուշակ