1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Մեգան Մարքլի հայրն ու քույրը մեղադրում են նրան

Մեգան Մարքլի հարազատները կարծում են, որ ապագա արքայադուստրը, որն այլևս չունի ֆինանսական խնդիրներ, կարող է ավելի մեծ աջակցություն ցուցաբերել իրենց և նույնիսկ մեղադրում են Մեգանին՝ առատաձեռն չլինելու մեջ: Այսպիսի մեղադրանքներ հնչեցրել է նրա խորթ քույրը՝ Սամանտա Գրանտը: Նա ասել է, որ Մեգանը չի ցանկանում օգնել իրենց հորը:

Բանն այն է, որ Մեգանի հայրը՝ Թոմաս Մարքլը, որը սնանկացել է և այժմ միայնակ է ապրում Մեխիկոյում, վերջերս օգնություն է խնդրել նրանից: 73-ամյա Մարքլը պատմել է, որ դստեր հետ զրույցի ժամանակ հարցրել է նրան՝ արդյոք չի՞ ցանկանում իրեն օգնել իր նախաձեռնություններից մեկն իրականացնելու համար, մանավանդ, որ արդեն շատ գումար ունի: Թոմաս Մարքլի խոսքով՝ Մեգանը դժկամությամբ պատասխանել է, որ շատերն են իրեն այդպիսի խնդրանքներով դիմում:

Իսկ Մեգանի խորթ քույրը՝ Սամանտա Գրանտը, «The Mirror» պարբերականին տված իր հարցազրույցում հիշել է այս միջադեպն ու ասել է, որ Մեգանը չպետք է այդպես պատասխաներ: «Ոչ ոք նրանից փող չէր խնդրում: Դա ընդամենը օգնության խնդրանք էր, քանի որ նրա գործերն արդեն լավ են: Ես սիրում եմ նրան, բայց նա պետք է օգնի մեր հորը» ,- ասել էր Սամանտան:

Ի դեպ, Մեգանի քույրն առաջին անգամը չէ, որ նման մեղադրանքն է հնչեցնում նրա հասցեին: Որոշ ժամանակ առաջ նա նույնիսկ դժգոհել էր, որ Մեգանը նշանադրության համար շատ թանկ շոր է ընտրել: Այն արժեցել էր մոտ 75 000 դոլար:
«Եթե դու կարող ես նման գին վճարել զգեստի համար, ուրեմն կարող ես օգնել նաև քո հորը» ,- այդ ժամանակ ասել էր Սամանտան:

loading...
Լրահոս
Հունվարի 24-ի աստղագուշակ Կարևո՞ր է արդյոք կանանց համար տղամարդկանց արտաքին տեսքը Ինչ նշանակություն ունեն ռուսական հանցավոր դաջվածքները Ինչպես վերջնականապես հեռացնել մաշկի սև կետերը Ինչպե՞ս է ամիսն ազդում մարդու բնավորության վրա Ցտեսություն մազաթափությանը․ մազարմատներն ամրացնող դիմակ ռուս բժշկի կողմից Խորհրդարանական լսումները, վարչապետի այցը, Հարությունյանի եկամուտներն ու Մանվել Գրիգորյանի փող ուզելը (տեսանյութ) Այս պահի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ Նշաններ այն մասին, որ տղամարդը երբեք չի դադարի սիրել ձեզ Պաշտոնական. Ռեալի նախկին կիսապաշտպանը համալրեց ՊՍԺ-ն Երևանում՝ Մանկավարժականի դիմաց, Tesla-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Lexus-ին Աշխարհագրական հորոսկոպ. իմացիր, թե որ երկիրն է քոնը և որ երկրներից պետք է խուսափես Ինչպե՞ս սպիտակեցնել վաննան տան պայմաններում «Միսս Եկատերինբուրգ» մրցույթի մասնակիցը խոշոր ավտովթարի հեղինակ Է դարձել Մխիթարյանը չի կարող մասնակցել Չելսիի հետ խաղին Ինչպես ուղղել շրթունքների ձևը Ինչպես սովորական շամպունը դարձնել կախարդական Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է Բարսելոնան հաստատեց. Մասկերանոն հեռանում է ակումբից Անմահության խոտաբույս․ Ալոեի օգտակար հատկությունները Ադրբեջանում հում նավթի արդյունահանումը վերջին 7 տարում նվազել է 23,66 տոկոսով Մեղրով դիմակ՝ ձմռանը մաշկը պաշտպանելու համար Ֆանտաստիկ ռուլետ բանանով. պատրաստելը հեշտ, համը՝ անկրկնելի Ադրբեջանական դատարանը ընդդիմադիր Գյոզալ Բայրամլիին դատապարտել է 3 տարվա ազատազրկման ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ղազախստանի դեսպանին