1$ = 0 AMD 1€ = 0 AMD

ԱՄՆ-ում բվերը սկսել են մարդկանց վրա հարձակվել

Վերջին մի քանի շաբաթներին Ատլանտայում (Ջորջիա նահանգ) և արվարձաններում արձանագրվել է մարդկանց վրա բվերի հարձակման 3 դեպք: Թռչունները հարձակվում են մարդկանց վրա, բռնում գլխից և ուսերից՝ քերծվածքներ թողնելով՝ երբեմն լուրջ: Այս մասին հայտնում է WSB-TV-ն:

Բվերը նախկինում էլ են մարդկանց վրա հարձակվել, բայց շատ հազվադեպ, 3 դեպքը մեկ ձմեռվա ընթացքում նույն շրջանում շատ է, կարծում են գիտնականները: Հնարավոր է՝ բվերի ագրեսիայի պատճառն անսովոր ցուրտ ձմեռն է, կարծում է ԱՄՆ Երկրաբանական ծառայության գիտաշխատող Սյուզան Հեյգը:

«Համոզված եմ, որ ցրտի պատճառով սատկել է գիշերային գիշատիչ թռչունների սովորական որսի զգալի մասը՝ առնետներ և մկներ: Բվերը սովից հարձակվում են ավելի խոշոր թիրախների, այդ թվում՝ մարդանց վրա»,- բացատրում է գիտնականը:

Այս ձմռանը բվերը հարձակվել են նաև շների վրա, հատկապես՝ փոքր:

Հեյգի ենթադրությանը համամիտ է Ատլանտայի կենդանիների պահպանության միության տնօրեն Ադամ Բեթյուելը: Ըստ նրա՝ հնարավոր է՝ պատճառը նաև մոտեցող զուգավորման սեզոնն է. սեռական հորմոնների ավելցուկն արու բվերի արյան մեջ դրանց կարող է ստիպել առանձնակի կատաղի պաշտպանել իրենց տարածքը. հնարավոր է՝ վերջին հարձակումների զոհերը չափից շատ են մոտեցել թռչունների բներին:

loading...
Լրահոս
Երբ ընտրությունները դեռ չեն էլ մոտեցել Քիմ Քարդաշյանը պատմել է երեխայի ու նրա փոխնակ մոր մասին Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը՝ մշտական ուշադրության կենտրոնում Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում ու 4 մարզերում Ադրբեջանում նշելու են ադրբեջանցիների շինծու ցեղասպանության 100-ամյակը Երեւանում դպրոցի մոտ վրաերթի են ենթարկել մորն ու 10-ամյա դստերը. Մայրը տեղում մահացել է Հաղորդում «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ այցերի արդյունքների վերաբերյալ Համանախագահները հայտարարություն են տարածել Լարսը փակ է Աշակերտուհին դպրոցի բուֆետում ապակու կտոր է կուլ տվել.հանցագործությունների նոր շարք Շիրակի պետհամալսարանում Վարդենյաց լեռնանցքը փակ է Աշոտ Մանուկյանը վարչապետի փեսայի պատճառո՞վ է հաժարական տվել. «Ժողովուրդ» Կարեն Կարապետյանի սիրտը շահելու համար նոր պաշտոն են մտադիր ստեղծել. «Հրապարակ» Արամ Հարությունյանի փայատեր գործընկերներն անհանգստացած են. լուրջ խնդիրներ են առաջացել․ «Փաստ» Հայաստանի պետական պարտքը նախորդ տարվա ընթացքում շեշտակի ավելացել է. «Ժողովուրդ» ԱԺ-ում 2 պետծառայող «կտրվել» է ատեստավորումից, որից մեկը Հովհաննես Շիրազի դուստրն է․ «Հրապարակ» Ռուբեն Հայրապետյանն ընդլայնում է իր բիզնեսը. «ՀԺ» «Արմավիր» ՔԿՀ-ի «զոն նայող» տեղափոխել են պատժախուց. «Ժողովուրդ» Յիրիկյանը մերժել է բոլոր առաջարկները. «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանը եւ նրա թիմակիցները նախագահի սեփական թեկնածուն ունեն․ «Ժամանակ» Առողջապահության նախարարի պաշտոնի համար Սամվել Ալեքսանյանը իր թեկնածուն ունի՝ քրոջ ամուսինն է․ «Իրատես» Ալեքսանյանը «վրեժ» է լուծում գեներալ Մանվել Գրիգորյանից․ «Հրապարակ» Արմեն Սարգսյանը՝ նախագահական խաչմերուկում. «Ժամանակ» էներգետիկայի նոր նախարարի անունը հայտնի կդառնա 1 շաբաթից. «Հրապարակ» Հունվարի 19-ի աստղագուշակ