1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Կենդանակերպի նշանների ամենաուժեղ կողմերը

Խոյերն ամենակրքոտն են։
Իրենց զարմանալի էներգետիկան բառացիորեն կլանում և տանում իր հետևից դեպի սիրո փոթորկոտ հորձանուտը։ Իրենց խարիզմայի շնորհիվ նրանց սիրահարվում են բոլորը։ Բացի այդ, Խոյերը լավագույն սիրեկաններն են համարվում։

Ցուլերն ամենամեծ համադամասերներն են։
Այո, այո, հենց իրենց բաժին կհասնի ծննդյան տորթի գագաթի կեռասը։ Պարզապես նրանք սովոր են ստանալ ամենալավն ու չեն պատկերացնում իրենց կյանքն այլ կերպ։ Դա արտահայտվում է կյանքի գրեթե բոլոր ոլորտներում՝ սնունդ, սեր, բնակավայր, գործընկեր և ամեն բան, ինչին որ դիպչում է Ցուլը։

Երկվորյակներն ամենախելացիներն են։
Այո, գուցե ինչ-որ մեկն իրենցից ավելի շատ գիտի, սակայն կիրառել գիտելիքները գործնականում բնորոշ է միայն Երկվորյակներին։ Նրանք շրաջապատում են իրենց տեղեկատվության և հաղորդակցության մի ամբողջ հոսքով՝ այդ ինֆորմացիոն դաշտում զգալով իրենց կարծես ձուկը ջրում։

Խեցգետիններն ամենաէմոցիոնալն են։
Ու չնայած դրան, իրենց ավելի հեշտ է վերապրել իրենց զգացմունքները ներսից՝ փակվելով, կարծես, սեփական կաղապարում, ինչի հետևանքով ել շատերի համար իրենք որպես մենակյաց կամ ճգնավոր են հանդես գալիս։ Իսկ իրականում իրենք նուրբ, զգայուն և էմոցիոնալ էակներ են։
Առյուծներն ամենաինքնահավաններն են։
Իհարկե, լավ իմաստով։ Չէ՞ որ՝ ով ինքն իրեն չի սիրում, ունակ չէ սիրել ոչ ոքի։ Հիշեք այդ մասին, Առյուծի հետ շփվելիս, և եթե նա ցույց է տալիս իր համակրանքը, ապա համոզված եղեք, որ այն անկեղծ է։

Կույսերն ամենահավատարիմներն են։
Այս կենդանակերպի նշանի ներկայացուցիչները զուգընկեր են ընտրում ամբողջ կյանքի համար։ Եվ այս ամենը շնորհիվ իրենց բծախնդրությանը, որի միջոցով իրենք նախագծում են իրենց անձնական կյանքը։ Իրենք երկար են փնտրում, և երբ գտնում են՝ հավատարիմ են լինում իրենց ընտրյալին մինչև կյանքի վերջը։

Կշեռքներն ամենաշփվողն են։
Այս նշանի ներկայացուցիչները սիրում են շփումը եւ ուշադրությունը իրենց անձի նկատմամբ։ Իրենք տանել չեն կարող միայնությունը։ Իսկ ամենալավ նվերն իրենց համար կլինի ամենապարզ մտերմիկ շփումը։

Կարիճներն ամենախորամանկն են։
Կա մի հին ասացվածք՝ Աստված մի արասցե, եթե Դուք վիրավորել եք Կարիճին։ Եվ այս համբավն իրականում հենց այնպես չէ։ Եթե Կարիճը սկսի վրեժ լուծել, ապա կանգ չի առնի մինչ հաղթանակին հասնելը։

Աղեղնավորներն ամենագեղեցիկներն են։
Բնածին գեղեցկության և արտաքին տվյալների և իրենց հետևելու ունակության շնորհիվ Աղեղնավորները ստանձնել են կենդանակերպի նշանների ամենագեղեցիկների կոչումը։

Այծեղջյուրներն ամենանպատակասլացներն են։
Ի տարբերություն այլ «ինքնահավան» նշանների, Այծեղջյուրներն իրենց նպատակին հասնելու համար առաջին հերթին օգտագործում են ուղեղն ու ստրատեգիական պլանավորումը։ Բոլոր ժամանակներում իրենք եղել են տաղանդավոր գնդապետեր և պետական իշխանավորներ։ Եվ գրեթե ոչինչ չի փոխվել։

Ջրհոսներն ամենահանճարեղներն են։
Այս նշանի կարգախոսը՝ ծուլությունը առաջընթացի շարժիչն է։ Եվ ավելորդ անգամ չծանրաբեռնվելու համար Ջրհոսները կպարզեցնեն, կկատարելագործեն, կարդիականացնեն կամ պարզապես կփոխարինեն այն ամենն, ինչին ուշադրություն կդարձնեն։ Իրենք ամենահանճարեղ և տաղանդավոր մարդիկ են, ովքեր կերտում են ապագան։

Ձկներն ամենաուժեղն են։
Եվ պետք չէ զարմանալ։ Չնայած իրենց զգացմունքայնությանն ու ներքին խորը աշխարհին, Ձկները կարող են սպասել հարմար պահի և աշխատել արդյունքին հասնելու համար։ Ինչից հետո, իհարկե, հասնում են իրենց նպատակին։ Ձկները նման են ուռենու՝ ծնկում են քամուց, սակայն չեն կոտրվում։

loading...
Լրահոս
Սարգսյանների օրը, Գասպարյանի փոփոխություններն ու սպառնալիքները՝ լրագրողների հասցեին Բանակից խուսափած հայերը Բելառուս մեկնելուն պես կարող են ձերբակալվել. զգուշացնում է ՌԴ հյուպատոսը. Sputnik Օբամեյանգը հրաժեշտ է տվել Բորուսիային Երեւանի կենտրոնում ապօրինի կառույցն ապօրինի օրինականացրել են. ավագանին դատախազին է դիմել.Armtimes.com Թեստ. ինչ են պատմում Ձեր երազները Ձեր մասին Ինչպե՞ս հասկանալ, որ Նա հարմար է քեզ՝ որպես ամուսին Արմեն Սարգսյանը վստահեցնում է, որ ծանոթ է Հայաստանի խնդիրներին Ստամոքսի բորբոքման դեմ պայքարող տնական միջոցներ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին լուրերը տեղեկատվական դիվերսիա են Մահացել է Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը Մազերի դիմակ, որը խթանում է մազերի աճը և պայքարում թեփի դեմ 2017-ի ընթացքում հանրապետության դպրոցների 70 տոկոսում ներդրվել է պարտադիր երրորդ օտար լեզվի առարկան Ուրախ եմ, որ ես ու Մխիթարյանը դարձյալ նույն թիմում ենք.Օբամեյանգ Ֆրանսիայի նախագահը հայկական կազմակերպությունների ընթրիքին ներկայացել է անմոռուկը կրծքին 5 հոգեբանական նշան, որ դուք դեռ երկար միասին կլինեք Գորիս-Սիսիան ավտոճանապարհին գետնաբուք է, Ախուրյանի և Աշոցքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում Արմեն Սարգսյանը պատրաստվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը 30 միլիարդ դրամ կներդնի Ծաղկաձորում նոր մարզահամալիրի կառուցման համար Օբամեյանգը պաշտոնապես տեղափոխվեց «Արսենալ» Մոսկվան ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ առաքելության ընդլայնման ուղղությամբ. Զախարովա ՀՀԿ-ի ներսում դժգոհություն է հասունացել Պարտադիր հնդկաձավար ուտելու պատճառներ Հրդեհ Ստեփանավան քաղաքում Երիտասարդ զույգը բնակարանի պատի մեջ այսպիսի տուփ գտավ. տեսնելով դրա պարունակությունը՝ չեք կարողանա զսպել ձեր արցունքները (տեսանյութ) Գայլերի ոհմակի հարձակման հետևանքով ստացած վերքերից այծյամը սատկել է