1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Հրանտ Դինքի մահվան տարելիցին ընդառաջ

Հունվարի 19-ը Հրանտ Դինքի հիշատակի օրն է:

Այս տարի էլ ավանդույթի համաձայն Ստամբուլում «Ագոսի» խմբագրատան մոտ կհավաքվեն նրա ընկերներն ու պարզապես Դինքին հարգող մարդիկ, ծաղիկներ կբերեն, կվանկարկեն «Բոլորս հայ ենք: Բոլորս Հրանտ ենք», կխոսեն, կհիշեն ու կցրվեն իրենց գործերով, բայց Դինքի գործը կշարունակի անավարտ մնալ:
Ապացուցված ճշմարտություն է, որ Թուրքիայում ընդդիմադիր լինելը խիստ է պատժվում, ընդդիմադիր քրիստոնյա ու, առավել ևս, հայ լինելը՝ կրկնակի խիստ: Բայց Դինքը տարիներ շարունակ փորձում էր ապացուցել, որ այս ճշմարտությունն էլ կարելի է փոխել, որ կարելի է «խաղաղության աղավնի դառնալ»:

Դինքի սպանությամբ Թուրքիայի ազատականացման, այլակարծության նկատմամբ հանդուրժողականության միֆը վերջնականապես հօդս ցնդեց: Անցած տարիներին գնալով լարվող մթնոլորտը, որն իր գագաթնակետին է հասել վերջին մեկ ու կես տարվա ընթացքում, դրա վառ ապացույցն է: Ընդդիմադիր թերթերը փակվում են, իշխող տեսակետին հակասող ցանկացած կարծիք լռեցվում: Ձերբակալված քաղաքական գործիչների, լրագրողների, գիտնականների թիվը հազարների է հասնում: Ինչպես Դինքի սպանությունից հետո մահախոսական հոդվածով հանդես եկած գերմանաբնակ հայտնի թուրք գրող-հրապարակախոս Էմինե Սևգի Օզդամարն էր գրել. «Սևացավ ծովը... Բեռլինյան տաքսի եմ նստել: Ձեռքիս բաց թերթ: Թերթում մի դիակ: Այնտեղ պառկած է, մեջքով դեպի ինձ: Հրանտ Դինքն է: Սպանել են: Մի հունվարյան օր, Ստամբուլում: Ո՛չ Հրանտ Դինք, ո՛չ Հրանտ Դինք, այս երկրում աղավնիներին սպանում են»:
Օզդամարի՝ տարիներ առաջ գրված այս հոդվածն արժե կարևորել:

Թուրքական իշխանությունները միջոցներ չեն խնայում Եվրոպայում և, մասնավորապես, Գերմանիայում բնակվող թուրքերին սեփական հայացքները պարտադրելու հարցում: Սակայն ծախսված միլիոնավոր դոլարներն ու քարոզչաժամերը ի չիք են դառնում նման մի հոդվածի տպագրմամբ:

Իսկ դա նշանակում է, որ Դինքի պայքարն ու մահն իզուր չէր:
Աստված հոգին լուսավորի

Նաիրա Պողոսյան

loading...
Լրահոս
Սարգսյանների օրը, Գասպարյանի փոփոխություններն ու սպառնալիքները՝ լրագրողների հասցեին Բանակից խուսափած հայերը Բելառուս մեկնելուն պես կարող են ձերբակալվել. զգուշացնում է ՌԴ հյուպատոսը. Sputnik Օբամեյանգը հրաժեշտ է տվել Բորուսիային Երեւանի կենտրոնում ապօրինի կառույցն ապօրինի օրինականացրել են. ավագանին դատախազին է դիմել.Armtimes.com Թեստ. ինչ են պատմում Ձեր երազները Ձեր մասին Ինչպե՞ս հասկանալ, որ Նա հարմար է քեզ՝ որպես ամուսին Արմեն Սարգսյանը վստահեցնում է, որ ծանոթ է Հայաստանի խնդիրներին Ստամոքսի բորբոքման դեմ պայքարող տնական միջոցներ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին լուրերը տեղեկատվական դիվերսիա են Մահացել է Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը Մազերի դիմակ, որը խթանում է մազերի աճը և պայքարում թեփի դեմ 2017-ի ընթացքում հանրապետության դպրոցների 70 տոկոսում ներդրվել է պարտադիր երրորդ օտար լեզվի առարկան Ուրախ եմ, որ ես ու Մխիթարյանը դարձյալ նույն թիմում ենք.Օբամեյանգ Ֆրանսիայի նախագահը հայկական կազմակերպությունների ընթրիքին ներկայացել է անմոռուկը կրծքին 5 հոգեբանական նշան, որ դուք դեռ երկար միասին կլինեք Գորիս-Սիսիան ավտոճանապարհին գետնաբուք է, Ախուրյանի և Աշոցքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում Արմեն Սարգսյանը պատրաստվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը 30 միլիարդ դրամ կներդնի Ծաղկաձորում նոր մարզահամալիրի կառուցման համար Օբամեյանգը պաշտոնապես տեղափոխվեց «Արսենալ» Մոսկվան ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ առաքելության ընդլայնման ուղղությամբ. Զախարովա ՀՀԿ-ի ներսում դժգոհություն է հասունացել Պարտադիր հնդկաձավար ուտելու պատճառներ Հրդեհ Ստեփանավան քաղաքում Երիտասարդ զույգը բնակարանի պատի մեջ այսպիսի տուփ գտավ. տեսնելով դրա պարունակությունը՝ չեք կարողանա զսպել ձեր արցունքները (տեսանյութ) Գայլերի ոհմակի հարձակման հետևանքով ստացած վերքերից այծյամը սատկել է