1$ = 0 AMD 1€ = 0 AMD

2017-ին Հայաստանում արձանագրվել է հանցագործության 20. 285 դեպք, նախորդ տարվանից 1521-ով ավելի

2017թ. ընթացքում ՀՀ քրեական հետապնդման մարմինների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ հանրապետությունում հանցավորության հակազդման, քաղաքացիների իրավունքների պաշտպանության, օրինականության ապահովման ուղղություններում աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, տեղեկացնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:

2017 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 20285 դեպք, նախորդ տարի արձանագրված 18764 դեպքի համեմատությամբ 1521-ով կամ 8,1 %-ավել:

Հանցագործության դեպքերի աճն արձանագրվել է հիմնականում ոչ մեծ /1622 դեպք/ և որոշ չափով միջին ծանրության /284 դեպք/ հանցագործությունների հաշվին: Իսկ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատությամբ էապես նվազել է:

2016 թվականի համեմատությամբ 2017 թվականին առանձնապես ծանր հանցագործության դեպքերը նվազել են 33-ով կամ 16,7 %-ով /198-165/, ծանր հանցագործության դեպքերը նվազել են 352-ով կամ 11,4 %-ով /3081-2729/:

Փաստորեն, եթե 2016 թվականին առանձնապես ծանր հանցագործությունները կազմել են ընդհանուր հանցագործությունների 1.05 %-ը, ապա 2017 թվականին՝ 0.8 %-ը: Ծանր հանցագործությունները՝ 2016 թվականին կազմել են ընդհանուր հանցագործությունների 16.4%-ը, 2017 թվականին՝ 13,4%-ը:

Վերլուծությունը վկայում է, որ հանցագործությունների ընդհանուր թվի աճը հիմնականում ոչ մեծ ծանրության հանցագործությունների հաշվին է, ինչը հանցագործությունների հայտնաբերման և հաշվառման աշխատանքների բարելավման արդյունք է:

Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների զանգվածում էական նվազում է արձանագրվել հանրային մեծ վտանգավորություն և, միաժամանակ, հետաքրքրություն ունեցող այնպիսի հանցատեսակներով, ինչպիսիք են սպանությունը, սպանության փորձը, առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելը, ավազակությունը, բնակարանային գողությունը:

2017 թվականին գրանցված սպանության դեպքերը նվազել են 17-ով կամ 25 %-ով /66-49/: Ընդ որում, վերջին 10 տարիներին, որպես կանոն, նկատվել է սպանությունների կայուն նվազում՝ 2007թ.-ին՝ 69, 2017թ.-ին՝ 49: Սպանության փորձի դեպքերը նվազել են 13-ով կամ 36%-ով /36-23/: Ընդ որում այս հանցատեսակով վերջին 10 տարիների ամենացածր ցուցանիշն է արձանագրվել:

Առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքերը նվազել են 6-ով կամ 3 %-ով /200-194/:

Ավազակության դեպքերը նվազել են 7-ով կամ 13 %-ով: Ընդ որում այս հանցատեսակով ևս վերջին 10 տարիների ամենացածր ցուցանիշն է արձանագրվել՝ պահպանելով այդ ժամանակահատվածի կայուն նվազման միտումը:

Բնակարանային գողությունները նվազել են 361-ով կամ 28,9 %-ով /1250-889/:

Արձանագրենք նաև, որ Հանրապետությունում 13-ով կամ 20 %-ով նվազել են հրազենի գործադրմամբ հանցագործության դեպքերը. եթե 2016 թվականին արձանագրվել է այդպիսի 65, ապա 2017 թվականին՝ ընդամենը 52 դեպք: Ընդ որում, վերջին 10 տարիներին նկատելիորեն նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները՝ 2007թ.-ին՝ 106, 2017թ.-ին՝ 52:

Հանցագործությունների դեպքերի աճին զուգընթաց՝ աճ է արձանագրվել հանցագործությունների բացահայտման ցուցանիշներում: Այն դեպքում, երբ 2016 թվականի համեմատությամբ 2017թ. հանցագործությունների բացահայտման տոկոսային ցուցանիշը եղել է 78,5%, 2017թ. կազմել է 83,3%` 7,7%-ով ավելի: 2017 թվականին գրանցված հանցագործություններից չի բացահայտվել 3390-ը կամ 16.7%: Նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 21,5: Չբացահայտված հանցագործությունների տոկոսային ցուցանիշը նվազել է 4,8 %-ով:

Աճել է նաև կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ցուցանիշը: Վերջիններս ավանդաբար համարվում են լատենտայնության բարձր աստիճան ունեցող հանցագործություններ: Դրանց հայտնաբերումը, բացահայտումը, ինչպես նաև պաշտոնատար անձանց մեղավորության հիմնավորումը, հաճախ մեծ բարդություն է ներկայացնում և պահանջում է քրեական հետապնդման մարմինների կողմից հետևողական, գրագետ պլանավորված, արդյունավետ և համագործակցված գործողությունների իրականացում:

Նշվածով պայմանավորված՝ այս հանցատեսակների թվի աճը, ի տարբերություն վերը նշված հանցանքների, դրական է գնահատվում. այդպիսի դինամիկան խոսում է ոչ թե իրականում այդ հանցանքների ծավալների ընդլայնման, այլ՝ դրանց դեմ տարվող հատկապես քրեաիրավական պայքարի արդյունավետության բարձրացման մասին:

2017թ. ընթացքում միայն կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության 163 դեպք է արձանագրվել, որը 92 դեպքով կամ 130%-ով գերազանցում է 2016թ. տվյալը /71 դեպք/: Ընդ որում, վերջին 10 տարիներին, որպես կանոն, նկատվել է այս հանցագործությունների կտրուկ աճ՝ 2007թ.-7, 2017թ.-163:

2017թ. ընթացքում կաշառք ստանալու մեղադրանքով դատի են տրվել 43 պաշտոնատար անձինք՝ 17-ով կամ 65%-ով ավելի, քան 2016 թվականին/26 անձինք/:

Աճել են նաև պաշտոնական դիրքի չարաշահման, պաշտոնեական լիազորությունները սահմանազանցելու դեպքերը: 2017թ. ընթացքում արձանագրվել են այս բնույթի 150 դեպքեր՝ 14-ով կամ 10%-ով ավել քան 2016 թվականին: Համեմատության համար նշենք, որ 2007 թվականին դրանք եղել են 26-ը:

2017թ. ընթացքում պաշտոնեական լիզորությունները չարաշահելու մեղադրանքով դատի են տրվել 56 պաշտոնատար անձինք՝ կրկնակի ավել քան 2016 թվականին /28 անձինք/:

Տեսանելիորեն փոխվել է քրեական հետապնդման ենթարկված սուբյեկտների կազմը, մասնավորապես՝ 2017թ. ընթացքում կաշառք ստանալու համար քրեական հետապնդում է իրականացվել դատարանի նախագահի, 2 դատավորի, դատախազի, 2 քննիչի, ՊԵԿ մաքսակետի պետի, տարածքային բաժնի 2 տեսուչի, ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարության ԲՍՓՀ գործակալության պետի, ՔԿՀ պետի և 2 պաշտոնատար անձանց, ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության 4 տեսուչի, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի «Զվարթնոց» ՍՎԲ հերթափոխի 2 պետի նկատմամբ:

Առևտրային կաշառքի, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու առերևույթ դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով քրեական հետապնդում է իրականացվել 5 ԲՈՒՀ-ի ռեկտորի, բանկի վարչության 1 նախագահի նկատմամբ:

2017թ. ընթացքում իրականացվել են նաև իրավական, ինչպես նաև ինստիտուցիոնալ, կազմակերպական բնույթի լուրջ բարեփոխումներ, որոնք էապես կապահովեն ինչպես կոռուպցիոն բնույթի հանցագործությունների կանխարգելման, այնպես էլ հայտնաբերման, քրեական հետապնդման աշխատանքների արդյունավետության բարձրացումը:

loading...
Լրահոս
Սարգսյանների օրը, Գասպարյանի փոփոխություններն ու սպառնալիքները՝ լրագրողների հասցեին Բանակից խուսափած հայերը Բելառուս մեկնելուն պես կարող են ձերբակալվել. զգուշացնում է ՌԴ հյուպատոսը. Sputnik Օբամեյանգը հրաժեշտ է տվել Բորուսիային Երեւանի կենտրոնում ապօրինի կառույցն ապօրինի օրինականացրել են. ավագանին դատախազին է դիմել.Armtimes.com Թեստ. ինչ են պատմում Ձեր երազները Ձեր մասին Ինչպե՞ս հասկանալ, որ Նա հարմար է քեզ՝ որպես ամուսին Արմեն Սարգսյանը վստահեցնում է, որ ծանոթ է Հայաստանի խնդիրներին Ստամոքսի բորբոքման դեմ պայքարող տնական միջոցներ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին լուրերը տեղեկատվական դիվերսիա են Մահացել է Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը Մազերի դիմակ, որը խթանում է մազերի աճը և պայքարում թեփի դեմ 2017-ի ընթացքում հանրապետության դպրոցների 70 տոկոսում ներդրվել է պարտադիր երրորդ օտար լեզվի առարկան Ուրախ եմ, որ ես ու Մխիթարյանը դարձյալ նույն թիմում ենք.Օբամեյանգ Ֆրանսիայի նախագահը հայկական կազմակերպությունների ընթրիքին ներկայացել է անմոռուկը կրծքին 5 հոգեբանական նշան, որ դուք դեռ երկար միասին կլինեք Գորիս-Սիսիան ավտոճանապարհին գետնաբուք է, Ախուրյանի և Աշոցքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում Արմեն Սարգսյանը պատրաստվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը 30 միլիարդ դրամ կներդնի Ծաղկաձորում նոր մարզահամալիրի կառուցման համար Օբամեյանգը պաշտոնապես տեղափոխվեց «Արսենալ» Մոսկվան ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ առաքելության ընդլայնման ուղղությամբ. Զախարովա ՀՀԿ-ի ներսում դժգոհություն է հասունացել Պարտադիր հնդկաձավար ուտելու պատճառներ Հրդեհ Ստեփանավան քաղաքում Երիտասարդ զույգը բնակարանի պատի մեջ այսպիսի տուփ գտավ. տեսնելով դրա պարունակությունը՝ չեք կարողանա զսպել ձեր արցունքները (տեսանյութ) Գայլերի ոհմակի հարձակման հետևանքով ստացած վերքերից այծյամը սատկել է