1$ = 0 AMD 1€ = 0 AMD

ՊՆ-ի հետ պայմանագրի մերժումը հիասթափեցրել է սահմանամերձ գյուղում գործարանի հիմնադիրներին և բնակիչներին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի կազմում են գերատեսչությունների փոխնախարարները: Հանձնաժողովի նախագահը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է, ով, պարզվում է, քիչ գործ չի արել ոգևորելու համար, որ սահմանամերձ համայնքներում փոքր ձեռնարկություններ ստեղծվեն: Ստեղծվելուց հետո, սակայն, ձեռնարկատերերից ոմանք հայտնվել են անհասկանալի իրավիճակում, քանի որ նախնական պայմանավորվածությունները մնացել են օդում կախված: Տավուշի մարզի Կոթի համայնքը, որն Ադրբեջանի հետ ամենաերկար սահմանն ունի, սահմանամերձ մյուս համայնքների նման կանգնած է դատարկվելու վտանգի առջև: Եվ որպեսզի համայնքին նման բան հանկարծ չպատուհասի, սահմանամերձ գյուղում սոցիալական և այլ խնդիրներ լուծելու նպատակով Ռուդիկ Գանջալյանը, ով իր եղբայրների հետ Երևանում հիմնել էր «Գանջալյան եղբայրներ» պահածոյացված մսի արտադրության գործարան, որոշում է կայացրել այլ կոթեցիների հետ մսի պահածոյի գործարան հիմնել: Կոթիում թշնամու հենակետից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա կառուցված գործարանի հիմնադիր տնօրենն է: Գործարանի գտնվելու վայրը սակայն, ամենևին էլ չի խանգարել, որ բավականին ներդրում իրականացնեն և զրոյից գործարան հիմնեն: «Մենք մեր արտադրանքը ներկայացրեցինք պաշտպանության նախարարությանը: Նրանք շատ հավանեցին և սկսվեց մի գործընթաց, որի արդյունքում պետք է մեր ընկերության և նախարարության միջև պայմանագիր կնքվեր, բայց մի քանի օր առաջ տեղեկացա, որ այդ ծրագիրը մերժվել է: Ես շատ զարմացա, քանի որ նախարար Վիգեն Սարգսյանի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների տրամադրվածությունը շատ լավ էր այս նախագծի հանդեպ: Եվ ամեն ինչ տանում էր նրան, որ պետք է անպայման մատակարարման պայմանագիր կնքվի, բայց այդպես էլ պարզ չդարձավ, թե կառավարությունն ինչու է մերժել այդ ծրագիրը»,– ասաց Ռ. Գանջալյանը: ՊՆ–ի հետ կապը բավականին բարձր մակարդակի վրա է եղել: Գործարանի հիմնադիր տնօրենը շատ զգացված է նաև ՊՆ–ի աշխատակիցների շփման ձևից ու որակից, սակայն նրան հետաքրքրում է, թե նախարար Վ. Սարգսյանը, ով նաև վերը նշված հանձնաժողովի նախագահն է, տեղյա՞կ է այդ մասին, թե ոչ: «Փաստի» թղթակցի հետ զրույցում Ռ. Գանջալյանը հույս հայտնեց, որ ամենայն հավանականությամբ նախարարն այդ որոշման մասին տեղյակ չէ, հակառակ դեպքում պաշտոնապես այդ մասին կտեղեկացնեին: Ընկերության արտադրանքը համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության պահանջներին: Հայաստանում իրականացված լաբորատոր փորձաքննությունը նույնպես հաստատել է արտադրանքի բարձր որակ ունենալու հանգամանքը: Այսինքն, խնդիրը որակը չէ, այլ ձեռնարկատիրոջ համար անհայտ մի պատճառ, որի մասին առայժմ ոչինչ չգիտի: «Մեր ընկերությունը նոր է հիմնադրվել: Եվ քանի որ 3 տարվա գործունեություն դեռ չունի, չէր կարող մասնակցել armeps համակարգի միջոցով կազմակերպվող մրցույթին: Այդ պատճառով, «Ազգ–բանակ» ծրագրի շրջանակներում պետք է հատուկ կառավարության որոշում կայացվեր, որ ՊՆ–ի պահանջարկի որոշ մասը մեր ընկերությունը իրականացներ, որը փաստորեն մերժվել է»,– ասաց Ռուդիկը: Նա «Փաստին» տեղեկացրեց նաև, որ կառավարության որոշման տպագիր տարբերակն անգամ իրեն չեն ներկայացրել և այդ մասին ինքն իմացել է բանավոր, հարցուփորձի միջոցով: «Քանի որ ողջ գործընթացը գրավոր է իրականացվել, ավելի արժանապատիվ կլիներ, որ ինձ գրավոր պատասխան ուղարկեին: Ոչ թե ես տարբեր ճանապարհներով իմանայի այդ մասին: Միայն բանակի հետ չի, որ հույս ենք կապել, քանի որ մեր արտադրանքի որակը բավականին բարձր է և ամբողջ Հայաստանում է վաճառվում: Մոտ օրերս նաև մեր արտադրանքի արտահանման թույլտվություն կստանամ: Եվ եթե հիմա արտադրում ենք շոգեխաշած տավարի մսի տեսականի, ապա հնարավոր է, որ հետագայում՝ նաև պահածոյացված մուրաբաներ»,– ասաց Ռուդիկ Գանջալյանը: Խնդիրն այն է նաև, որ ՊՆ–ի հետ աշխատելու հույսով բավականին վարկ են վերցրել և գործարանը երկու անգամ ընդլայնել: Կարճ ասած, բավականին ներդրում են իրականացրել բանակի համար որակյալ սնունդ մատակարարելու պայմանագիր ստորագրելու համար, բայց եթե իմանային, որ կառավարությունը նման որոշում է կայացնելու, նման ծախս չէին անի ու վարկային բեռի տակ չէին մտնի: «Վարկավորման իմաստը ՊՆ–ի հետ աշխատելն է եղել, բայց հիմա ես ինձ մի քիչ խաբված եմ զգում: Նաև վատ եմ զգում, որ մատակարարման պայմանագրի մերժման կառավարության որոշումը մի քանի ամիս առաջ է եղել, բայց մեզ այսքան ժամանակ ոչինչ չեն ասել: Եվ ցավալին այն է, որ ես մինչ օրս դեռ նոր կառուցված գործարանի վրա աշխատանք եմ իրականացնում, ներդրումներ անում, բայց փաստորեն ամիսներ առաջ արդեն մերժումը եղել է: Ես չեմ կարծում, որ բանակը պարտադիր պետք է գար կամ օգներ մեզ, մեր արտադրանքը գներ, բայց կան էթիկայի կանոններ, որոնք չեն պահպանվել: Եվ դա է, որ մեղմ ասած ճիշտ չեմ համարում»,– ասաց Ռուդիկը: Սահմանամերձ համայնքում փաստորեն նա 5 կայուն աշխատատեղ է ստեղծել: Գործարանի շինարարության ժամանակ էլ բավականին աշխատատեղեր են ստեղծվել: Գյուղացիներից շատերը նույնպես հույսով սպասել են, որ գործարանը կմեծանա ու իրենք էլ աշխատանք կունենան: «Եթե բանակի հետ աշխատեինք, մեզ մոտ աշխատատեղերը կրկնակի կավելանային, բայց այն մարդիկ, ովքեր հույսով սպասում էին, արդեն ինքնաթիռի տոմս են գնել ու շուտով կմեկնեն Հայաստանից: Բայց ես գործարանի շահագործման այլ ուղիներ եմ մտածում, որպեսզի այն բազմապրոֆիլ դարձնեմ և արտադրանքը ԵԱՏՄ–ի շուկայում վաճառեմ»,– ասաց Ռ. Գանջալյանը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

loading...
Լրահոս
Սարգսյանների օրը, Գասպարյանի փոփոխություններն ու սպառնալիքները՝ լրագրողների հասցեին Բանակից խուսափած հայերը Բելառուս մեկնելուն պես կարող են ձերբակալվել. զգուշացնում է ՌԴ հյուպատոսը. Sputnik Օբամեյանգը հրաժեշտ է տվել Բորուսիային Երեւանի կենտրոնում ապօրինի կառույցն ապօրինի օրինականացրել են. ավագանին դատախազին է դիմել.Armtimes.com Թեստ. ինչ են պատմում Ձեր երազները Ձեր մասին Ինչպե՞ս հասկանալ, որ Նա հարմար է քեզ՝ որպես ամուսին Արմեն Սարգսյանը վստահեցնում է, որ ծանոթ է Հայաստանի խնդիրներին Ստամոքսի բորբոքման դեմ պայքարող տնական միջոցներ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին լուրերը տեղեկատվական դիվերսիա են Մահացել է Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը Մազերի դիմակ, որը խթանում է մազերի աճը և պայքարում թեփի դեմ 2017-ի ընթացքում հանրապետության դպրոցների 70 տոկոսում ներդրվել է պարտադիր երրորդ օտար լեզվի առարկան Ուրախ եմ, որ ես ու Մխիթարյանը դարձյալ նույն թիմում ենք.Օբամեյանգ Ֆրանսիայի նախագահը հայկական կազմակերպությունների ընթրիքին ներկայացել է անմոռուկը կրծքին 5 հոգեբանական նշան, որ դուք դեռ երկար միասին կլինեք Գորիս-Սիսիան ավտոճանապարհին գետնաբուք է, Ախուրյանի և Աշոցքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում Արմեն Սարգսյանը պատրաստվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը 30 միլիարդ դրամ կներդնի Ծաղկաձորում նոր մարզահամալիրի կառուցման համար Օբամեյանգը պաշտոնապես տեղափոխվեց «Արսենալ» Մոսկվան ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ առաքելության ընդլայնման ուղղությամբ. Զախարովա ՀՀԿ-ի ներսում դժգոհություն է հասունացել Պարտադիր հնդկաձավար ուտելու պատճառներ Հրդեհ Ստեփանավան քաղաքում Երիտասարդ զույգը բնակարանի պատի մեջ այսպիսի տուփ գտավ. տեսնելով դրա պարունակությունը՝ չեք կարողանա զսպել ձեր արցունքները (տեսանյութ) Գայլերի ոհմակի հարձակման հետևանքով ստացած վերքերից այծյամը սատկել է