1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Մեր խնդիրն է քաղաքական լուծում պահանջել, ոչ թե մի լուծում, որը կլինի «Տարոն ջան, գեղեցիկ չէ» ձեւաչափով. Փոստանջյան

«Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը չի միանա թանկացումների դեմ «Ելք» խմբակցության բողոքի երթին, քանի որ միամիտ չէ եւ հասկանում է, որ Սերժ Սարգսյանն ու «Ելք»–ը նույն խնդրով են մտահոգված։ Նախկին պատգամավորի կարծիքով, «Ելք»–ը քաղաքական համակարգի դեմ պայքար չի մղում, որի հիմնասյունն է Սերժ Սարգսյանը, այլ փոքրիկ լուծվող խնդրի դեմ է պայքարում, որը չի խարխլելու Սերժ Սարգսյանի համակարգը։

«Պետք է դիտարկել «Ելք»–ի հրապարակած տեքստը, դա քաղաքական չէ, ուղղակի հայտարարություն է։ Յուրաքանչյուր քաղաքական ուժի պարտականությունն է քաղաքական օրակարգ հարուցել եւ պահանջել քաղաքական լուծումներ։ Քաղաքական է այն պահանջը, որ ասում ես՝ փոխվի համակարգը, ոչ թե հետեւանքի դեմ պայքար տանես։ Հետեւանքը կարող է մեղմացվել, բայց խնդիրը չի լուծվում։ Քաղաքական օրակարգը պահանջում է քաղաքական համալիր լուծում։ Միամիտ չենք, գիտենք՝ ինչ է տեղի ունենում, եթե այս խնդրի մասին խոսում է Սերժ Սարգսյանը, որը այս քաղաքական համակարգի հիմնադիրներից ու հիմնասյուններից է, ապա քաղաքական օրակարգ չէ։ Չի կարող ընդդիմությունը եւ Սերժ Սարգսյանը խոսեն նույն խնդրի մասին ու դա ենթադրի քաղաքական լուծում»,–մեկնաբանեց Զարուհի Փոստանջյանը։

Դիտարկմանը, որ սոցիալական խնդրի դեմ բողոքը կարող է վերաճել քաղաքական պայքարի, ընդհուպ իշխանափոխության, իսկ «Ելք»–ը հայտարարել, որ տասնյակ հազարավոր քաղաքացիներ եթե փողոց դուրս գան, պատրաստ են առաջնորդել, տանել իշխանափոխության, Փոստանջյանն արձագանքեց. «Առաջինը պետք է լինի քաղաքական օրակարգը, տարբեր հարցերով դուրս են եկել քաղաքացիներ, խնդիրները լուծում են ստացել... «Ելք»–ը եւ Սերժ Սարգսյանը նույն խնդրի շուրջ են խոսել, նույն հայտարարությունը երկու կողմից արվել է, մեր խնդիրն է քաղաքական լուծում պահանջել ու հետապնդելը, ոչ թե մի լուծում, որը կլինի «Տարոն ջան, գեղեցիկ չէ» ձեւաչափով»։

loading...
Լրահոս
Սարգսյանների օրը, Գասպարյանի փոփոխություններն ու սպառնալիքները՝ լրագրողների հասցեին Բանակից խուսափած հայերը Բելառուս մեկնելուն պես կարող են ձերբակալվել. զգուշացնում է ՌԴ հյուպատոսը. Sputnik Օբամեյանգը հրաժեշտ է տվել Բորուսիային Երեւանի կենտրոնում ապօրինի կառույցն ապօրինի օրինականացրել են. ավագանին դատախազին է դիմել.Armtimes.com Թեստ. ինչ են պատմում Ձեր երազները Ձեր մասին Ինչպե՞ս հասկանալ, որ Նա հարմար է քեզ՝ որպես ամուսին Արմեն Սարգսյանը վստահեցնում է, որ ծանոթ է Հայաստանի խնդիրներին Ստամոքսի բորբոքման դեմ պայքարող տնական միջոցներ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին լուրերը տեղեկատվական դիվերսիա են Մահացել է Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը Մազերի դիմակ, որը խթանում է մազերի աճը և պայքարում թեփի դեմ 2017-ի ընթացքում հանրապետության դպրոցների 70 տոկոսում ներդրվել է պարտադիր երրորդ օտար լեզվի առարկան Ուրախ եմ, որ ես ու Մխիթարյանը դարձյալ նույն թիմում ենք.Օբամեյանգ Ֆրանսիայի նախագահը հայկական կազմակերպությունների ընթրիքին ներկայացել է անմոռուկը կրծքին 5 հոգեբանական նշան, որ դուք դեռ երկար միասին կլինեք Գորիս-Սիսիան ավտոճանապարհին գետնաբուք է, Ախուրյանի և Աշոցքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում Արմեն Սարգսյանը պատրաստվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը 30 միլիարդ դրամ կներդնի Ծաղկաձորում նոր մարզահամալիրի կառուցման համար Օբամեյանգը պաշտոնապես տեղափոխվեց «Արսենալ» Մոսկվան ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ առաքելության ընդլայնման ուղղությամբ. Զախարովա ՀՀԿ-ի ներսում դժգոհություն է հասունացել Պարտադիր հնդկաձավար ուտելու պատճառներ Հրդեհ Ստեփանավան քաղաքում Երիտասարդ զույգը բնակարանի պատի մեջ այսպիսի տուփ գտավ. տեսնելով դրա պարունակությունը՝ չեք կարողանա զսպել ձեր արցունքները (տեսանյութ) Գայլերի ոհմակի հարձակման հետևանքով ստացած վերքերից այծյամը սատկել է