1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Խաղն ավարտվելուց հետո եւ զինվորները եւ թագավորները դրվում են նույն արկղի մեջ

Շենգավիթի գործող թաղապետ Արմեն Սարգսյանը գործում է ընդհատակում: Սարգսյանը, ով 2013 թվականից զբաղեցնում է թաղապետի աթոռը, պարզվում է վերջին ամիսներին գործունեությունը ծավալում է աշխատասենյակի պատերից ներս: Սարգսյանը մեր ունեցած հավաստի տեղեկություններով հստակ գիտակցելով, որ առաջիկա ամիսներին պաշտոնանկ է արվելու որեւէ կերպ չի զբաղվում իրեն ի պաշտոնե վերապահված առաքելությամբ: Նա գրեթե աշխատանքի չի գալիս, իսկ եկած ժամանակ փակվում կաբինետում, որից հետո լքում թաղապետարանը:

Ուշագրավն այն է, որ Սարգսյան Արմենը, ով քավոր- սանիկական հարաբերությունների մեջ է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, եւ որի հոր՝ Անդրանիկ Մարգարյանի շնորհիվ է հայտնվել քաղաքական ասպարեզում անգամ հարկ չի համարել ներկայանալ վերջինիս հիշատակին նվիրված հուշամրցաշարին: Մասնավորապես հունվարի 16-ին քաղաապետարանի տարածած հաղորդագրության համաձայն Մարգարյան Տարոնը այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա, հետևել ՀՀ երջանակահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված 8-րդ հուշամրցաշարի ընթացքին:

Ակադեմիայի տնօրեն, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի ուղեկցությամբ Տարոն Մարգարյանը շրջել է մրցասրահում, հետևել մրցաշարի ընթացքին: Նրանց շարքերում է եղել նաեւ Սարգսյանի տեղակալներից մեկը: Այդ նույն ընթացքում Արմեն Սարգսյանը գտնվել է աշխատավայրում, սակայն այս տարի չի եղել Մարգարյանին ուղեկցողների շարքում: Դժվար թե այս հանգամանքը բացատրվի նրանով, որ պարզապես շախմատի նկատմամբ Սարգսյան Արմենի հետաքրքրությունն է մարել, որովհետեւ Տարոն Մարգարյանը եւս ով շախմատի ֆեդերացիայի նախագահն է, խաղատախտակում առկա շախտմատի քարերի հնարավոր տեղաշարժից անտեղյակ է:

Մեկ այլ հանգամանք էլ կա: Մարգարյան Տարոնը տարեվերջին պարգեւատրել էր Արմեն Սարգսյանին, որպես լավագույն թաղապետ: Այս քայլով ըստ էության Սարգսյան Արմենը ցույց է տալիս, որ պարգեւատրումը որեւէ կերպ կապ չունի իրականության հետ, գրեթե այնպես, ինչպես ասենք Եվրատեսիլյան մրցույթն ու դրա արդյունքները: Անզեն աչքով էլ պարզ է, որ Շենգավիթ վարչական շրջանում առկա իրավիճակը մեղմ ասած հեռու է լավագույնը լինելուց:

Արմեն Սարգսյանի հեռացումը որոշված էր դեռ ամիսներ առաջ: Հիմա այդ հարցն առավել քան արդիական է դարձել: Սա քաջ գիտակցում է նաեւ ինքը՝ գործող թաղապետը, ով իր պահվածքով պարզապես պատասխանում է իրեն այդ պաշտոնում նշանակողներին: Ի վերջո պարզ ճշմարտություն գոյություն ունի խաղն  ավարտվելուց հետո եւ զինվորները եւ թագավորները դրվում են նույն արկղի մեջ:

Armday.am

loading...
Լրահոս
Սարգսյանների օրը, Գասպարյանի փոփոխություններն ու սպառնալիքները՝ լրագրողների հասցեին Բանակից խուսափած հայերը Բելառուս մեկնելուն պես կարող են ձերբակալվել. զգուշացնում է ՌԴ հյուպատոսը. Sputnik Օբամեյանգը հրաժեշտ է տվել Բորուսիային Երեւանի կենտրոնում ապօրինի կառույցն ապօրինի օրինականացրել են. ավագանին դատախազին է դիմել.Armtimes.com Թեստ. ինչ են պատմում Ձեր երազները Ձեր մասին Ինչպե՞ս հասկանալ, որ Նա հարմար է քեզ՝ որպես ամուսին Արմեն Սարգսյանը վստահեցնում է, որ ծանոթ է Հայաստանի խնդիրներին Ստամոքսի բորբոքման դեմ պայքարող տնական միջոցներ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին լուրերը տեղեկատվական դիվերսիա են Մահացել է Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը Մազերի դիմակ, որը խթանում է մազերի աճը և պայքարում թեփի դեմ 2017-ի ընթացքում հանրապետության դպրոցների 70 տոկոսում ներդրվել է պարտադիր երրորդ օտար լեզվի առարկան Ուրախ եմ, որ ես ու Մխիթարյանը դարձյալ նույն թիմում ենք.Օբամեյանգ Ֆրանսիայի նախագահը հայկական կազմակերպությունների ընթրիքին ներկայացել է անմոռուկը կրծքին 5 հոգեբանական նշան, որ դուք դեռ երկար միասին կլինեք Գորիս-Սիսիան ավտոճանապարհին գետնաբուք է, Ախուրյանի և Աշոցքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում Արմեն Սարգսյանը պատրաստվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը 30 միլիարդ դրամ կներդնի Ծաղկաձորում նոր մարզահամալիրի կառուցման համար Օբամեյանգը պաշտոնապես տեղափոխվեց «Արսենալ» Մոսկվան ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ առաքելության ընդլայնման ուղղությամբ. Զախարովա ՀՀԿ-ի ներսում դժգոհություն է հասունացել Պարտադիր հնդկաձավար ուտելու պատճառներ Հրդեհ Ստեփանավան քաղաքում Երիտասարդ զույգը բնակարանի պատի մեջ այսպիսի տուփ գտավ. տեսնելով դրա պարունակությունը՝ չեք կարողանա զսպել ձեր արցունքները (տեսանյութ) Գայլերի ոհմակի հարձակման հետևանքով ստացած վերքերից այծյամը սատկել է