1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Այս պահին շրջանառվում են «утка» անուններ՝ դրանք խայծ են ու կեղծ․ Նաիրա Զոհրաբյանի կարծիքը նախագահի թեկնածուների մասին «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանը մտավորականների հետ հանդիպման ժամանակ խոսել է նաև հանրապետության ապագա նախագահի վերաբերյալ իր պատկերացումների մասին: Գործող նախագահը ասել է, թե նա պետք է անցած ճանապարհ ունենա, ճանաչում ունենա երկրի ներսում և դրսում, պետք է տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր թե՛ Սփյուռքում, թե՛ Հայաստանում, լինի անկողմնակալ, երբեք քաղաքականությամբ զբաղված չլինի և անկուսակցական լինի: Մինչ ոմանք փորձում են հասկանալ, թե ում է նկատի ունեցել Սերժ Սարգսյանը, ակտիվ հասարակության մի ստվար զանգված արդեն իսկ սոցիալական ցանցերում ներկայացնում են իրենց կանխագուշակումները՝ Էդվարդ Նալբանդյանով սկսած ու Արկադի Ղուկասյանով ավարտած: «Փաստը» Սերժ Սարգսյանի բնութագրումների, հնարավոր թեկնածուի շուրջ զրուցել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ:

– Ի՞նչ եք կարծում, Սերժ Սարգսյանը կոնկրետ ինչ–որ մեկին ակնարկե՞լ է:

– Քաղաքականության մեջ ռեբուսներ չեմ սիրում, որպեսզի հիմա կարողանամ ինչ–որ ենթադրություններ անել: Երբ իրենք կներկայացնեն թեկնածուին, մենք կտեսնենք ու կհասկանանք՝ թեկնածուն ունի՞ նշյալ ունակությունները, թե ոչ: Անկեղծ ասած, ես չեմ էլ ցանկանում հիմա փորձել ռեբուս լուծել, թե այդ, այսպես ասած, պարամետրերով շրջանառվող թեկնածուների անուններից ով է համապատասխանում, որովհետև ես կարծում եմ՝ այս պահին շրջանառվում են «утка» անուններ՝ դրանք խայծ են ու կեղծ: Փորձ է արվում պարզապես շեղել ուշադրությունը այն հիմնական թեկնածուից, ում կներկայացնեն: Բայց քանի որ մեր ձայները բավարար չեն մեր առաջադրած թեկնածուի դեպքում հաղթանակ ապահովելու համար, ուստի ես չեմ ցանկանում անգամ հիմա ենթադրել, թե ում մասին կլինի խոսքը: Իրենք կներկայացնեն, մեզ համար պարզ կլինի, թե նշյալ թեկնածուն ունի վերոթվագրյալ հատկանիշները, թե ոչ:

– Արդյոք պե՞տք է, որ նախագահը նման հատկանիշներ ունենա, չլինի կուսակցական, քաղաքականությամբ զբաղված չլինի: Հնարավո՞ր է այդպիսի մարդուն տեսնել նախագահի թեկնածուի դերում:

– Իհարկե հնարավոր է, մենք շատ նեղ քաղաքական դաշտ ունենք, և շատերին թվում է, թե մեր նեղ քաղաքական դաշտից դուրս ոչինչ չի կատարվում, չկան արժանավոր մարդիկ, չկան մարդիկ, ովքեր հայրենասիրություն չեն ծախում, ովքեր հայրենասիրությունը չեն սարքել փեշակ: Կան իսկապես լուրջ մարդիկ, լուրջ քաղաքացիներ, ովքեր կարող են լինել Հայաստանի Հանրապետության արժանավոր նախագահներ: Մենք պետք է կարողանանք մեր նեղ քաղաքական դաշտից մի փոքր դուրս նայել և կտեսնենք, որ այդպիսի արժանավոր քաղաքացիներ ունենք:

– Քանի որ ձեր ձայները չեն բավականացնի ձեր թեկնածուի հաղթանակի համար, չե՞ք առաջադրելու նրան:

– Եթե առաջադրումը չի ավարտվելու թեկնածուի հաղթանակով, ապա, այո՛, չենք առաջադրի: Առաջին փուլի համար անհրաժեշտ է 76 ձայն: Եթե մեր և «Ելքի» ձայները բավարար չեն սեփական նախագահի թեկնածուն ունենալու համար, ապա՝ ոչ: Երեկ նաև խորհրդարանում Գագիկ Ծառուկյանը նշեց, որ չի կարելի անել քայլեր, որոնց պարտությունը երաշխավորված է, և անընդհատ հանրային գիտակցության մեջ սերմանել, որ ընդդիմությունը միայն պարտվում է:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

loading...
Լրահոս
Սարգսյանների օրը, Գասպարյանի փոփոխություններն ու սպառնալիքները՝ լրագրողների հասցեին Բանակից խուսափած հայերը Բելառուս մեկնելուն պես կարող են ձերբակալվել. զգուշացնում է ՌԴ հյուպատոսը. Sputnik Օբամեյանգը հրաժեշտ է տվել Բորուսիային Երեւանի կենտրոնում ապօրինի կառույցն ապօրինի օրինականացրել են. ավագանին դատախազին է դիմել.Armtimes.com Թեստ. ինչ են պատմում Ձեր երազները Ձեր մասին Ինչպե՞ս հասկանալ, որ Նա հարմար է քեզ՝ որպես ամուսին Արմեն Սարգսյանը վստահեցնում է, որ ծանոթ է Հայաստանի խնդիրներին Ստամոքսի բորբոքման դեմ պայքարող տնական միջոցներ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին լուրերը տեղեկատվական դիվերսիա են Մահացել է Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը Մազերի դիմակ, որը խթանում է մազերի աճը և պայքարում թեփի դեմ 2017-ի ընթացքում հանրապետության դպրոցների 70 տոկոսում ներդրվել է պարտադիր երրորդ օտար լեզվի առարկան Ուրախ եմ, որ ես ու Մխիթարյանը դարձյալ նույն թիմում ենք.Օբամեյանգ Ֆրանսիայի նախագահը հայկական կազմակերպությունների ընթրիքին ներկայացել է անմոռուկը կրծքին 5 հոգեբանական նշան, որ դուք դեռ երկար միասին կլինեք Գորիս-Սիսիան ավտոճանապարհին գետնաբուք է, Ախուրյանի և Աշոցքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում Արմեն Սարգսյանը պատրաստվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը 30 միլիարդ դրամ կներդնի Ծաղկաձորում նոր մարզահամալիրի կառուցման համար Օբամեյանգը պաշտոնապես տեղափոխվեց «Արսենալ» Մոսկվան ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ առաքելության ընդլայնման ուղղությամբ. Զախարովա ՀՀԿ-ի ներսում դժգոհություն է հասունացել Պարտադիր հնդկաձավար ուտելու պատճառներ Հրդեհ Ստեփանավան քաղաքում Երիտասարդ զույգը բնակարանի պատի մեջ այսպիսի տուփ գտավ. տեսնելով դրա պարունակությունը՝ չեք կարողանա զսպել ձեր արցունքները (տեսանյութ) Գայլերի ոհմակի հարձակման հետևանքով ստացած վերքերից այծյամը սատկել է