1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Պետական գանձարանի ոչ լիկվիդային պահուստներն անհրաժեշտ է արդիականացնել. ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Հունվարի 18-ին «Sputnik Արմենիա» միջազգային գործակալությունում տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի մամուլի ասուլիսը: Արմեն Հայրապետյանը ներկայացրել է «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագիրը՝ նշելով, որ հունվարի 11-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության 2018-2021 թվականների թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» որոշման նախագիծը:
Ըստ նախարարի տեղակալի՝ վերջին տարիներին պետական պահուստները համալրվել են միայն օրենքով սահմանված կարգով բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված, պետությանն անցած թանկարժեք մետաղներով, թանկարժեք քարերով և դրանցից պատրաստված իրերով: 1996 թվականից հետո Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով և չափով դրանց իրացում չի իրականացվել, որի արդյունքում կուտակվել են բավարար քանակությամբ ապրանքներ, որոնք ժամանակի ընթացքում կորցնում են իրենց արդիականությունը:
«Գանձարանում առկա են երկու խումբ ապրանքներ: Առաջին խումբը պատմամշակութային արժեք ներկայացնող ապրանքներն են, որոնք չեն գնահատվում, չեն վաճառվում և ցուցադրվում են թանգարաններում. օրինակ՝ հին մետաղադրամները, գոտիները, սպասքը և այլն: Երկրորդ խումբ ապրանքները գնահատված են, ունեն արժեք և կարող են վաճառքի հանվել: Դրանց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 1.9 միլիարդ դրամ, որից մոտ 400 միլիոն դրամի ոսկու ձուլակտորներն արդեն իսկ համարվում են լիկվիդային արժեք, իսկ մնացած մոտ 1.5 միլիարդ դրամի ապրանքները ժամանակի ընթացքում կորցնում են իրենց արդիականությունը, ինչպես նաև ապրանքային տեսքն ու արժեքը: Հետևապես նման ապրանքների պահպանումը ոչ արդյունավետ է ու աննպատակահարմար»,-ընդգծել է Արմեն Հայրապետյանը:
Արմեն Հայրապետյանի խոսքով՝ նախորդ տարի փորձ է արվել վաճառել գանձարանում եղած մարգարիտը, բայց գնորդ չի հայտնվել, ինչն էլ խթան է հանդիսացել այս գործընթացը սկսելու, որպեսզի ժամանակի ընթացքում այս ապրանքներն էլ չկորցնեն իրենց շուկայական արժեքը: «Այս իրերի իրացման համար մենք ժամկետ ենք դրել՝ չորս տարի: Էությունը կայանում է նրանում, որ գանձարանի իրերը հնարավորինս թանկ գնով վաճառվեն. զարդը զարդի գնով իրացնենք, մարգարիտը՝ մարգարտի գնով ու հնարավորինս մեծ արդյունք բերենք գանձարանի համալրման համար: Ունենք նաև սահման, որից ցածր չի իրացվելու: Իրացնելիս պետք է գնահատենք արժեքները, բաց հրապարակային աճուրդների միջոցով վաճառենք մաքսիմալ գնով»,-հավելել է նախարարի տեղակալը և ավելացրել, որ ստացված միջոցներն էլ ուղղելու են գանձարանի համալրմանն առավել լիկվիդային իրերով:
Արմեն Հայրապետյանը նշել է, որ առաջիկայում որոշման ընդունվելուց հետո ֆինանսների նախարարությունը աճուրդը կազմակերպելու մրցույթ կհայտարարի, առավել մրցունակ առաջարկ ներկայացնողն էլ կհանդիսանա աճուրդի կազմակերպիչ: Նա վստահեցրել է, որ թանկարժեք քարերն ու մետաղներն օտարելու որոշումը հապճեպ չի կայացվել, խնդրով սկսել են զբաղվել դեռ 2016 թվականի կեսերից, և պետական գանձարանը որդեգրել է մոտեցում, որ պետական պահուստներում պետք է կուտակել միայն բարձր լիկվիդայնություն ունեցող պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորներ և թանկարժեք մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված պատմամշակութային և բարձր գեղարվեստական արժեք ունեցող իրեր:

loading...
Լրահոս
Սարգսյանների օրը, Գասպարյանի փոփոխություններն ու սպառնալիքները՝ լրագրողների հասցեին Բանակից խուսափած հայերը Բելառուս մեկնելուն պես կարող են ձերբակալվել. զգուշացնում է ՌԴ հյուպատոսը. Sputnik Օբամեյանգը հրաժեշտ է տվել Բորուսիային Երեւանի կենտրոնում ապօրինի կառույցն ապօրինի օրինականացրել են. ավագանին դատախազին է դիմել.Armtimes.com Թեստ. ինչ են պատմում Ձեր երազները Ձեր մասին Ինչպե՞ս հասկանալ, որ Նա հարմար է քեզ՝ որպես ամուսին Արմեն Սարգսյանը վստահեցնում է, որ ծանոթ է Հայաստանի խնդիրներին Ստամոքսի բորբոքման դեմ պայքարող տնական միջոցներ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին լուրերը տեղեկատվական դիվերսիա են Մահացել է Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը Մազերի դիմակ, որը խթանում է մազերի աճը և պայքարում թեփի դեմ 2017-ի ընթացքում հանրապետության դպրոցների 70 տոկոսում ներդրվել է պարտադիր երրորդ օտար լեզվի առարկան Ուրախ եմ, որ ես ու Մխիթարյանը դարձյալ նույն թիմում ենք.Օբամեյանգ Ֆրանսիայի նախագահը հայկական կազմակերպությունների ընթրիքին ներկայացել է անմոռուկը կրծքին 5 հոգեբանական նշան, որ դուք դեռ երկար միասին կլինեք Գորիս-Սիսիան ավտոճանապարհին գետնաբուք է, Ախուրյանի և Աշոցքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում Արմեն Սարգսյանը պատրաստվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը 30 միլիարդ դրամ կներդնի Ծաղկաձորում նոր մարզահամալիրի կառուցման համար Օբամեյանգը պաշտոնապես տեղափոխվեց «Արսենալ» Մոսկվան ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ առաքելության ընդլայնման ուղղությամբ. Զախարովա ՀՀԿ-ի ներսում դժգոհություն է հասունացել Պարտադիր հնդկաձավար ուտելու պատճառներ Հրդեհ Ստեփանավան քաղաքում Երիտասարդ զույգը բնակարանի պատի մեջ այսպիսի տուփ գտավ. տեսնելով դրա պարունակությունը՝ չեք կարողանա զսպել ձեր արցունքները (տեսանյութ) Գայլերի ոհմակի հարձակման հետևանքով ստացած վերքերից այծյամը սատկել է