1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Ինչ կփոխվի, եթե սկսեք թեյը խմել առանց շաքարի

Նախ նշենք, որ շաքարն ինքնըստինքյան չարիք չէ: Խնդիրն այն է, որ շաքար հավելում են գրեթե բոլոր մթերքների մեջ, այդ թվում՝ կաթի: Մեր օրգանիզմում շաքարի ավելցուկը հանգեցնում է քրոնիկ հոգնածության, ավելորդ քաշի, գրգռվածության և, նույնիսկ, դեպրեսիայի:

Երկրորդ՝ դուք չեք կարող շաքարից ընդհանրապես հրաժարվել: Թեկուզև այն պատճառով, որ սուպերմարկետում առկա բոլոր վերամշակված մթերքներն այսպես, թե այնպես, շաքար են պարունակում: Սակայն դուք կարող եք հրաժարվել սուրճի կամ թեյի մեջ շաքարի օգտագործումից, և դա հրաշալի որոշում կլինի: Չէ՞ որ պետք է ինչ-որ բանից սկսել:

Ներկայացնում ենք հինգ առավելություն, որոնք այդ պարագայում կստանաք

1. Դուք ավելի շարժունակ կդառնաք

Մեզանից շատերը, երբ հոգնած ու ջարդված են զգում, քաղցր սուրճ են խմում և, հավանաբար, ինչ-որ բլիթ ուտում: Ոմանք էլ էներգետիկ ընպելիքներ են նախընտրում: Սակայն այդ սովորությունը, իրականում, ձեզանից էներգիա է խլում և ոչ թե տալիս:

Սկզբունքը հետևյալն է. երբ քաղցր եք խմում կամ ուտում, արյան մեջ ակնթարթորեն ավելանում է գլյուկոզայի մակարդակը, և դուք էներգիայի ներհոսք եք զգում: Սակայն այդ ազդեցությունը շուտ է անցնում՝ շուրջ 15 րոպե անց: Եվ դուք կրկին հոգնածություն և գրգռվածություն եք զգում, ընդ որում՝ ավելի ուժգին, քան նախկինում:
Այս փակ շրջանը խզել կարելի է միայն մեկ եղանակով. օգտագործել կոֆեին, սակայն առանց շաքարի: Այդ դեպքում օրգանիզմում եղած շաքարի մակարդակի վայրիվերումները չեն փչացնի ձեր տրամադրությունը և կենսունակությունը չեն գցի:

2. Ձեր քաշը կարգավորվում է

Այստեղ ևս գործ ունենք փակ շրջանի հետ: Եթե դուք հենց նոր ինչ-որ քաղցր բան եք կերել, ապա կարճ ժամանակ անց օրգանիզմը կրկին կպահանջի: Ընդ որում, կպահանջի ավելի «հարձակողական» կերպով, քան նախնինում: Ահա թե ինչու են գիտնականներն ասում, որ շաքարը, թմրանյութի նման, կախվածություն է առաջացնում:

Բոլորին քաջ հայտնի է, որ շաքարն ախորժակ է բացում: Ձորձե՞լ եք քաղցը հագեցնել «Սնիկերսով»: Որքա՞ն շուտ ցանկացաք կրկին ուտել: Հենց դա է խնդիրը: Փորձեք թեյը խմել առանց թխվածքաբլիթի ու շաքարի և կտրեք այդ փակ շրջանը:

 

3. Ձեր ստամոքսը երկու անգամ ավելի արդյունավետ կաշխատի

Շաքարը վնասակար է, իսկ բջջանյութը` օգտակար: Եթե դուք քաղցրավենիքը փոխարինեք մրգերով ու բանջարեղենով, իսկ թեյն ու սուրճը սկսեք խմել առանց շաքարի, աղեստամոքսային համակարգը ձեզանից շնորհակալ կլինի: Նյութափոխանակությունը կարագանա, և դուք արագ կվերադառնաք բնականոն կյանք:

4. Կդադարեք կրքոտությամբ քաղցրավենիք ցանկանալ

Փաստ է. որքան շատ եք շաքար ուտում, այդքան շատ եք ցանկանում ուտել այն: Կրկին ու կրկրն: Վերջ ի վերջո՝ այդ փակ շրջանը կարող է փշրել ձեր կյանքը: Սկզբունքը նույնն է, ինչ թմրանյութերի պարագայում. որպեսզի հաճույք ստացվի, պետք է մեծացնել չափաբաժիննները:

Բացառեք շաքարը տաք խմիչքներից և կնկատեք, որ ավելի քիչ թխվացքաբլիթ ու գաթա եք սկսել ուտել: Կանցնի մի քանի ամիս, և կապշեք. երբեմնի համեղ թվացող տորթերը և բլիթները չափից դուրս քաղցր կթվան:

 

5. Ձեր մաշկն ավելի առողջ տեսք կունենա

Պզուկները և սև կետերն աստիճանաբար կվերանան: Մի քանի ամիս անց դուք կդադարեք մաշկի համար այդքան շատ կրեմներ ու քսուկներ գնել: Դա փաստ է: Պատրա՞ստ եք սկսել ապատոքսիկացումը և շաքարն օգտագործել միայն բնական վիճակում:

Որքան շուտ սկսեք վարժվել նոր սովորություններին, այդքան վաղ կսկսեք քաղել ձեր հաջողության պտուղները: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` մենք շաքարի տեսքով պետք է ընդունենք օրական անհրաժեշտ կալորիաների ոչ ավելի, քան 5% -ը:

Սկսեք քչից: Ուշադրություն դարձրեք նրա վրա, թե ինչ եք ուտում ու խմում: Որքա՞ն է դրանցում շաքարի պարունակությունը: Հրաժարվեք այն ամենից, ինչից կարելի է հրաժարվել: Կանցնի շատ քիչ ժամանակ, և դուք կվարժվեք:

Հիշեք. որպեսզի սովորեք նոր սննդակարգին, կպահանջվի ընդամենը երեք շաբաթ: Հետո ձեզ հարմարավետ կզգաք առանց շաքարի: Դուք կսիրեք դառը սուրճով և բնական թեյով ձեր գավաթները:

loading...
Լրահոս
Սարգսյանների օրը, Գասպարյանի փոփոխություններն ու սպառնալիքները՝ լրագրողների հասցեին Բանակից խուսափած հայերը Բելառուս մեկնելուն պես կարող են ձերբակալվել. զգուշացնում է ՌԴ հյուպատոսը. Sputnik Օբամեյանգը հրաժեշտ է տվել Բորուսիային Երեւանի կենտրոնում ապօրինի կառույցն ապօրինի օրինականացրել են. ավագանին դատախազին է դիմել.Armtimes.com Թեստ. ինչ են պատմում Ձեր երազները Ձեր մասին Ինչպե՞ս հասկանալ, որ Նա հարմար է քեզ՝ որպես ամուսին Արմեն Սարգսյանը վստահեցնում է, որ ծանոթ է Հայաստանի խնդիրներին Ստամոքսի բորբոքման դեմ պայքարող տնական միջոցներ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին լուրերը տեղեկատվական դիվերսիա են Մահացել է Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը Մազերի դիմակ, որը խթանում է մազերի աճը և պայքարում թեփի դեմ 2017-ի ընթացքում հանրապետության դպրոցների 70 տոկոսում ներդրվել է պարտադիր երրորդ օտար լեզվի առարկան Ուրախ եմ, որ ես ու Մխիթարյանը դարձյալ նույն թիմում ենք.Օբամեյանգ Ֆրանսիայի նախագահը հայկական կազմակերպությունների ընթրիքին ներկայացել է անմոռուկը կրծքին 5 հոգեբանական նշան, որ դուք դեռ երկար միասին կլինեք Գորիս-Սիսիան ավտոճանապարհին գետնաբուք է, Ախուրյանի և Աշոցքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում Արմեն Սարգսյանը պատրաստվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը 30 միլիարդ դրամ կներդնի Ծաղկաձորում նոր մարզահամալիրի կառուցման համար Օբամեյանգը պաշտոնապես տեղափոխվեց «Արսենալ» Մոսկվան ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ առաքելության ընդլայնման ուղղությամբ. Զախարովա ՀՀԿ-ի ներսում դժգոհություն է հասունացել Պարտադիր հնդկաձավար ուտելու պատճառներ Հրդեհ Ստեփանավան քաղաքում Երիտասարդ զույգը բնակարանի պատի մեջ այսպիսի տուփ գտավ. տեսնելով դրա պարունակությունը՝ չեք կարողանա զսպել ձեր արցունքները (տեսանյութ) Գայլերի ոհմակի հարձակման հետևանքով ստացած վերքերից այծյամը սատկել է