1$ = 0 AMD 1€ = 0 AMD

7 օրգան, որոնք ամենից շատ են տուժում ծննդաբերությունից հետո

1.Արգանդ

 

Անշուշտ առաջին հերթին տուժում է արգանդը։ 9 ամսում այն ձգվում է ու ծանրանում, իսկ ծննդաբերությունից հետո աստիճանաբար սկսում է կարճանալ ու նախկին չափսերին գալիս։ Հաճախ այդ կրճատումները կնոջ համար աննկատ չեն լինում։ Նա կարող է ձգվող ցավեր զգալ որովայնի ներքևի մասում, որն ավելի է ուժեղանում կրծքով կերակրելիս։

2.Ներզատիչ համակարգ

 

Ընկերքը ժամանակավոր օրգան է, որը կնոջ օրգանիզմում հայտնվում է միայն հղիության ընթացքում։ Այն կարգավորում է ապագա մոր օրգանիզմի հորմոնալ հավասարակշռությունը և կապում մոր ու պտղի արյան շրջանառությունը։ Ծննդաբերոթյունից հետո ընկերքն ընկնում է։ Նորաթուխ մայրիկի հորմոնային ֆոնն աստիճանաբար վերականգնվում է, ներզատիչ գեղձերը չափերով փոքրանում են։ Կանթնագեղձերը ինտենսիվ աշխատում են, ինչի պատճառով որոշ կանայք ավելորդ քաշի, մազաթափության և եղունգների որակի վատացման խնդիրներ են ունենում։

3. Միզապարկ

Ծննդաբերությունից հետո միզապարկի տոնուսը որոշ ժամանակ իջնում է։ Կինը կարող է միզելու պահանջ չզգալ, թեև միզապարկը լցված է։ Դրա համար խորհուրդ է տրվում ծննդաբերելուց հետո հաճախ զուգարան գնալ։ Բացի դրանից, առաջին օրերին միզելը կարող է ցավոտ լինել, եթե ծննդաբերության ժամանակ կտրվածքներ են եղել։ Մեզը, այդ արանքներն ընկնելով, կարող է այրոցներ առաջացնել։

4. Ստամոքսաաղիքային համակարգ

Ծննդաբերությունից հետո տուժում է նաև ստամոքսաաղիքային համակարգը, մասնավորապես աղիքների տոնսուն ընկնում է։ Դրա հետ կապված, շատ կանայք փորկապություն են ունենում, որը հանգեցնում է ներորովայնային ճնշման բարձրացման։ Դա էլ իր հերթին հանգեցնում է կոնքի երակների ճնշմանը և արյան կանգին, որը կարող է թութքի պատճառ դառնալ։

5. Որովայնի ուղիղ մկանների դիաստազ

Որոշ ծննդկանների մոտ հնարավոր է փորի ուղիղ մկանների անջատում կամ դիաստազ։ Թուլանում է որովայնի պատի ամրությունը, կոնքային անկայունություն է առաջանում։ Դրա հետևանքով կինը կարող է գոտկատեղում ցավեր զգալ։ Դիաստազը կարելի է հաղթահարել հատուկ մարզումներով, սակայն անպայման մասնագետի հսկողությամբ, քանի որ որոշ վարժություններ կարող են ավելի վատացնել իրավիճակը։

6.Սրտանոթային համակարգ

Հղիության ժամանակ կնոջ արյան շրջանառության ծավալն ավելանում է։ Ծննդաբերելուց հետո ծավալն իջնում է «նախածնդաբերական» մակարդակի, բայց ամբողջ ավելորդ հեղուկը դուրս է մղվում աստիճանաբար, դրա համար էլ նոր ծննդաբերածները հաճախ բողոքում են բքնածությունից։

7. Կաթնագեղձ

Կաթնագեղձն ավելի շատ տուժում է ծննդաբորությունից հետո, քան թե՝ ընթացքում։ Որոշ մայրիկներ կարող են լակտոստազ ունենալ, որի ժամանակ կաթի կուտակում է տեղի ունենում։ Եթե այդ ժամանակ գեղձերը բորբոքվում են, մաստիտ է առաջանում։ Պտուկների վրայի ճաքերը նույնպես կարող են ցավ պատճառել։ Դրանք առաջանում են վատ հիգիենայի կամ նորածնին սխալ դիրքով կրծքին մոտեցնելու պատճառով։ Այդ ժամանակ ամեն մի կերակրում ցավոտ է լինում։ Տհաճ զգացողություններին վերջ տալու համար կարելի է օգտագործել սիլիկոնե ներդիրներ, ինչպես նաև պտուկներին վերականգնող քսուկներ քսել։ Այսպիսով, անհարմարության և ցավի զգացումները չեն ավարտվում ծննդաբերությունից անմիջապես հետո։ Բայց այդ ամենը դատարկ բան է, երբ տանը փոքրիկ հրեշտակ է ծնվել։

loading...
Լրահոս
Սարգսյանների օրը, Գասպարյանի փոփոխություններն ու սպառնալիքները՝ լրագրողների հասցեին Բանակից խուսափած հայերը Բելառուս մեկնելուն պես կարող են ձերբակալվել. զգուշացնում է ՌԴ հյուպատոսը. Sputnik Օբամեյանգը հրաժեշտ է տվել Բորուսիային Երեւանի կենտրոնում ապօրինի կառույցն ապօրինի օրինականացրել են. ավագանին դատախազին է դիմել.Armtimes.com Թեստ. ինչ են պատմում Ձեր երազները Ձեր մասին Ինչպե՞ս հասկանալ, որ Նա հարմար է քեզ՝ որպես ամուսին Արմեն Սարգսյանը վստահեցնում է, որ ծանոթ է Հայաստանի խնդիրներին Ստամոքսի բորբոքման դեմ պայքարող տնական միջոցներ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին լուրերը տեղեկատվական դիվերսիա են Մահացել է Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը Մազերի դիմակ, որը խթանում է մազերի աճը և պայքարում թեփի դեմ 2017-ի ընթացքում հանրապետության դպրոցների 70 տոկոսում ներդրվել է պարտադիր երրորդ օտար լեզվի առարկան Ուրախ եմ, որ ես ու Մխիթարյանը դարձյալ նույն թիմում ենք.Օբամեյանգ Ֆրանսիայի նախագահը հայկական կազմակերպությունների ընթրիքին ներկայացել է անմոռուկը կրծքին 5 հոգեբանական նշան, որ դուք դեռ երկար միասին կլինեք Գորիս-Սիսիան ավտոճանապարհին գետնաբուք է, Ախուրյանի և Աշոցքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում Արմեն Սարգսյանը պատրաստվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը 30 միլիարդ դրամ կներդնի Ծաղկաձորում նոր մարզահամալիրի կառուցման համար Օբամեյանգը պաշտոնապես տեղափոխվեց «Արսենալ» Մոսկվան ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ առաքելության ընդլայնման ուղղությամբ. Զախարովա ՀՀԿ-ի ներսում դժգոհություն է հասունացել Պարտադիր հնդկաձավար ուտելու պատճառներ Հրդեհ Ստեփանավան քաղաքում Երիտասարդ զույգը բնակարանի պատի մեջ այսպիսի տուփ գտավ. տեսնելով դրա պարունակությունը՝ չեք կարողանա զսպել ձեր արցունքները (տեսանյութ) Գայլերի ոհմակի հարձակման հետևանքով ստացած վերքերից այծյամը սատկել է