1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Աշոտ Մանուկյանը վարչապետի փեսայի պատճառո՞վ է հաժարական տվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հրաժարական է ներկայացրել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը: Հիշեցնենք` Մանուկյանը համարվում էր վարչապետ Կարեն Կարապետյանի թիմի անդամներից եւ նախարար դարձավ կառավարության փոփոխությունից հետո` 2016թ. հոկտեմբերին: Այս հրաժարականը որքան էլ սպասելի էր, միաժամանակ կարելի է վաղաժամ համարել: Սպասելի էր, որովհետեւ, ըստ շրջանառվող լուրերի, այդ նախարարությունն իրականում ղեկավարում է վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան՝ Հայկ Հարությունյանը, իսկ Մանուկյանը մղված էր երկրորդ պլան, եւ այդ պատճառով նրանց մեջ հակասությունները գնալով խորանում էին: Ակնհայտ էր, որ Մանուկյանն այս ընթացքում այդպես էլ իրեն չէր զգում «սեփական ափսեի մեջ», չկարողացավ ինքնադրսեւորվել: Համենայն դեպս, պաշտոնավարման ավելի քան մեկ տարվա ընթացքում Մանուկյանը, գլխավորելով երկրի համար առանցքային ոլորտներից մեկը, այդպես էլ ոչնչով աչքի չընկավ. անգամ հրապարակային միջոցառումներին նրա մասնակցությունն էր աննկատ: Միաժամանակ այս հրաժարականը վաղաժամ էր, որովհետեւ սպասվում էր՝ Կարեն Կարապետյանի մերձավոր նախարարներն իրենց պորտֆելին հրաժեշտ են տալու այս տարվա ապրիլին, երբ նոր Սահմանադրության պայմաններում ձեւավորվի նոր կառավարությունը: Բայց հավանաբար Մանուկյանի համբերության բաժակը լցվել է, եւ նա որոշել է գնալ «Տաշիր գրուպ»-ում բարձր պաշտոնի: «Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ` նախարարը հրաժարականի դիմում վարչապետին ներկայացրել է ավելի վաղ՝ Ամանորից առաջ, այդ մասին նաեւ ասել աշխատակիցներին: Սակայն հետո աշխատանքի է եկել եւ ասել, որ վարչապետի խնդրանքով է շարունակում պաշտոնավարումը: Հավանաբար վարչապետի փեսա Հայկ Հարությունյանն էլ ստանձնելու է նախարարի պաշտոնը, եթե որեւէ բան չփոխվի իշխանական կուլիսներում առկա տրամադրությունների մեջ: Թեեւ Հայկ Հարությունյանը երեկ հերքել է այս տեղեկությունը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

loading...
Լրահոս
Սարգսյանների օրը, Գասպարյանի փոփոխություններն ու սպառնալիքները՝ լրագրողների հասցեին Բանակից խուսափած հայերը Բելառուս մեկնելուն պես կարող են ձերբակալվել. զգուշացնում է ՌԴ հյուպատոսը. Sputnik Օբամեյանգը հրաժեշտ է տվել Բորուսիային Երեւանի կենտրոնում ապօրինի կառույցն ապօրինի օրինականացրել են. ավագանին դատախազին է դիմել.Armtimes.com Թեստ. ինչ են պատմում Ձեր երազները Ձեր մասին Ինչպե՞ս հասկանալ, որ Նա հարմար է քեզ՝ որպես ամուսին Արմեն Սարգսյանը վստահեցնում է, որ ծանոթ է Հայաստանի խնդիրներին Ստամոքսի բորբոքման դեմ պայքարող տնական միջոցներ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին լուրերը տեղեկատվական դիվերսիա են Մահացել է Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը Մազերի դիմակ, որը խթանում է մազերի աճը և պայքարում թեփի դեմ 2017-ի ընթացքում հանրապետության դպրոցների 70 տոկոսում ներդրվել է պարտադիր երրորդ օտար լեզվի առարկան Ուրախ եմ, որ ես ու Մխիթարյանը դարձյալ նույն թիմում ենք.Օբամեյանգ Ֆրանսիայի նախագահը հայկական կազմակերպությունների ընթրիքին ներկայացել է անմոռուկը կրծքին 5 հոգեբանական նշան, որ դուք դեռ երկար միասին կլինեք Գորիս-Սիսիան ավտոճանապարհին գետնաբուք է, Ախուրյանի և Աշոցքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում Արմեն Սարգսյանը պատրաստվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը 30 միլիարդ դրամ կներդնի Ծաղկաձորում նոր մարզահամալիրի կառուցման համար Օբամեյանգը պաշտոնապես տեղափոխվեց «Արսենալ» Մոսկվան ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ առաքելության ընդլայնման ուղղությամբ. Զախարովա ՀՀԿ-ի ներսում դժգոհություն է հասունացել Պարտադիր հնդկաձավար ուտելու պատճառներ Հրդեհ Ստեփանավան քաղաքում Երիտասարդ զույգը բնակարանի պատի մեջ այսպիսի տուփ գտավ. տեսնելով դրա պարունակությունը՝ չեք կարողանա զսպել ձեր արցունքները (տեսանյութ) Գայլերի ոհմակի հարձակման հետևանքով ստացած վերքերից այծյամը սատկել է