1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Աշակերտուհին դպրոցի բուֆետում ապակու կտոր է կուլ տվել.հանցագործությունների նոր շարք Շիրակի պետհամալսարանում

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Հունվարի 16-ին Շիրակի պետհամալսարան էր ժամանել մի խումբ,որոնք,ըստ հավաստի տեղեկությունների, ՀՀ Հարկային ծառայության ներկայացուցիչներ էին և նպատակ են ունեցել ստուգելու ռեկտոր Սահակ Մինասյանի կողմից շահագործվող բուհի և բուհի ավագ դպրոցի բուֆետների աշխատանքները... Հարկային ծառայության ներկայացուցիչների այցը բուհ առիթ դարձավ,որ բացահայտվեն Սահակ Մինասյանի ևս մի քանի հանցագործություններ...
Պարզվում է,որ 3-4 ամիս առաջ բուհի ավագ դպրոցի բուֆետում 12-րդ դասարանի աշակերտուհի Ա.Ա-ն հյութ խմելուց կուլ է տվել նաև ապակու կտոր...Դա շատ մեծ սկանդալ է առաջացրել դպրոցում և սկսվել է հետաքննություն,որը գտնվում է Շիրակի մարզի դատախազի տեղակալներից մեկի անմիջական վերահսկողության տակ...Աշակերտուհու հետ կապված միջադեպից հետո դպրոցի բուֆետը փակվել է և չի գործում մինչ օրս...Դպրոցի աշակերտների հավաստիացմամբ խայտառակ վիճակ է եղել նաև սանիտարական նորմերի պահպանման բնագավառում...Ինչպես ասում են բարձր դասարանում սովորող աշակերտներից ոմանք՝"Խոզնոց էր,բուֆետ չէր..." ՇՊՀ-ի ավագ դպրոցի բուֆետում տեղի ունեցած արտառոց միջադեպի մասին,որը կարող էր ճակատագրական հետևանքներ ունենալ 17-ամյա աղջկա համար տեղյակ էին նաև դպրոցի հարևանությամբ գտնվող բնակիչները...Հետաքննության շրջանակներում պարզվել է նաև,որ դպրոցի բուֆետը,որը շահագործվում է անմիջականորեն բուհի ռեկտորի կողմից,փաստացի չի ունեցել աշխատողներ.գրանցված է եղել միայն մեկ աշխատակից,իսկ մյուսներն աշխատել են ապօրինի...Ըստ հավաստի տեղեկությունների` Սահակ Միանսյանն ամեն ինչ ձեռնարկում է այդ խայտառակ միջադեպը չհանրայնացնելու համար և իր "տերերի" միջոցով փորձում է կանխել հետաքննությունը՝ճնշումներ գործադրելով դատախազության աշխատակիցների վրա...
Հունվարի 16-ին բուհ ժամանած Հարկային ծառայության ներկայացուցիչները ստուգումներ են անցկացրել նաև բուհի բուֆետում,որը ևս շահագործվում է ռեկտոր Մինասյանի կողմից և բավական հակաօրինական փաստեր են արձանագրել.ՀԴՄ կտրոններ չտրամադրելուց առևտուր անողներին մինչև գրանցված,բայց բացակայող և չգրանցված,բայց ներկա աշխատակիցների առկայությունը...Հավելեմ,որ հարկայինի ներկայացուցիչները բուֆետում չեն հայտնաբերել նաև ՀԴՄ-ն...Ի դեպ,Սահակ Մինասյանի 25 միլիոն դրամանոց և հպարտության առարկա բուֆետում ՀԴՄ կտրոններ երբևէ չեն տվել այդտեղից օգտվողներին...
Ըստ բուհում շրջանառվող տեղեկությունների` նույն այդ մարդիկ պարտադրել են բացատրագրեր գրել բուհի մի շարք աշխատակիցներին,այդ թվում նաև ռեկտորի վարորդին՝Ավագ Ռուշանյանին,ում անունը,ինչպես տեղեկացրել էինք,հաստիքացուցակում բացակայում է.նա չկա բուհի երեք վարորդների ցանկում...
Հարկային ծառայության ներկայացուցիչները համալսարանում մնացել են գրեթե մեկ աշխատանքային օր և որոշ փաստաթղթեր վերցնելով հեռացել են բուհից... Հետաքրքիր է,ինչու է Շիրակի դատախազությունը մինչև այսօր լռում և չի հրապարակում ՇՊՀ-ի ավագ դպրոցում տեղի ունեցածի մասին որևէ տեղեկություն,որը բավական ծանր հանցագործություն է և կարող էր սարսափելի ավարտ ունենալ...Դա 500 միլիոն դրամ գրպանել չէ ՝շինարարության և առևտրի պատրվակի ներքո կամ կամ 15 տոննա գիրք մակուլատուրա հանձնել...Դա արդեն մարդու կյանքի հետ խաղալ է նշանակում...Զավեշտալին այն է,որ ամբողջ դպրոցը՝աշխատակիցները և աշակերտները,ինչպես նաև դպրոցի հարակից փողոցների բնակիչները վաղուց տեղյակ էին այդ զազրելի հանցագործության մասին...Բուֆետամոլ ռեկտորի անմիջական վերահսկողության տակ են գտնվում բուհի և դպրոցի բուֆետները...Հենց նա և իր մտերիմներն են դրանք շահագործում...Կրթական գործի Կոլումբոս ռեկտորը նաև փորձեր է ձեռնարկում այդ ամենում մեղադրել,չզարմանաք,հենց տուժածին...Սակայն մեղավորը ռեկտորն է,քանի որ բուֆետների շահագործումը Մինասյանի մենաշնորհն է...
Հ.Գ. Կարելի է կռահել, որ Սահակ Մինասյանն իրոք բավական հզոր հովանավորներ ունի,որ մինչև հիմա պատասխանատվության չի ենթարկվել ոչ միայն նախկին
հանցագործությունների,բորոնք մեր կողմից բացահայտվել և բարձրաձայնվել են...Նույնիսկ այն հանցագործության համար,որի հետևանքները կարող էին անդառնալի լինել բուհի ավագ դպրոցի աշակերտուհու համար...
Որոշ ժամանակ առաջ դավադրությունների տեսության սիրահար Մինասյանը մարդկանց մոտ անկեղծացել էր թե ինչպես է գնում իրավապահ որոշ բարձրաստիճան պաշտոնյաների... Օրինակ՝պարզվում է,որ մեր պաշտոնյա իրավապահներից մեկը արվեստի թանկարժեք գործ հանդիսացող նկարների նկատմամբ թուլություն ունի,որից էլ օգտվում է Սահակ Մինասյանը.գեղանկաների ձեռքին կաբինետի կողքից հեռու չի գնում...»։

loading...
Լրահոս
Սարգսյանների օրը, Գասպարյանի փոփոխություններն ու սպառնալիքները՝ լրագրողների հասցեին Բանակից խուսափած հայերը Բելառուս մեկնելուն պես կարող են ձերբակալվել. զգուշացնում է ՌԴ հյուպատոսը. Sputnik Օբամեյանգը հրաժեշտ է տվել Բորուսիային Երեւանի կենտրոնում ապօրինի կառույցն ապօրինի օրինականացրել են. ավագանին դատախազին է դիմել.Armtimes.com Թեստ. ինչ են պատմում Ձեր երազները Ձեր մասին Ինչպե՞ս հասկանալ, որ Նա հարմար է քեզ՝ որպես ամուսին Արմեն Սարգսյանը վստահեցնում է, որ ծանոթ է Հայաստանի խնդիրներին Ստամոքսի բորբոքման դեմ պայքարող տնական միջոցներ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին լուրերը տեղեկատվական դիվերսիա են Մահացել է Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը Մազերի դիմակ, որը խթանում է մազերի աճը և պայքարում թեփի դեմ 2017-ի ընթացքում հանրապետության դպրոցների 70 տոկոսում ներդրվել է պարտադիր երրորդ օտար լեզվի առարկան Ուրախ եմ, որ ես ու Մխիթարյանը դարձյալ նույն թիմում ենք.Օբամեյանգ Ֆրանսիայի նախագահը հայկական կազմակերպությունների ընթրիքին ներկայացել է անմոռուկը կրծքին 5 հոգեբանական նշան, որ դուք դեռ երկար միասին կլինեք Գորիս-Սիսիան ավտոճանապարհին գետնաբուք է, Ախուրյանի և Աշոցքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում Արմեն Սարգսյանը պատրաստվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը 30 միլիարդ դրամ կներդնի Ծաղկաձորում նոր մարզահամալիրի կառուցման համար Օբամեյանգը պաշտոնապես տեղափոխվեց «Արսենալ» Մոսկվան ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ առաքելության ընդլայնման ուղղությամբ. Զախարովա ՀՀԿ-ի ներսում դժգոհություն է հասունացել Պարտադիր հնդկաձավար ուտելու պատճառներ Հրդեհ Ստեփանավան քաղաքում Երիտասարդ զույգը բնակարանի պատի մեջ այսպիսի տուփ գտավ. տեսնելով դրա պարունակությունը՝ չեք կարողանա զսպել ձեր արցունքները (տեսանյութ) Գայլերի ոհմակի հարձակման հետևանքով ստացած վերքերից այծյամը սատկել է