1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Համանախագահները հայտարարություն են տարածել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) Լեհաստանի Կրակով քաղաքում հունվարի 18-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախագահներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումից հետո համատեղ հայտարարություն են տարածել: Հայտարարության մեջ, որը հրապարակված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում, նշվում է, որ համանախագահները, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ միասին, հունվարի 17-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, իսկ հունվարի 18-ին՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Համանախագահները հունվարի 18-ին համատեղ հանդիպում են անցկացրել երկու արտգործնախարարների հետ:

Նախարարները և համանախագահները քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված նախորդ գագաթնաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացմանը նպաստելու համար անհրաժեշտ քայլերը:

«Արտգործնախարարները սկզբունքորեն համաձայնել են համանախագահների վերամշակած հայեցակարգային փաստաթղթին, որը վերաբերում է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը, ցանկություն հայտնելով որքան հնարավոր է շուտ ավարտուն տեսքի բերել փաստաթուղթը:

Հանդիպումների ընթացքում կողմերը եւ համանախագահները մտքեր են փոխանակել ներկայացված աշխատանքային առաջարկություններում առկա հիմնական զգայուն հարցերի շուրջ: Համանախագահները նաեւ կոչ են արել վստահության ամրապնդման միջոցառումներ իրականացնել `որպես բանակցային գործընթացի կարեւոր ներդրում: Նախարարներն ու համանախագահները նկատել են, որ շփման գծում համեմատաբար հանգիստ իրավիճակ է և համանախագահները կոչ են արել կողմերին պահպանել այդ դրական միտումը»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է նաեւ, որ համանախագահները պատրաստվում են տարածաշրջան այցելել փետրվարի սկզբին:

loading...
Լրահոս
Սարգսյանների օրը, Գասպարյանի փոփոխություններն ու սպառնալիքները՝ լրագրողների հասցեին Բանակից խուսափած հայերը Բելառուս մեկնելուն պես կարող են ձերբակալվել. զգուշացնում է ՌԴ հյուպատոսը. Sputnik Օբամեյանգը հրաժեշտ է տվել Բորուսիային Երեւանի կենտրոնում ապօրինի կառույցն ապօրինի օրինականացրել են. ավագանին դատախազին է դիմել.Armtimes.com Թեստ. ինչ են պատմում Ձեր երազները Ձեր մասին Ինչպե՞ս հասկանալ, որ Նա հարմար է քեզ՝ որպես ամուսին Արմեն Սարգսյանը վստահեցնում է, որ ծանոթ է Հայաստանի խնդիրներին Ստամոքսի բորբոքման դեմ պայքարող տնական միջոցներ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին լուրերը տեղեկատվական դիվերսիա են Մահացել է Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը Մազերի դիմակ, որը խթանում է մազերի աճը և պայքարում թեփի դեմ 2017-ի ընթացքում հանրապետության դպրոցների 70 տոկոսում ներդրվել է պարտադիր երրորդ օտար լեզվի առարկան Ուրախ եմ, որ ես ու Մխիթարյանը դարձյալ նույն թիմում ենք.Օբամեյանգ Ֆրանսիայի նախագահը հայկական կազմակերպությունների ընթրիքին ներկայացել է անմոռուկը կրծքին 5 հոգեբանական նշան, որ դուք դեռ երկար միասին կլինեք Գորիս-Սիսիան ավտոճանապարհին գետնաբուք է, Ախուրյանի և Աշոցքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում Արմեն Սարգսյանը պատրաստվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը 30 միլիարդ դրամ կներդնի Ծաղկաձորում նոր մարզահամալիրի կառուցման համար Օբամեյանգը պաշտոնապես տեղափոխվեց «Արսենալ» Մոսկվան ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ առաքելության ընդլայնման ուղղությամբ. Զախարովա ՀՀԿ-ի ներսում դժգոհություն է հասունացել Պարտադիր հնդկաձավար ուտելու պատճառներ Հրդեհ Ստեփանավան քաղաքում Երիտասարդ զույգը բնակարանի պատի մեջ այսպիսի տուփ գտավ. տեսնելով դրա պարունակությունը՝ չեք կարողանա զսպել ձեր արցունքները (տեսանյութ) Գայլերի ոհմակի հարձակման հետևանքով ստացած վերքերից այծյամը սատկել է