1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Ինչպես ուղղել շրթունքների ձևը

Գեղեցկության արդյունաբերության մասնագետների կողմից ստեղծված ամենաբազմազան միջոցների թվում առանձնահատուկ տեղ են գրավում շրթունքների համար նախատեսված ուրվագծային մատիտները։
Գոյություն ունեն դրանց հարյուրավոր երանգներ՝ թափանցիկներից, որոնք կանխում են փայլի լղոզվելը, մինչև վառ՝ շրթներիկի գույնի հետ համապատասխանող կամ ներդաշնակող։ Դրանք հենց այնպես չէ, որ ստեղծվել են։
Շրթունքների ազդեցիկ, հստակ ուրցագիծը բոբոքում է երևակայությունը և իրեն է ձգում հիացական հայացքները։ Աակայն շատ կանանց մոտ բնական ուրվագծերն անհարթ են և ոչ հստակ, իսկ տարիքի հետ իրավիճակն ավելի է վատանում։

Մատիտով շուրթերի ճիշտ ուրվագծումը բոլորովին էլ բարդ գործ չէ
Սկզբում ողջ դեմքին քսեք (այդ թվում՝ շրթունքներին) դիմահարդարման համար նախատեղված հիմք կամ տոնային կրեմ։
Անհրաժեշտ երանգի ուրվագծային մատիտը տաքացեք ափերի մեջ և ընդգծեք վերին շրթունքի V-աձև գիծը։
Այնուհետև կարելի է շարժվել հետևյալ երկու եղանակով․ երկարացնել գիծը մինչև անկյունները և անցնել ներիքևի շրթունքին՝ շարժվելով ծայրից դեպի կենտրոն (ինչպես նշված է ներքևի նկարում), կամ ընգծել ներքևի շրթունքի միջնամասը, իսկ անկյունները ներկել վերջում։
Այստեղ ամեն ինչ ճաշակից է կախված, սակայն սկսնակների համար երկրորդ տարբերակն ավելի դյուրին է։ Եթե գծերը ոչ մի կերպ հավասար չեն ստացվում, կարելի է դրանց ուղղությունը նախապես նշել կետիկներով։
Պատրաստի ուրվագիծը ոչ մեծ վրձնով ուղղորդեք դեպի կենտրոն, ինչը հարդարմանը բնականություն կհաղորդի և կմեծացնի շրթներկի կայունությունը։
Քսեք նույն երանգի կամ մատիտից մեկ տոն ցածր գույնի շրթներկ կամ փայլ։
Այս միջոցով հարմար է ուղղել և ընդգծել եղած ձևը, սակայն չստեղծել նորը։ Եթե ցանկանում եք ուռուցիկություն հաղորդել, ներքևի շրթունքի մեջտեղն ավելի բաց արեք, իսկ անկյունները, ընդհակառակը՝ ակնառու դարձրեք։ Ծավալի փոքրացման համար նախևառաջ շրթունքները շրջագծեք մարմնագույն մատիտով և այն հարթեցրեք։
Ինչ վերաբերում է շրթներկի քսելուն, ապա ամենահարմարն այն հատուկ վրձնի միջոցով քսելն է՝ մի փոքր անցնելով դեպի ներքևի շրթունքի լորձաթաղանթի վրա, հակառակ դեպքում, խոսելիս այն էապես տարբերվելու է գույնով՝ ստեղծելով տհաճ տպավորություն։

loading...
Լրահոս
Սարգսյանների օրը, Գասպարյանի փոփոխություններն ու սպառնալիքները՝ լրագրողների հասցեին Բանակից խուսափած հայերը Բելառուս մեկնելուն պես կարող են ձերբակալվել. զգուշացնում է ՌԴ հյուպատոսը. Sputnik Օբամեյանգը հրաժեշտ է տվել Բորուսիային Երեւանի կենտրոնում ապօրինի կառույցն ապօրինի օրինականացրել են. ավագանին դատախազին է դիմել.Armtimes.com Թեստ. ինչ են պատմում Ձեր երազները Ձեր մասին Ինչպե՞ս հասկանալ, որ Նա հարմար է քեզ՝ որպես ամուսին Արմեն Սարգսյանը վստահեցնում է, որ ծանոթ է Հայաստանի խնդիրներին Ստամոքսի բորբոքման դեմ պայքարող տնական միջոցներ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին լուրերը տեղեկատվական դիվերսիա են Մահացել է Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը Մազերի դիմակ, որը խթանում է մազերի աճը և պայքարում թեփի դեմ 2017-ի ընթացքում հանրապետության դպրոցների 70 տոկոսում ներդրվել է պարտադիր երրորդ օտար լեզվի առարկան Ուրախ եմ, որ ես ու Մխիթարյանը դարձյալ նույն թիմում ենք.Օբամեյանգ Ֆրանսիայի նախագահը հայկական կազմակերպությունների ընթրիքին ներկայացել է անմոռուկը կրծքին 5 հոգեբանական նշան, որ դուք դեռ երկար միասին կլինեք Գորիս-Սիսիան ավտոճանապարհին գետնաբուք է, Ախուրյանի և Աշոցքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում Արմեն Սարգսյանը պատրաստվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը 30 միլիարդ դրամ կներդնի Ծաղկաձորում նոր մարզահամալիրի կառուցման համար Օբամեյանգը պաշտոնապես տեղափոխվեց «Արսենալ» Մոսկվան ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ առաքելության ընդլայնման ուղղությամբ. Զախարովա ՀՀԿ-ի ներսում դժգոհություն է հասունացել Պարտադիր հնդկաձավար ուտելու պատճառներ Հրդեհ Ստեփանավան քաղաքում Երիտասարդ զույգը բնակարանի պատի մեջ այսպիսի տուփ գտավ. տեսնելով դրա պարունակությունը՝ չեք կարողանա զսպել ձեր արցունքները (տեսանյութ) Գայլերի ոհմակի հարձակման հետևանքով ստացած վերքերից այծյամը սատկել է