1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Երեւանում վթարի է ենթարկվել Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանը

Ճանապարհային Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացմանբաժանմունքի հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ հունվարի 23-ին, Երևանի Խանջյան և Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկում՝ Խանջյանի թունելի սկզբնամասում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Lexus-ը վարել է Երևան քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Դավիթ Բադեյանը, իսկ Hyundai-ը վարել է Երևան քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Տիգրան Սելիմյանը։ Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել վարորդներից Տ. Սելիմյանը և Lexus-ի ուղևոր՝ Երևան քաղաքի բնակիչ, 61-ամյա Մանվել Բադեյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Բադեյանը Քուվեյթի պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է, Lexus-ի վարորդ Դ. Բադեյանը «Եվրոստան Ույուտ» ՍՊԸ-ի փոխտնօրենն է, իսկ Hyundai-ի վարորդ Տ. Սելիմյանն աշխատում է «Հիլթոն» հյուրանոցային համալիրում՝ որպես մենեջեր։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հունվարի 23-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմաններում Խանջյան փողոցի թունելում՝ Մանկավարժական համալսարանի դիմաց, Hyundai մակնիշի 35 NC 841 համարանիշի ավտոմեքենան դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Lexus մակնիշի 35 MZ 702 համարանիշի ավտոմեքենային: 

loading...
Լրահոս
Սարգսյանների օրը, Գասպարյանի փոփոխություններն ու սպառնալիքները՝ լրագրողների հասցեին Բանակից խուսափած հայերը Բելառուս մեկնելուն պես կարող են ձերբակալվել. զգուշացնում է ՌԴ հյուպատոսը. Sputnik Օբամեյանգը հրաժեշտ է տվել Բորուսիային Երեւանի կենտրոնում ապօրինի կառույցն ապօրինի օրինականացրել են. ավագանին դատախազին է դիմել.Armtimes.com Թեստ. ինչ են պատմում Ձեր երազները Ձեր մասին Ինչպե՞ս հասկանալ, որ Նա հարմար է քեզ՝ որպես ամուսին Արմեն Սարգսյանը վստահեցնում է, որ ծանոթ է Հայաստանի խնդիրներին Ստամոքսի բորբոքման դեմ պայքարող տնական միջոցներ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին լուրերը տեղեկատվական դիվերսիա են Մահացել է Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը Մազերի դիմակ, որը խթանում է մազերի աճը և պայքարում թեփի դեմ 2017-ի ընթացքում հանրապետության դպրոցների 70 տոկոսում ներդրվել է պարտադիր երրորդ օտար լեզվի առարկան Ուրախ եմ, որ ես ու Մխիթարյանը դարձյալ նույն թիմում ենք.Օբամեյանգ Ֆրանսիայի նախագահը հայկական կազմակերպությունների ընթրիքին ներկայացել է անմոռուկը կրծքին 5 հոգեբանական նշան, որ դուք դեռ երկար միասին կլինեք Գորիս-Սիսիան ավտոճանապարհին գետնաբուք է, Ախուրյանի և Աշոցքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում Արմեն Սարգսյանը պատրաստվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը 30 միլիարդ դրամ կներդնի Ծաղկաձորում նոր մարզահամալիրի կառուցման համար Օբամեյանգը պաշտոնապես տեղափոխվեց «Արսենալ» Մոսկվան ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ առաքելության ընդլայնման ուղղությամբ. Զախարովա ՀՀԿ-ի ներսում դժգոհություն է հասունացել Պարտադիր հնդկաձավար ուտելու պատճառներ Հրդեհ Ստեփանավան քաղաքում Երիտասարդ զույգը բնակարանի պատի մեջ այսպիսի տուփ գտավ. տեսնելով դրա պարունակությունը՝ չեք կարողանա զսպել ձեր արցունքները (տեսանյութ) Գայլերի ոհմակի հարձակման հետևանքով ստացած վերքերից այծյամը սատկել է