1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Օսիկյանի տեղակալն իր շեֆից 10 անգամ հարուստ է, բայց նա էլ է իրերը հավաքում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի պաշտոնից ազատվելու տեղեկությունները երեկ պաշտոնապես թեեւ չէին հաստատվել, սակայն լուրեր կային, որ նրա հետ իրերն է հավաքում նաեւ տեղակալը՝ Արսեն Համբարձումյանը, որը բոլոր պաշտոններում կրնկակոխ հետեւել է Օսիկյանին։

Երբ վերջինս դարձավ փոխոստիկանապետ, Համբարձումյանը նշանակվեց Օսիկյանի օգնական։ Անձնագրային եւ վիզաների վարչության աշխատանքները համակարգելու ժամանակ էլ Համբարձումյանն ОВИР-ի պետի տեղակալ նշանակվեց։

Ի դեպ, երբ տարիներ առաջ անձնագրային վարչությունում ստուգումներ եղան, չարաշահումներ եւ թերացումներ հայտնաբերվեցին, Համբարձումյանին մի կերպ հաջողվեց խուսափել ազատման վտանգից: Մինչդեռ վարչության պետը՝ Նորայր Մուրադխանյանը, իր երկու տեղակալներով լքեց վարչությունը:

Որքան էլ տարօրինակ թվա, բայց միայն պետական պաշտոն զբաղեցնող, ՔԿՎ պետի տեղակալ Համբարձումյանն ավելի հարուստ է, քան նրա շեֆը։ Վերջին հայտարարագրում նրա տարեկան եկամուտները կազմել են 200 հազար եվրո եւ 50 հազար դոլար, իսկ Օսիկյանինը՝ մոտ տասն անգամ քիչ՝ 15 մլն դրամ եւ 12 հազար դոլար։

Երեկ արդեն տեղեկություններ կային, որ Օսիկյանը կվերադառնա ոստիկանություն, որտեղից 2014-ին է տեղափոխվել ՔԿ վարչություն։ Ոստիկանապետի տեղակալներից Գագիկ Համբարձումյանը թոշակի է անցնում եւ կհեռանա համակարգից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

loading...
Լրահոս
Սարգսյանների օրը, Գասպարյանի փոփոխություններն ու սպառնալիքները՝ լրագրողների հասցեին Բանակից խուսափած հայերը Բելառուս մեկնելուն պես կարող են ձերբակալվել. զգուշացնում է ՌԴ հյուպատոսը. Sputnik Օբամեյանգը հրաժեշտ է տվել Բորուսիային Երեւանի կենտրոնում ապօրինի կառույցն ապօրինի օրինականացրել են. ավագանին դատախազին է դիմել.Armtimes.com Թեստ. ինչ են պատմում Ձեր երազները Ձեր մասին Ինչպե՞ս հասկանալ, որ Նա հարմար է քեզ՝ որպես ամուսին Արմեն Սարգսյանը վստահեցնում է, որ ծանոթ է Հայաստանի խնդիրներին Ստամոքսի բորբոքման դեմ պայքարող տնական միջոցներ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին լուրերը տեղեկատվական դիվերսիա են Մահացել է Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը Մազերի դիմակ, որը խթանում է մազերի աճը և պայքարում թեփի դեմ 2017-ի ընթացքում հանրապետության դպրոցների 70 տոկոսում ներդրվել է պարտադիր երրորդ օտար լեզվի առարկան Ուրախ եմ, որ ես ու Մխիթարյանը դարձյալ նույն թիմում ենք.Օբամեյանգ Ֆրանսիայի նախագահը հայկական կազմակերպությունների ընթրիքին ներկայացել է անմոռուկը կրծքին 5 հոգեբանական նշան, որ դուք դեռ երկար միասին կլինեք Գորիս-Սիսիան ավտոճանապարհին գետնաբուք է, Ախուրյանի և Աշոցքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում Արմեն Սարգսյանը պատրաստվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը 30 միլիարդ դրամ կներդնի Ծաղկաձորում նոր մարզահամալիրի կառուցման համար Օբամեյանգը պաշտոնապես տեղափոխվեց «Արսենալ» Մոսկվան ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ առաքելության ընդլայնման ուղղությամբ. Զախարովա ՀՀԿ-ի ներսում դժգոհություն է հասունացել Պարտադիր հնդկաձավար ուտելու պատճառներ Հրդեհ Ստեփանավան քաղաքում Երիտասարդ զույգը բնակարանի պատի մեջ այսպիսի տուփ գտավ. տեսնելով դրա պարունակությունը՝ չեք կարողանա զսպել ձեր արցունքները (տեսանյութ) Գայլերի ոհմակի հարձակման հետևանքով ստացած վերքերից այծյամը սատկել է