1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Ադրբեջանը Թուրքիայի օրինակով ուզում է «Ձիթենու ճյուղը» Ղարաբաղի դեմ օգտագործել՝ հույս ունենալով, թե Մոսկվան կաջակցի․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կրակովում հունվարի 18-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո սրելով սահմանային իրավիճակը արցախա-ադրբեջանական շփման գծում՝ Ադրբեջանը փորձում է ձախողել սկսված գործընթացը. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով հունվարի 20-ին շփման գծում Ադրբեջանի կողմից անօդաչուների կիրառմանը, իսկ հունվարի 25-ին՝ ադրբեջանական հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձին:

«Ադրբեջանը պարտվել է պարտիան: Ադրբեջանը դիմադրում էր, չէր համաձայնում Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարմանը, բայց ստիպված եղավ զիջումների գնալ Կրակովի հանդիպման ժամանակ»,- նշեց Տարասովը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, փորձագետի խոսքերով, նոր բան չի ասել: Խոսելով Կրակովում Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի միջեւ կայացած բանակցությունների մասին՝ Պոպովն ասել է, թե այդ հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական ռիսկերի նվազեցման հարցեր: Մասնավորապես, խոսքը հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնման մասին է:

«Նախարարները սկզբունքորեն համաձայնել են միջնորդների պատրաստած փաստաթղթի հետ, որը կանոնակարգում է լրացուցիչ յոթ դիտորդների գործունեությունը»,- ասել է Պոպովը՝ ավելացնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջիկայում այցելելու են տարածաշրջան՝ ճշտելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների դիրքորոշումը հակամարտության կարգավորման մասին:

«Ռուսաստանցի համանախագահը՝ Պոպովը, նոր բան չի ասել: Նա պարզապես շարադրել է այն, ինչ ասված էր Մինսկի խմբի համանախագահների եւ Հայաստանի ԱԳՆ-ի ղեկավար Նալբանդյանի եւ Ադրբեջանի ԱԳՆ-ի ղեկավար Մամեդյարովի հայտարարություններում»,- ասում է Տարասովը՝ ենթադրելով, որ իրերի նման դասավորությունը ձեռնտու չէ որոշակի ուժերի Ադրբեջանում:

«Սիրիայում Թուրքիայի «Ձիթենու ճյուղ» ռազմագործողության զարգացմանը զուգահեռ՝ նրանց կողմնակիցների կողմից կարծիքներ են հնչում, թե պետք է նույնը կրկնել Ղարաբաղի նկատմամբ: Բայց խնդիրն այն է, որ «Ձիթենու ճյուղը» կասեցվել է, Թուրքիան չի կարողանում հասնել առաջադրված նպատակներին, եւ այս իրավիճակում խելամիտ չեն այն հաշվարկները, թե կարելի է նոր ճակատ բացել Ղարաբաղի դեմ՝ կարծելով, թե Մոսկվան կաջակցի Բաքվին, որովհետեւ Ռուսաստանն այժմ հարաբերականորեն աջակցում է Թուրքիային [Աֆրինում,- Ա. Ս.]: Հաշվարկները սխալ են: Դա երբեք չի լինի: Այնտեղ բոլորովին այլ իրավիճակ է: Եվ հետո Էրդողանն ինքը հայտնվել է ծուղակում: Հիմա նա սրում է հարաբերությունները Հունաստանի հետ մի երկու կղզու պատճառով, որտեղ նույնիսկ ծառ չի աճում: Իրադրությունը շատ ոչ ստանդարտ է: Բայց գործընթացը շարունակվում է, Մինսկի խումբը շարունակում է աշխատել, դիվանագիտությունը շարունակում է աշխատանքը, եւ նրանք առաջ են տանում այն սցենարը, որի տակ Ադրբեջանը, ըստ էության, ստորագրել է»,- մեկնաբանեց Տարասովը:

Ռուսաստանցի քաղաքագետի կարծիքով՝ Ադրբեջանը հետագայում էլ կփորձի ձախողել պրոցեսը. «Առայժմ Մամեդյարովը հետեւում է Մինսկի խմբի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածություններին: Հայտնի չէ, թե երբ կլինի նախագահների հանդիպումը, քանի որ ապրիլին Հայաստանում տեղի կունենա իշխանության փոխանցում, եւ հայտնի չէ, թե ում հետ է Բաքուն շարունակելու աշխատել: Սցենարներից մեկն այն է, որ Սերժ Ազատովիչը կդառնա վարչապետ եւ հենց նա կշարունակի բանակցությունները որպես երկրի ղեկավար: Բայց նաեւ լինելու է նախագահ, թեեւ նրա պաշտոնը, կարծես թե, ներկայացուցչական բնույթ ունի: Կարող է լինել նաեւ այնպես, որ վարչապետը ղարաբաղյան հարցում իր լիազորությունների մի մասը փոխանցի նախագահին: Այսպիսով, այս բարձր մակարդակով դիվանագիտությունն առայժմ կանգնած է: Իսկ միջին՝ արտգործնախարարների մակարդակով փորձում են առաջ տանել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների կատարման գործընթացը: Բայց կա երրորդ ուժը, որին ձեռնտու չէ իրադարձությունների նման ընթացքը: Նրանք կարծում են, որ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները սառեցնում են իրավիճակը, եւ դրանից շահում է Հայաստանը եւ Ղարաբաղը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

loading...
Լրահոս
Սարգսյանների օրը, Գասպարյանի փոփոխություններն ու սպառնալիքները՝ լրագրողների հասցեին Բանակից խուսափած հայերը Բելառուս մեկնելուն պես կարող են ձերբակալվել. զգուշացնում է ՌԴ հյուպատոսը. Sputnik Օբամեյանգը հրաժեշտ է տվել Բորուսիային Երեւանի կենտրոնում ապօրինի կառույցն ապօրինի օրինականացրել են. ավագանին դատախազին է դիմել.Armtimes.com Թեստ. ինչ են պատմում Ձեր երազները Ձեր մասին Ինչպե՞ս հասկանալ, որ Նա հարմար է քեզ՝ որպես ամուսին Արմեն Սարգսյանը վստահեցնում է, որ ծանոթ է Հայաստանի խնդիրներին Ստամոքսի բորբոքման դեմ պայքարող տնական միջոցներ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին լուրերը տեղեկատվական դիվերսիա են Մահացել է Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը Մազերի դիմակ, որը խթանում է մազերի աճը և պայքարում թեփի դեմ 2017-ի ընթացքում հանրապետության դպրոցների 70 տոկոսում ներդրվել է պարտադիր երրորդ օտար լեզվի առարկան Ուրախ եմ, որ ես ու Մխիթարյանը դարձյալ նույն թիմում ենք.Օբամեյանգ Ֆրանսիայի նախագահը հայկական կազմակերպությունների ընթրիքին ներկայացել է անմոռուկը կրծքին 5 հոգեբանական նշան, որ դուք դեռ երկար միասին կլինեք Գորիս-Սիսիան ավտոճանապարհին գետնաբուք է, Ախուրյանի և Աշոցքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում Արմեն Սարգսյանը պատրաստվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը 30 միլիարդ դրամ կներդնի Ծաղկաձորում նոր մարզահամալիրի կառուցման համար Օբամեյանգը պաշտոնապես տեղափոխվեց «Արսենալ» Մոսկվան ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ առաքելության ընդլայնման ուղղությամբ. Զախարովա ՀՀԿ-ի ներսում դժգոհություն է հասունացել Պարտադիր հնդկաձավար ուտելու պատճառներ Հրդեհ Ստեփանավան քաղաքում Երիտասարդ զույգը բնակարանի պատի մեջ այսպիսի տուփ գտավ. տեսնելով դրա պարունակությունը՝ չեք կարողանա զսպել ձեր արցունքները (տեսանյութ) Գայլերի ոհմակի հարձակման հետևանքով ստացած վերքերից այծյամը սատկել է