1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու կառավարության առաջարկն ավելի ընդգրկուն է, քան «Ծառուկյան» խմբակցությանը. փոխնախարար

«Ծառուկյան» խմբակցությունն առաջարկում է՝ անկախ գործատուի սեփականության ձևից և կազմակերպաիրավական տեսակից, աշխատողների հաստիքները կամ թվաքանակը կրճատելու, ինչպես նաև հավասար որակավորման կամ արտադրողականության դեպքում աշխատելու, նախապատվությունը տալ ՀՀ պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողի ընտանիքի անդամներին, եթե նրանց ընտանիքում ինքնուրույն վաստակով այլ աշխատող չկա:

ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում խմբակցության կողմից ներկայացված Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նկատեց, որ իրենք դժգոհ են նախագծի շուրջ կառավարության բերած պատճառաբանություններից, որոնց հետևանքով այն լիագումար նիստերի օրակարգ չի ընդգրկվել։

Կառավարությունը մերժել էր առաջարկը՝ պատճառաբանելով, որ համանման առաջարկություն ներկայացվել է նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից:

Ըստ պատգամավորի՝ անընդունելի է կառավառության այն պնդումը, որ նոր աշխատանքային օրենսգիրքը մշակման փուլում է ու մտահոգող բոլոր հարցերն այնտեղ ամփոփված են լինելու։

«Դա նույնն է, երբ մարդը գնա բժշկի երիկամի խնդով, նրան ասեն՝ վեց ամսից ընդհանուր ստուգման ես գալու, սպասի այդ ժամանակվան», - նշեց նա՝ հավելելով, - «Եթե ոչ մեկի վրա ֆինանսական բեռ չի ընկնում, ինչո՞ւ պիտ ձեռնպահ մնանք դրանք հիմա օրենքում մտցնելուց»։

Նա նաև ընդգծեց, որ կառավարության նախագծում նման գաղափարը կա, բայց դրանք չեն արտահայտում ընդհանուր միտքը, որովհետև զոհված կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքի անդամներին աշխատանքից չազատելու համար դրված են մի շարք պայմաններ։

«Այդ պայմանները գրեթե տեսականորեն բացառում են, որ այդ արտոնությունները կարող են աշխատել», - նկատեց նա։

Հարակից զեկուցող ՀՀ սոցապ նախարարի տեղակալ Թադևոս Ավետիսյանն էլ նկատեց, որ կառավարության առաջարկն ավելի ընդգրկուն է.

«Մեր կարգավորումն ավելի ընդլայնում է այս հնարավորությունը», - նշեց Ավետիսյանը։

Փոխնախարարը նաև նկատեց, որ բացի կառավարությունից, պատգամավորներից, նույն հարցով առաջարկություններ ներկայացրել են նաև ՄԻՊ-ն ու ՊՆ-ն, մինչդեռ նախարարության մշակած տարբերակն ավելի խորքային լուծումներ է առաջարկում։

Մասնավորապես Ավետիսյանը նշեց, որ եթե պատգամավորական տարբերակում այլ հավասար պայմանների մասով նշվում է հավասար որակավորում կամ արտադրողականություն ունենալը, դա բավարար չէ, որովհետև անհրաժեշտ է հաշվի առնել նաև աշխատակիցների ստաժը։

«Ի տարբերություն պատգամավորական նախաձեռնության՝ նախարարության նախագծում ոչ միայն զոհված ու հաշմանդամություն ստացածներին է ներառում, այլ հաշմանդամություն ստացած և կենսաթոշակի իրավունք ունեցող զինծառայողներին», - հավելեց Ավետիսյանը։

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ հորդորեց քննարկել հարցը համահեղինակների հետ, առաջին ընթերցմամբ ընդգրկել նիստերի օրակարգ, իսկ երկրորդ ընթերցման ժամանակ արդեն առաջարկություններով հանդես գալ։

loading...
Լրահոս
Սարգսյանների օրը, Գասպարյանի փոփոխություններն ու սպառնալիքները՝ լրագրողների հասցեին Բանակից խուսափած հայերը Բելառուս մեկնելուն պես կարող են ձերբակալվել. զգուշացնում է ՌԴ հյուպատոսը. Sputnik Օբամեյանգը հրաժեշտ է տվել Բորուսիային Երեւանի կենտրոնում ապօրինի կառույցն ապօրինի օրինականացրել են. ավագանին դատախազին է դիմել.Armtimes.com Թեստ. ինչ են պատմում Ձեր երազները Ձեր մասին Ինչպե՞ս հասկանալ, որ Նա հարմար է քեզ՝ որպես ամուսին Արմեն Սարգսյանը վստահեցնում է, որ ծանոթ է Հայաստանի խնդիրներին Ստամոքսի բորբոքման դեմ պայքարող տնական միջոցներ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին լուրերը տեղեկատվական դիվերսիա են Մահացել է Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը Մազերի դիմակ, որը խթանում է մազերի աճը և պայքարում թեփի դեմ 2017-ի ընթացքում հանրապետության դպրոցների 70 տոկոսում ներդրվել է պարտադիր երրորդ օտար լեզվի առարկան Ուրախ եմ, որ ես ու Մխիթարյանը դարձյալ նույն թիմում ենք.Օբամեյանգ Ֆրանսիայի նախագահը հայկական կազմակերպությունների ընթրիքին ներկայացել է անմոռուկը կրծքին 5 հոգեբանական նշան, որ դուք դեռ երկար միասին կլինեք Գորիս-Սիսիան ավտոճանապարհին գետնաբուք է, Ախուրյանի և Աշոցքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում Արմեն Սարգսյանը պատրաստվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը 30 միլիարդ դրամ կներդնի Ծաղկաձորում նոր մարզահամալիրի կառուցման համար Օբամեյանգը պաշտոնապես տեղափոխվեց «Արսենալ» Մոսկվան ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ առաքելության ընդլայնման ուղղությամբ. Զախարովա ՀՀԿ-ի ներսում դժգոհություն է հասունացել Պարտադիր հնդկաձավար ուտելու պատճառներ Հրդեհ Ստեփանավան քաղաքում Երիտասարդ զույգը բնակարանի պատի մեջ այսպիսի տուփ գտավ. տեսնելով դրա պարունակությունը՝ չեք կարողանա զսպել ձեր արցունքները (տեսանյութ) Գայլերի ոհմակի հարձակման հետևանքով ստացած վերքերից այծյամը սատկել է