1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Թբիլիսիի մետրոյում առաստաղի փլուզվելու հետևանքով վիրավորների թիվը հասել է 14-ի

Թբիլիսիի մետրոյի «Վարկետիլի» կայարանում կախովի առաստաղի կոնստրուկցիայի փլուզվելու հետևանքով վիրավորների թիվը հասել է 14-ի: Այդ մասին հայտնում է «Новости-Грузия»-ն՝ վկայակոչելով Վրաստանի հանրային հեռարձակողին:


Ավելի վաղ հաղորդվել էր 7 տուժածի մասին:


Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ տուժածների բուժման համար կվճարի Առողջապահության նախարարությունը և Թբիլիսիի քաղաքապետարանը:


Թբիլիսիի տրանսպորտային ծառայության ղեկավար Մամուկա Կոբախիձեն հաստատել է, որ դեպքի առնչությամբ քննչական միջոցառումներ են իրականացվում:


Բժիշկների խոսքերով՝ վիրավորների մեծ մասի վիճակը բավարար է, մի քանիսինը՝ միջին ծանրության: Հիվանդների մեծ մասի մոտ գրանցվել են վերջույթների կոտրվածքներ և ուղեղի ցնցում:


ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ մետրոյի այդ կայարանում վերանորոգումն ավարտվել էր չորս ամիս առաջ՝ 2017 թվականի սեպտեմբերին:


«Վարկետիլին» Թբիլիսիի մետրոպոլիտենի հիմնական ճյուղի վերջին կայարանն է: Այն գտնվում է հարավ-արևելքում և սպասարկում է մայրաքաղաքի ծայրամասի անմիջապես մի քանի խոշոր միկրոթաղամաս:

loading...
Լրահոս
Սարգսյանների օրը, Գասպարյանի փոփոխություններն ու սպառնալիքները՝ լրագրողների հասցեին Բանակից խուսափած հայերը Բելառուս մեկնելուն պես կարող են ձերբակալվել. զգուշացնում է ՌԴ հյուպատոսը. Sputnik Օբամեյանգը հրաժեշտ է տվել Բորուսիային Երեւանի կենտրոնում ապօրինի կառույցն ապօրինի օրինականացրել են. ավագանին դատախազին է դիմել.Armtimes.com Թեստ. ինչ են պատմում Ձեր երազները Ձեր մասին Ինչպե՞ս հասկանալ, որ Նա հարմար է քեզ՝ որպես ամուսին Արմեն Սարգսյանը վստահեցնում է, որ ծանոթ է Հայաստանի խնդիրներին Ստամոքսի բորբոքման դեմ պայքարող տնական միջոցներ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին լուրերը տեղեկատվական դիվերսիա են Մահացել է Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը Մազերի դիմակ, որը խթանում է մազերի աճը և պայքարում թեփի դեմ 2017-ի ընթացքում հանրապետության դպրոցների 70 տոկոսում ներդրվել է պարտադիր երրորդ օտար լեզվի առարկան Ուրախ եմ, որ ես ու Մխիթարյանը դարձյալ նույն թիմում ենք.Օբամեյանգ Ֆրանսիայի նախագահը հայկական կազմակերպությունների ընթրիքին ներկայացել է անմոռուկը կրծքին 5 հոգեբանական նշան, որ դուք դեռ երկար միասին կլինեք Գորիս-Սիսիան ավտոճանապարհին գետնաբուք է, Ախուրյանի և Աշոցքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում Արմեն Սարգսյանը պատրաստվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը 30 միլիարդ դրամ կներդնի Ծաղկաձորում նոր մարզահամալիրի կառուցման համար Օբամեյանգը պաշտոնապես տեղափոխվեց «Արսենալ» Մոսկվան ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ առաքելության ընդլայնման ուղղությամբ. Զախարովա ՀՀԿ-ի ներսում դժգոհություն է հասունացել Պարտադիր հնդկաձավար ուտելու պատճառներ Հրդեհ Ստեփանավան քաղաքում Երիտասարդ զույգը բնակարանի պատի մեջ այսպիսի տուփ գտավ. տեսնելով դրա պարունակությունը՝ չեք կարողանա զսպել ձեր արցունքները (տեսանյութ) Գայլերի ոհմակի հարձակման հետևանքով ստացած վերքերից այծյամը սատկել է