1$ = 0 AMD 1€ = 0 AMD

«Վստահ եմ, որ համատեղ աշխատանքով կարող ենք նոր թափ հաղորդել ՀՀ տնտեսության մեջ չինական կապիտալի ներկայության ընդլայնմանը». Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թյան Էրլունին:

Կարևորելով երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հետևողական զարգացումը՝ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հայկական կողմը հետաքրքրված է չինաստանցի ներդրողների հետ փոխգործակցության ակտիվացմամբ ու ընդլայնմամբ, և երկրում ստեղծված համապատասխան ռեժիմներն ու միջավայրը բարենպաստ են Հայաստանում ներդրումային նոր ծրագրերի իրականացման համար: «Վստահ եմ, որ համատեղ աշխատանքով կարող ենք նոր թափ հաղորդել ՀՀ տնտեսության մեջ չինական կապիտալի ներկայության ընդլայնմանը»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Չինաստանի դեսպանն իր հերթին նշել է, որ ՀՀ-ում 2017 թվականին արձանագրված տնտեսական ցուցանիշները նպաստավոր պայմաններ են ստեղծում նոր հաջողություններ արձանագրելու, տնտեսական կապերի ընդլայնման համար: «Ունենք լավ հնարավորություններ՝ երկկողմ համագործակցության զարգացման համար: Մեր երկու երկրների միջև 2017-ի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում, 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ, առևտրաշրջանառությունն աճել է 34,5 տոկոսով, ինչը լավ դինամիկա է հաղորդել երկկողմ կապերի աշխուժացմանը»,- ասել է Թյան Էրլունը՝ ավելացնելով, որ Չինաստանի կառավարությունը պատրաստ է կոնկրետ ծրագրերի ուղղությամբ էլ ավելի խորացնել ու ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ:

Դեսպանը տեղեկացրել է, որ Երևանում չինարենի դպրոցի կառուցման ծրագրի նպատակով հատկացվել է 15 մլն դոլար, բացի այդ՝ չինական կողմի նախաձեռնությամբ ընթացիկ տարում շարունակվելու է Հայաստանի շտապ օգնության ավտոպարկի համալրման ծրագիրը:

ՀՀ վարչապետը և Չինաստանի դեսպանը քննարկել են արդյունաբերության, գյուղմթերքների վերամշակման, տեղեկատվական տեխնոլոգիաների, ճանապարհաշինության, զբոսաշրջության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր:

loading...
Լրահոս
Սարգսյանների օրը, Գասպարյանի փոփոխություններն ու սպառնալիքները՝ լրագրողների հասցեին Բանակից խուսափած հայերը Բելառուս մեկնելուն պես կարող են ձերբակալվել. զգուշացնում է ՌԴ հյուպատոսը. Sputnik Օբամեյանգը հրաժեշտ է տվել Բորուսիային Երեւանի կենտրոնում ապօրինի կառույցն ապօրինի օրինականացրել են. ավագանին դատախազին է դիմել.Armtimes.com Թեստ. ինչ են պատմում Ձեր երազները Ձեր մասին Ինչպե՞ս հասկանալ, որ Նա հարմար է քեզ՝ որպես ամուսին Արմեն Սարգսյանը վստահեցնում է, որ ծանոթ է Հայաստանի խնդիրներին Ստամոքսի բորբոքման դեմ պայքարող տնական միջոցներ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին լուրերը տեղեկատվական դիվերսիա են Մահացել է Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը Մազերի դիմակ, որը խթանում է մազերի աճը և պայքարում թեփի դեմ 2017-ի ընթացքում հանրապետության դպրոցների 70 տոկոսում ներդրվել է պարտադիր երրորդ օտար լեզվի առարկան Ուրախ եմ, որ ես ու Մխիթարյանը դարձյալ նույն թիմում ենք.Օբամեյանգ Ֆրանսիայի նախագահը հայկական կազմակերպությունների ընթրիքին ներկայացել է անմոռուկը կրծքին 5 հոգեբանական նշան, որ դուք դեռ երկար միասին կլինեք Գորիս-Սիսիան ավտոճանապարհին գետնաբուք է, Ախուրյանի և Աշոցքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում Արմեն Սարգսյանը պատրաստվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը 30 միլիարդ դրամ կներդնի Ծաղկաձորում նոր մարզահամալիրի կառուցման համար Օբամեյանգը պաշտոնապես տեղափոխվեց «Արսենալ» Մոսկվան ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ առաքելության ընդլայնման ուղղությամբ. Զախարովա ՀՀԿ-ի ներսում դժգոհություն է հասունացել Պարտադիր հնդկաձավար ուտելու պատճառներ Հրդեհ Ստեփանավան քաղաքում Երիտասարդ զույգը բնակարանի պատի մեջ այսպիսի տուփ գտավ. տեսնելով դրա պարունակությունը՝ չեք կարողանա զսպել ձեր արցունքները (տեսանյութ) Գայլերի ոհմակի հարձակման հետևանքով ստացած վերքերից այծյամը սատկել է