1$ = 0 AMD 1€ = 0 AMD

«Երկիր Ծիրանի»-ն դիմում է Առողջապահության նախարարին

«Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ, բժիշկ-նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին:

Դեռևս 2015 թվականից ՀՀ առողջապահության նախարարությունը Հայաստանում ներդրել է եվրոպական և համաշխարհային փորձին համահունչ շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտային համակարգ, ըստ որի՝ 5 տարվա ընթացքում բժիշկները պետք է հավաքեն 220, իսկ միջին բուժանձնակազմը՝ 120 կրեդիտ, որի պարագայում միայն կկարողանան շարունակել իրենց բժշկական գործունեությունը։

Պրակտիկ բժշկի/միջին բուժանձնակազմի համար, ով իր ամենօրյա պրակտիկ աշխատանքի ընթացքում փորձում է լուծել հացի խնդիրն ու իր ընտանիքի գոյության հարցը, վերջին պլան են մղվում մասնագիտական վերապատրաստումները։

Չնայած այն բանին, որ մի շարք պետական կառույցներ (ՀՀ ԱՆ, Երևանի քաղաքապետարան, ԵրՊԲՀ) տրամադրում են միջոցներ բուժաշխատողների վերապատրաստումների համար, այդ միջոցները նույնպես օգտագործվում են «լավ ընկեր-քավոր-սանիկ» մեխանիզմով։ Բազմաթիվ «հասարակ» բուժաշխատողներ անգամ տեղյակ չեն նման միջոցների ու հնարավորությունների առկայության մասին։

Դեռ ավելին, շատ ղեկավարներ, պրոֆեսորներ միանձնյա են որոշում այդ միջոցների տրամադրման կարգը՝ հաճախ իրենք իրենց որպես միակ հնարավոր թեկնածու ներկայացնելով։ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ բժիշկ-նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյանը այս խնդրի կապակցությամբ դիմել է Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին:

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

ԼևՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԻՆ

 

ԴԻՄՈՒՄ

Հարգելի պարոն Ալթունյան,

Դեռևս 2015 թվականից ՀՀ առողջապահության նախարարությունը Հայաստանում ներդրել է եվրոպական և համաշխարհային փորձին համահունչ շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտային համակարգ, ըստ որի՝ 5 տարվա ընթացքում բժիշկները պետք է հավաքեն 220, իսկ միջին բուժանձնակազմը՝ 120 կրեդիտ, որի պարագայում միայն կկարողանան շարունակել իրենց բժշկական գործունեությունը։

Հակառակ դեպքում՝ ավտոմատ կերպով կդադարեցվի նրանց բժշկական գործունեությունը [1]։

Չեմ կարող չհամաձայնվել, որ բժիշկների ու միջին բուժանձնակազմի վերապատրաստումները կարևորագույն հարցեր են։

Սակայն ցանկանում եմ լինել պրակտիկ ու չկողմնորոշվել միայն գեղեցիկ շարադրված թղթաբանությամբ։

Պրակտիկ բժշկի/միջին բուժանձնակազմի համար, ով իր ամենօրյա պրակտիկ աշխատանքի ընթացքում փորձում է լուծել հացի խնդիրն ու իր ընտանիքի գոյության հարցը, վերջին պլան են մղվում մասնագիտական վերապատրաստումները։

Չնայած այն բանին, որ մի շարք պետական կառույցներ (ՀՀ ԱՆ, Երևանի քաղաքապետարան, ԵրՊԲՀ) տրամադրում են միջոցներ բուժաշխատողների վերապատրաստումների համար [2, 3, 4], ցանկանում եմ փաստել, որ այդ միջոցները նույնպես օգտագործվում են «լավ ընկեր-քավոր-սանիկ» մեխանիզմով։ Բազմաթիվ «հասարակ» բուժաշխատողներ անգամ տեղյակ չեն նման միջոցների ու հնարավորությունների առկայության մասին։

Դեռ ավելին, շատ ղեկավարներ, պրոֆեսորներ միանձնյա են որոշում այդ միջոցների տրամադրման կարգը՝ հաճախ իրենք իրենց որպես միակ հնարավոր թեկնածու ներկայացնելով։ Սակայն, հանրային միջոցների հաշվին մեկնելով արտերկիր՝ նրանք, գիտաբժշկական միջոցառմանը մասնակցելու փոխարեն, անգիր են անում գարեջրատների ու ռեստորանների քարտեզը տվյալ քաղաքում։

Նման անթույլատրելի մոտեցումն է այն պատճառներից մեկը, որ շատ բուժաշխատողներ, իրավիճակից պարզապես զզված, լքում են մեր հայրենիքը, մյուսները հույսները կտրած՝ շարունակում են աշխատել «ստրկացած» ռեժիմով, երրորդները՝ թողնում են բժշկությունը։ Անգամ շատ պաշտոնյաներ բարձրաձայնում են, որ Հայաստանում բժշկությանը չեն վստահում [5], իրենց ու իրենց հարազատների հետազոտումն ու բուժումը կազմակերպում են արտերկրում, անգամ քաղաքացիներին բացահայտ հորդորում են նույնպես չվստահել հայրենական բժշկությանը և լուծում գտնել զարգացած երկրներում։

Չենք կարող բացառել նաև այն փաստը, որ ֆինանսական միջոցները կարող են դուրս գրված լինել առանց մասնագետների վերապատրաստման։

Հիշեցնեմ նաև, որ շատ բուժաշխատողներ ՀՀ տարածքում և արտերկրում վերապատրաստում անցնում են կամ սեփական միջոցներով (վճարովի հիմունքներով), կամ արտասահմանյան դրամաշնորհների շնորհիվ՝ առանց վերոնշյալ պատկան կառույցների մասնակցության։

Այն փաստը, որ մի շարք բժիշկներ իրենց միջոցների հաշվին կարողանում են վերապատրաստվել արտերկրում, իսկ մյուսներն անգամ տեղեկացված չեն բժշկագիտության առաջընթացի մասին, ստեղծում է հսկայական տարակարծություն բուժական տակտիկայի ընտրության հարցում, ինչը միանշանակ վնաս է պատճառում հիվանդներին։

Նշեմ նաև, որ այսպիսի անարդար մոտեցումը խոչընդոտում է բուժաշխատողների կողմից պահանջվող կրեդիտների հավաքմանը, ինչի արդյունքում 2020 թ-ին բազմաթիվ բուժաշխատողներ ավտոմատ կերպով կզրկվեն լիցենզիայից, իսկ բնակչությունը՝ բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից։

Ելնելով վերոգրյալից՝ խնդրում եմ Ձեզ.

 

Ուսումնասիրել ու բացահայտել այժմ ու նախորդ տարիներին ՀՀ առողջապահության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և ԵրՊԲՀ-ի միջոցներով արտերկրում վերապատրաստում անցած բուժանձնակազմի ցանկը, վերապատրաստումների արդյունավետությունը, օգտակարությունը մեր բժշկագիտության ու բնակչության առողջական վիճակի համար։
Հաշվի առնելով այն փաստը, որ մենք չենք վստահում Առողջապահության նախարարության որոշ պաշտոնյաների կոմպետենտությանը և անաչառությանը՝ վերոնշյալ տվյալները ներկայացնել նաև մեզ՝ մասնագիտական անաչառ ուսումնասիրության նպատակով։
Հետ գանձել այն բոլոր ֆինանսական միջոցները այն անձանցից, ովքեր նպատակային չեն օգտագործել դրանք։
Պարզել, թե արդյոք ցուցակներում նշված բոլոր մասնագետներն են օգտվել իրենց վերագրվող հնարավորությունից։
Կազմակերպել ծրագրված գումարների համահավասար ու արդար բաշխում ՀՀ բոլոր ոլորտների բուժաշխատողների միջև՝ կազմելով համապատասխան պլան։
Պատասխանատվության կանչել բոլոր այն պաշտոնյաներին, ում հանցավոր գործունեության պատճառով վերոնշյալ միջոցները չեն ծառայել իրենց նպատակին։
Բոլոր միջոցառումների մասին տեղեկացնել հանրությանը։

 

http://nih.am/arm/topic/157/
http://www.moh.am/#1/102
https://www.yerevan.am/am/health/
http://ysmu.am/hy/page_list/karierayi_kentron/#sthash.xjcVTBLA.dpbs
https://www.facebook.com/vigen.sargsyan.94/posts/1899430256752660?pnref=story
Հարգանքներով՝

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ

Բժիշկ-Նյարդավիրաբույժ

Մարինա Խաչատրյան

loading...
Լրահոս
Սարգսյանների օրը, Գասպարյանի փոփոխություններն ու սպառնալիքները՝ լրագրողների հասցեին Բանակից խուսափած հայերը Բելառուս մեկնելուն պես կարող են ձերբակալվել. զգուշացնում է ՌԴ հյուպատոսը. Sputnik Օբամեյանգը հրաժեշտ է տվել Բորուսիային Երեւանի կենտրոնում ապօրինի կառույցն ապօրինի օրինականացրել են. ավագանին դատախազին է դիմել.Armtimes.com Թեստ. ինչ են պատմում Ձեր երազները Ձեր մասին Ինչպե՞ս հասկանալ, որ Նա հարմար է քեզ՝ որպես ամուսին Արմեն Սարգսյանը վստահեցնում է, որ ծանոթ է Հայաստանի խնդիրներին Ստամոքսի բորբոքման դեմ պայքարող տնական միջոցներ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին լուրերը տեղեկատվական դիվերսիա են Մահացել է Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը Մազերի դիմակ, որը խթանում է մազերի աճը և պայքարում թեփի դեմ 2017-ի ընթացքում հանրապետության դպրոցների 70 տոկոսում ներդրվել է պարտադիր երրորդ օտար լեզվի առարկան Ուրախ եմ, որ ես ու Մխիթարյանը դարձյալ նույն թիմում ենք.Օբամեյանգ Ֆրանսիայի նախագահը հայկական կազմակերպությունների ընթրիքին ներկայացել է անմոռուկը կրծքին 5 հոգեբանական նշան, որ դուք դեռ երկար միասին կլինեք Գորիս-Սիսիան ավտոճանապարհին գետնաբուք է, Ախուրյանի և Աշոցքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում Արմեն Սարգսյանը պատրաստվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը 30 միլիարդ դրամ կներդնի Ծաղկաձորում նոր մարզահամալիրի կառուցման համար Օբամեյանգը պաշտոնապես տեղափոխվեց «Արսենալ» Մոսկվան ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ առաքելության ընդլայնման ուղղությամբ. Զախարովա ՀՀԿ-ի ներսում դժգոհություն է հասունացել Պարտադիր հնդկաձավար ուտելու պատճառներ Հրդեհ Ստեփանավան քաղաքում Երիտասարդ զույգը բնակարանի պատի մեջ այսպիսի տուփ գտավ. տեսնելով դրա պարունակությունը՝ չեք կարողանա զսպել ձեր արցունքները (տեսանյութ) Գայլերի ոհմակի հարձակման հետևանքով ստացած վերքերից այծյամը սատկել է