1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Ծառուկյանի տարածությունը Սարգսյանից․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումներն անցան ընդհանուր առմամբ կանխատեսելի մթնոլորտում, թեեւ հանրությունն այդ հանդիպումներում քննարկված մանրամասներին տեղյակ չէ, եւ որքան էլ դրանք համարվեն ձեւական կամ արարողակարգային, այդուհանդերձ, խոսքը, զրույցը ստեղծում է որոշակի իրավիճակ եւ, ըստ այդմ, միմյանց հանդեպ թեկուզ ներքին պատասխանատվության ու հարաբերությունների դաշտ: Ըստ այդմ, իշխող կոալիցիայի ներկայացուցիչների հետ Արմեն Սարգսյանի հանդիպումների բովանդակությունը թերեւս ժամանակի ընթացքում տարատեսակ դրսեւորումներով կհայտնվի հայաստանյան մեդիադաշտում՝ տեղեկատվական արտահոսքերի տեսքով: Այդուհանդերձ, բուն ելքի մասով աներկբա է, որ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն սատարելու են Արմեն Սարգսյանին:

Սարգսյանի խորհրդարանական հանդիպումների շրջանակում շատ ավելի ուշագրավ է, թե ինչպիսին է լինելու նրա հանդիպումը «Ծառուկյան» դաշինքի հետ: Բանն այն չէ՝ սատարելո՞ւ է դաշինքը Արմեն Սարգսյանին, թե՞ ոչ: Այստեղ առավել կարեւոր է այն, թե ինչպիսի հաղորդակցություն է լինելու Սարգսյանի ու «Ծառուկյան» դաշինքի միջեւ նախագահության ժամանակահատվածի համար, ըստ այդմ, ինչպիսի «սերմ» է տնկվելու նրանց հանդիպմանը:

Այդ հանգամանքը ուշագրավ դարձնող գործոնները մի քանիսն են: Արմեն Սարգսյանը առաջադրվում է մեծամասնության անունից, բայց մեծամասնության, այսպես ասած, օրգանիկ կառուցվածքի մաս չէ: ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ նրա հարաբերությունները կարեւոր են, սակայն օրգանական կապի բացակայությունը կատարելու է իր դերը, հատկապես ՀՀԿ-ի հետ հարաբերություններում, որն այլ բան չէ, քան պարզապես տնտեսական շահերի մի համախումբ: Արմեն Սարգսյանն այդ տեսանկյունից պետք է հարաբերվի այդ շահերի հետ, հաշվի նստի դրանց հետ, կամ ոտնահարի այդ շահերը եւ ըստ այդմ ունենալ կոնֆլիկտ:

Սարգսյանն այդ շահերի առաջ չունի դե յուրե պատասխանատվություն, քանի որ զբաղեցնում է ընդամենը ներկայացուցչական պաշտոն: Մյուս կողմից, ահռելի է նրա բարոյական պատասխանատվությունը: Այդ պատասխանատվությունն Արմեն Սարգսյանն իրացնելու է ոչ այնքան պաշտոնի, որքան, իր այսպես ասած՝ տնտեսա-քաղաքական կապիտալի ուժով՝ միջազգային կապեր, տնտեսական արտաքին խոշոր խաղացողների հետ առնչություն եւ այլն: Արմեն Սարգսյանի բարոյական պատասխանատվության դաշտը հակադարձ համեմատական է այն դաշտին, որտեղ ՀՀԿ կորպորատիվ շահերն են, տնտեսական հետաքրքրություններն ու դրանց սպասարկման մեթոդները: Համենայնդեպս պետք է լինեն հակադարձ համեմատական, այլապես չկա որեւէ տարբերություն քաղաքակրթական «լուսապսակով» մատուցվող Արմեն Սարգսյանի եւ ՀՀԿ «պոլիտբյուրոն» կազմող օդիոզ դեմքերի միջեւ:

Ըստ այդմ, եթե Արմեն Սարգսյանը չի մնում ավելի քան «անգլիական թագուհի», ապա նա ստիպված է լինելու խաղալ ՀՀԿ դաշտի հաշվին: Դա նշանակում է անխուսափելի բաժանարար գծեր: Սարգսյանը, անկասկած, չի կարող հաշվի չառնել դա, կամ ավելի շուտ՝ Սարգսյանները: Սերժ Սարգսյանն Արմեն Սարգսյանին առաջադրում է նաեւ հենց այդ բաժանարար գծերի եւ հակակշիռների համար: Այստեղ է ուշագրավ դառնում, թե որ կողմում է լինելու Ծառուկյանը, որը եւս խոշոր կապիտալի կրող է, ըստ այդմ, որի մոտ նույնպես առնվազն տեսականում կարող է առաջանալ Արմեն Սարգսյանի հետ շահերի բախում: Մյուս կողմից ակնհայտ է, որ Ծառուկյանը շահերի բախում ունի նաեւ ՀՀԿ-ի հետ, ՀՀԿ տարբեր թեւերի հետ: Ծառուկյանը, ամենայն հավանականությամբ, կնախընտրի տարածությունը, հեռավորությունը երկու թեւից էլ, կամ ավելի շուտ երեք, հաշվի առնելով նաեւ Կարապետյանները: Սակայն հարցն այն է, թե արդյո՞ք նա կնախընտրի բոլորից հավասար տարածություն, թե՞ այդուհանդերձ կնախընտրի որեւէ մեկին լինել մոտ:

Ահա այդ տեսանկյունից հետաքրքիր է դառնում, թե ինչ արդյունք կունենա Արմեն Սարգսյանի եւ «Ծառուկյան» դաշինքի հանդիպումը, որքանով դրանում կուրվագծվեն նաեւ նվազագույնը միջնաժամկետ պայմանավորվածություններ, ու ինչ բովանդակության: Իհարկե թեկնածության շուրջ դաշինքի դիրքորոշումը կհուշի ահագին բան, սակայն բուն բովանդակությունը, ըստ երեւույթին, կմնա հանրային տիրույթից դուրս: Սակայն այստեղ իրավիճակը ավելի բազմաշերտ է, քան զուտ խաչաձեւ հարաբերությունները համակարգի ներսում: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանին Ծառուկյան-Սարգսյան այսպես ասած հաղթահարելի տարածությունը կամ հաղորդակցությունը կարեւոր է ՀՀԿ ներսում իրավիճակը կառավարելու համար, քանի որ Արմեն Սարգսյան-ՀՀԿ շահերի անխուսափելի տարամիտման հանգամանքը կփորձեն օգտագործել Կարապետյանները՝ ՀՀԿ-ում, այսպես ասած, գերակայության հասնելու համար: Այդ գործընթացին զսպող հանգամանք կարող է լինել Ծառուկյանի գործոնը, որը սակայն ունի որոշակի արդիական հավելումի կարիք եւ դա կարող է ապահովել Արմեն Սարգսյանը, իհարկե ավելի շուտ սիմետրիկ խաղի, քան ուղիղ գործակցության կամ դաշինքի տեսքով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

loading...
Լրահոս
Սարգսյանների օրը, Գասպարյանի փոփոխություններն ու սպառնալիքները՝ լրագրողների հասցեին Բանակից խուսափած հայերը Բելառուս մեկնելուն պես կարող են ձերբակալվել. զգուշացնում է ՌԴ հյուպատոսը. Sputnik Օբամեյանգը հրաժեշտ է տվել Բորուսիային Երեւանի կենտրոնում ապօրինի կառույցն ապօրինի օրինականացրել են. ավագանին դատախազին է դիմել.Armtimes.com Թեստ. ինչ են պատմում Ձեր երազները Ձեր մասին Ինչպե՞ս հասկանալ, որ Նա հարմար է քեզ՝ որպես ամուսին Արմեն Սարգսյանը վստահեցնում է, որ ծանոթ է Հայաստանի խնդիրներին Ստամոքսի բորբոքման դեմ պայքարող տնական միջոցներ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին լուրերը տեղեկատվական դիվերսիա են Մահացել է Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը Մազերի դիմակ, որը խթանում է մազերի աճը և պայքարում թեփի դեմ 2017-ի ընթացքում հանրապետության դպրոցների 70 տոկոսում ներդրվել է պարտադիր երրորդ օտար լեզվի առարկան Ուրախ եմ, որ ես ու Մխիթարյանը դարձյալ նույն թիմում ենք.Օբամեյանգ Ֆրանսիայի նախագահը հայկական կազմակերպությունների ընթրիքին ներկայացել է անմոռուկը կրծքին 5 հոգեբանական նշան, որ դուք դեռ երկար միասին կլինեք Գորիս-Սիսիան ավտոճանապարհին գետնաբուք է, Ախուրյանի և Աշոցքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում Արմեն Սարգսյանը պատրաստվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը 30 միլիարդ դրամ կներդնի Ծաղկաձորում նոր մարզահամալիրի կառուցման համար Օբամեյանգը պաշտոնապես տեղափոխվեց «Արսենալ» Մոսկվան ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ առաքելության ընդլայնման ուղղությամբ. Զախարովա ՀՀԿ-ի ներսում դժգոհություն է հասունացել Պարտադիր հնդկաձավար ուտելու պատճառներ Հրդեհ Ստեփանավան քաղաքում Երիտասարդ զույգը բնակարանի պատի մեջ այսպիսի տուփ գտավ. տեսնելով դրա պարունակությունը՝ չեք կարողանա զսպել ձեր արցունքները (տեսանյութ) Գայլերի ոհմակի հարձակման հետևանքով ստացած վերքերից այծյամը սատկել է