1$ = 0 AMD 1€ = 0 AMD

ՎՊ-ն միլիոններ կծախսի կահույք, ղեկավարի բազկաթոռ ու աթոռ գնելու համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հանրային միջոցների ու սեփականության կառավարման ոլորտում չարաշահումները կանխելու ու դրանց օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու առաքելությունը որդեգրած ՀՀ վերասհկիչ պալատը 2018 թվականի համար հետաքրքրական ու շռայլ պետական գնումների ցանկ է ներկայացրել:

Վերահսկիչ պալատն այս տարի ի թիվս այլ ապրանքների, պատրաստվում է գնել ջահեր, լվացարաններ, ղեկավարի աթոռներ, բազկաթոռներ, կահույք, օդորակիչներ:

ՀՀ ֆինանսների նախարարության ՀՀ պետական գնումների համակարգում Վերահսկիչ պալատը ներկայացրել է 2018 թ. գնումների պլանը, որտեղ գնման մեկ անձից (ՄԱ) կատարվող ընթացակարգով պատրաստվում է երկու ջահ գնել: Ջահերից մեկի արժեքը 150000 ՀՀ դրամ է, երկրորդինը՝ 100000 ՀՀ դրամ:

Բացի այդ՝ 35 հազար դրամ արժողությամբ 7 լվացարաններ կգնեն, որոնց ընդհանուր արժեքը կկազմի 245 հազար դրամ: Գնանշման հարցում (ԳՀ) ընթացակարգով պետական կառույցը ղեկավարի 2 սեղան կգնի: Առաջինի արժեքը 600000 դրամ է, երկրորդինը՝ 300000 դրամ: Նախատեսվում է նաև 100 հազար դրամով 10 հատ ղեկավարի բազկաթոռ գնել, որոնք ձեռք բերելու համար բյուջեից 1000000 ՀՀ դրամ կծախսվի: Ղեկավարի բազկաթոռների շարքն այսքանով չի ավարտվում: 80000 դրամով կգնեն ևս 6–ը՝ հատկացնելով 480000 ՀՀ դրամ:

Բացի այդ՝ 26830 դրամ արժողությամբ 47 հատ մետաղյա աթոռներ կգնեն, որոնց ձեռքբերման համար 1261000 ՀՀ դրամ է հատկացվել: Գնումների պլանում են նաև 18 աթոռներն ու բազկաթոռները, որոնցից յուրաքանչյուրը 65000 դրամ է: 18–ը ձեռք բերելու համար նախատեսվում է 1170000 ՀՀ դրամ: Վերահսկիչ պալատը 1500000 դրամ արժեքով ներկառուցված խոհանոց կգնի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

loading...
Լրահոս
Սարգսյանների օրը, Գասպարյանի փոփոխություններն ու սպառնալիքները՝ լրագրողների հասցեին Բանակից խուսափած հայերը Բելառուս մեկնելուն պես կարող են ձերբակալվել. զգուշացնում է ՌԴ հյուպատոսը. Sputnik Օբամեյանգը հրաժեշտ է տվել Բորուսիային Երեւանի կենտրոնում ապօրինի կառույցն ապօրինի օրինականացրել են. ավագանին դատախազին է դիմել.Armtimes.com Թեստ. ինչ են պատմում Ձեր երազները Ձեր մասին Ինչպե՞ս հասկանալ, որ Նա հարմար է քեզ՝ որպես ամուսին Արմեն Սարգսյանը վստահեցնում է, որ ծանոթ է Հայաստանի խնդիրներին Ստամոքսի բորբոքման դեմ պայքարող տնական միջոցներ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին լուրերը տեղեկատվական դիվերսիա են Մահացել է Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը Մազերի դիմակ, որը խթանում է մազերի աճը և պայքարում թեփի դեմ 2017-ի ընթացքում հանրապետության դպրոցների 70 տոկոսում ներդրվել է պարտադիր երրորդ օտար լեզվի առարկան Ուրախ եմ, որ ես ու Մխիթարյանը դարձյալ նույն թիմում ենք.Օբամեյանգ Ֆրանսիայի նախագահը հայկական կազմակերպությունների ընթրիքին ներկայացել է անմոռուկը կրծքին 5 հոգեբանական նշան, որ դուք դեռ երկար միասին կլինեք Գորիս-Սիսիան ավտոճանապարհին գետնաբուք է, Ախուրյանի և Աշոցքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում Արմեն Սարգսյանը պատրաստվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը 30 միլիարդ դրամ կներդնի Ծաղկաձորում նոր մարզահամալիրի կառուցման համար Օբամեյանգը պաշտոնապես տեղափոխվեց «Արսենալ» Մոսկվան ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ առաքելության ընդլայնման ուղղությամբ. Զախարովա ՀՀԿ-ի ներսում դժգոհություն է հասունացել Պարտադիր հնդկաձավար ուտելու պատճառներ Հրդեհ Ստեփանավան քաղաքում Երիտասարդ զույգը բնակարանի պատի մեջ այսպիսի տուփ գտավ. տեսնելով դրա պարունակությունը՝ չեք կարողանա զսպել ձեր արցունքները (տեսանյութ) Գայլերի ոհմակի հարձակման հետևանքով ստացած վերքերից այծյամը սատկել է