1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Արդարադատության նախարարությունը էլեկտրոնային նորարարության առաջատարներից է. Դավիթ Հարությունյան

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հունվարի 30-ին մասնակցել է «Նորարար առաջընթաց» ծրագրի շրջանակում իրականացված «Հանրային կառավարման նորարարության շաբաթ» միջոցառմանը: Հանդիպումը կազմակերպվել էր Եվրոպական միության և ՄԱԶԾ/Կոլբա նորարարական լաբորատորիայի համատեղ ջանքերով:Միջոցառմանը մասնակցել են նաև Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն, ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Ջիլավյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, այլք:
Դավիթ Հարությունյանի խոսքով՝ Արդարադատության նախարարությունը էլեկտրոնային նորարարության առաջատարներից է, ինչի մասին հատկապես փաստում է նախորդ տարում գործարկված իրավական ակտերի նախագծերի հրապարակային քննարկման հարթակի՝ www.e-draft.am- ի կիրարկումը: «Նախկինում քաղաքացիական հասարակությունն էր շատ ակտիվ մասնակցում օրենսդրական նախաձեռնությունների քննարկմանը, իսկ այժմ մենք ունենք շատ մեծ ընդգրկվածություն քաղաքացիների, բիզնեսի ներկայացուցիչների կողմից: Եթե ուսումնասիրեք, ապա կտեսնեք ընդգծված աճ: Մենք օրական մոտավորապես 3000 այցելու ենք ունենում կայքում, որոնք ակտիվ ուսումնասիրում են օրենսդրական դաշտը»,-նշել է նախարարը՝ նորարարության ոլորտում կարևորելով նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմումն առցանց ներկայացնելու համակարգի ներդրումը, e-appostille.am էլեկտրոնային ապոստիլ համակարգի, թեժ գծի e-hotline.am կայքի ստեղծումը:
Նախարար Հարությունյանն կատարված այս աշխատանքներում հատկանշական է համարել միջազգային գործընկերների՝ Եվրոպական միության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի գրասենյակի դերն ու ակտիվ ներգրավվածությունը:
Պետական համակարգում ստարտափերի վերաբերյալ պանելային քննարկման ժամանակ փոխնախարար Սուրեն Քրմոյանը ևս ընդգծել է Արդարադատության նախարարության՝ էլեկտրոնային նորարության ոլորտում առաջամարտիկներից մեկը լինելու փաստը՝ այդ հարցում հաջողության գրավականներից համարելով Նախարարության մարդկային մոտիվացված ներուժը: Այդ համատեքստում Սուրեն Քրմոյանը կարևորել է նախորդ տարում ՄԱԶԾ/Կոլբա նորարարական լաբորատորիայի նախաձեռնությամբ պետական ծառայողների շրջանում հայտարարված նորարար գաղափարների «Հանրային նորարարություն» մրցույթը, որի արդյունքում ՀՀ արդարադատության նախարարության մի շարք աշխատակիցներ արժանացան մրցանակների: Վերջիններիս ներկայացրած գաղափարները՝ www.e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակն ու ծննդյան միանվագ նպաստի դիմումն առցանց ներկայացնելու համակարգն արդեն իրականություն են:
Նշենք, որ կառավարման նորարարության շաբաթը հանրային միջոցառումների, փակ քննարկումների ու հանրային արշավների շարք է, որի ընթացքում մասնակիցները ծանոթանում են պետական կառավարման համակարգում կիրառվող նորարարական մեթոդների, քննարկում, թե ինչպես է հնարավոր ապահովել քաղաքացիների և կառավարության առավել արդյունավետ համատեղ աշխատանքը:

loading...
Լրահոս
Սարգսյանների օրը, Գասպարյանի փոփոխություններն ու սպառնալիքները՝ լրագրողների հասցեին Բանակից խուսափած հայերը Բելառուս մեկնելուն պես կարող են ձերբակալվել. զգուշացնում է ՌԴ հյուպատոսը. Sputnik Օբամեյանգը հրաժեշտ է տվել Բորուսիային Երեւանի կենտրոնում ապօրինի կառույցն ապօրինի օրինականացրել են. ավագանին դատախազին է դիմել.Armtimes.com Թեստ. ինչ են պատմում Ձեր երազները Ձեր մասին Ինչպե՞ս հասկանալ, որ Նա հարմար է քեզ՝ որպես ամուսին Արմեն Սարգսյանը վստահեցնում է, որ ծանոթ է Հայաստանի խնդիրներին Ստամոքսի բորբոքման դեմ պայքարող տնական միջոցներ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին լուրերը տեղեկատվական դիվերսիա են Մահացել է Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը Մազերի դիմակ, որը խթանում է մազերի աճը և պայքարում թեփի դեմ 2017-ի ընթացքում հանրապետության դպրոցների 70 տոկոսում ներդրվել է պարտադիր երրորդ օտար լեզվի առարկան Ուրախ եմ, որ ես ու Մխիթարյանը դարձյալ նույն թիմում ենք.Օբամեյանգ Ֆրանսիայի նախագահը հայկական կազմակերպությունների ընթրիքին ներկայացել է անմոռուկը կրծքին 5 հոգեբանական նշան, որ դուք դեռ երկար միասին կլինեք Գորիս-Սիսիան ավտոճանապարհին գետնաբուք է, Ախուրյանի և Աշոցքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում Արմեն Սարգսյանը պատրաստվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը 30 միլիարդ դրամ կներդնի Ծաղկաձորում նոր մարզահամալիրի կառուցման համար Օբամեյանգը պաշտոնապես տեղափոխվեց «Արսենալ» Մոսկվան ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ առաքելության ընդլայնման ուղղությամբ. Զախարովա ՀՀԿ-ի ներսում դժգոհություն է հասունացել Պարտադիր հնդկաձավար ուտելու պատճառներ Հրդեհ Ստեփանավան քաղաքում Երիտասարդ զույգը բնակարանի պատի մեջ այսպիսի տուփ գտավ. տեսնելով դրա պարունակությունը՝ չեք կարողանա զսպել ձեր արցունքները (տեսանյութ) Գայլերի ոհմակի հարձակման հետևանքով ստացած վերքերից այծյամը սատկել է