1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Շունն ու Տարոնը եւ երեւանցիների 240 հազար դոլարը

Սկսենք այն հայտնի փաստից, որ բնության մեջ գոյություն ունեն վայրի և ընտանի կենդանիներ: Մարդկությունը դեռևս չի հայտնաբերել թափառող կենդանատեսակներ: Անգամ վայրի շուն չկա (թերևս միայն ավստրալիական դինգոն, որը մեր երկրում անօթևանի կարգավիճակում դեռ չի հայտնվել)…

 

Հաշվի առնենք այն փաստը, որ շունը հազարավոր տարիներ մարդու բարեկամն ու հավատարիմ ուղեկիցն է: Եվ այն հանգամանքը, որ այսօր փողոցներում ունենք թափառող շներ, սա միայն մարդու՝ անբարեխիղճ քաղաքացու անպատասխանատու քայլի հետևանք է: Փողոցում անօթևան շներ հայտնվում են մեր՝ քաղաքացիներիս, ինչ-ինչ պատճառներով իրենց հավատարիմ բարեկամներից ազատվելու և անփութության արդյունքում: Փողոցում անօթևան շները հայտնվում են տարբեր հիմնարկ ձեռնարկություններում, կիսակառույցներում, շինհրապարակներում, ինչպես նաև՝ շների բազմացման հետևանքով, քանի որ մեր մայրաքաղաքը անտուն շների կերակրման հիանալի աղբյուր է, առավել ևս՝ աղբագոյացման այսպիսի նպաստավոր պայմաններում: Այսինքն, մենք ժրաջանորեն բազմացնում ենք անօթևան շներին՝ անվանելով նրանց թափառող շներ, և հետո սկսում հանրային միջոցներ տրամադրել նրանցից ազատվելու համար:

 

Հիշենք, որ վերոնշյալ շարժառիթները շարունակական բնույթ են կրում, չկա օրինական վերահսկողություն, համաձայն որի՝ յուրաքանչյուր քաղաքացի, ով իր շանը կթողնի անօթևան, կենթարկվի պատասխանատվության: Մենք՝ բնակիչներս, պետք է հնարավորինս մաքուր պահենք մեր քաղաքը, իսկ քաղաքային իշխանությունը հետևողական լինի, մասնավորապես, ծայրամասերն իրենց աղբարկղերով աղբակույտերի չվերածելու հարցում՝ հնարավորինս նվազագույնի հասցնելով թափառող կենդանիների բազմացման համար բարենպաստ պայմանները:

 

Փաստենք նաև, որ եթե լիովին ազատվենք փողոցային շներից, ապա կունենանք այլ կենդանիների լայնածավալ ներհոսք, որոնց թվին են պատկանում առնետները, կատուները, աղվեսները, գայլերը: Առնետները նաև համաճարակներ տարածելու առումով մի քանի անգամ ավելի վտանգավոր են բնակչության համար: Ավելորդ չէ նշելը, որ ոչ ցեղատեսակային շներն ունեն բավական կայուն իմունիտետ և որպես վարակակիր հիմնականում հանդես չեն գալիս, առավել ևս՝ եթե հիվանդության կրող և տարածող չեն հանդիսանում:

 

Այն մասին, թե շները վնասում են մեր քաղաքացիներին:

 

Շունն իր էությամբ մարդուն հավատարիմ կենդանի է, և մեկ-երկու անգամ նրան կերակրելուց հետո նա այլևս չի վնասի այդ տարածքի որևէ բնակչի: Իհարկե, եթե ագրեսիվ վերաբերմունք դրսևորենք, երկաթե մահակներով լայնածավալ և դաժանաբար շարունակական սպանդ իրականացնենք շների շրջանում, ապա, այո՛, մեր հավատարիմ բարեկամներն, անշուշտ, մարդու հանդեպ կարող են դրսևորել վարքագիծ, անգամ՝ մարդուն դարձնել իրենց զոհը:

 

Ինչի՞ է ձգտում 2006 թվականից ի վեր միակ և անկրկնելի ՍՊԸ-ն՝ «Յունիգրաֆիքս»-ը, որ երկաթե մահակներով ջախջախում է այս կենդանիների գլուխները: Չեմ ուզում հավատալ, որ նրանց կողմից տարվող քնեցման գործընթացը մտածված քաղաքականություն է, դիտավորյալ են ագրեսիվացնում, կատաղեցնում անօթևան մնացած մեր բարեկամներին, իսկ իրենց վզկապը՝ ամլացման պիտակը կրող կենդանին ստերջացումից ընդամենը երկու շաբաթ անց արդեն հղի է: Եթե մի քիչ էլ մանրամասնենք, ապա բավականին դաժանաբար են կատարվում և՛ ստերջացման, և՛ ամլացման վիրահատությունները. օգտագործվում են սովորական, ոչ բժշկական թելեր, վիրահատությունը կատարվում է առանց վիրահատվող կենդանու մարմնի համապատասխան հատվածի մազահեռացման, առանց անզգայացնելու: Մի խոսքով, անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր համայնքային բյուջեից 2006 թվականից ի վեր գնալով ավելացող գումարները, անօթևան շների քնեցման և ստերջացման անվան տակ դուրս գրվող միլիարդավոր դրամներն ուղղակի անցնեն համապատասխան այրերի գրպանները…

 

Այնինչ այդ գումարները առնվազն պետք է պակասեին իրական զանգվածային սպանդի պարագայում, սակայն ավելանում են, ինչից հետևում է, որ այս ուղղությամբ Երևանի բյուջեից ծախսված գումարները անվերադարձ կորչում են, անիմաստ ծախս առաջացնում, օրինակ՝ 2018 թվականին Թափառող շների քնեցման և ստերջացման համար մեր համայնքային բյուջեից տրամադրվել է շուրջ 240 հազար դոլար:

 

Հրատապ խնդիր է օրենքի ստեղծումը՝ հարկ է հստակ սահմանել, թե որն է կենդանու հանդեպ ագրեսիվ, վայրագ, դաժան վերաբերմունքը, բռնի ուժի կիրառումը: Սահմանել բավական խիստ պատժամիջոցներ կենդանու հանդեպ նման վերաբերմունք դրսևորող անձի և կազմակերպության հանդեպ: Նախադպրոցական և դպրոցական ծրագրերում ներառել համապատասխան վերաբերմունքի ուսուցանում կենդանիների հանդեպ: Սպանդ իրականացնող թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձը, անկախ իշխանությունը բռնազավթածների հետ իր քավորասանիկական, խնամիական կամ կուսակցական հարաբերություններից («Յունիգրաֆիքս» ՍՊԸ-ի և’ հիմնադիրները, և՛ սեփականատերերը, և՛ 100% բաժնետերը ՀՀԿ-ական են), պետք է կրի համապատասխան պատիժ՝ ընդհուպ մինչև ազատազրկում: Շանը երկաթե մահակներով տանջամահ անող երկրում բարոյահոգեբանական մթնոլորտը մտահոգիչ է:

 

Աշխարհում ընդունված և հասյտնի փաստ է, որ անգամ հայացքով են իրար հասկանում շունն ու մարդը, շունն իր տիրոջ հետ հավասար իրավունքով օգտվում է և՛ առևտրի կենտրոններից, և՛ ժամանցային վայրերից: Իսկ հայն առավել քան կենդանասեր է, առավել ևս յուրահատուկ վերաբերմունք ունենք մեր հավատարիմ բարեկամների հանդեպ, ուստի հարկ է հնարավորինս շուտ միջոցներ ձեռնարկել այս անմարդկային, հային ոչ վայել դաժան վերաբերմունքից ձերբազատվելու համար, և մեր վստահելի, մեր պաշտպան բարեկամի հետ ապրելու կողք կողքի՝ բարեկամաբար:

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ

Մանկավարժ

Սոննա Աղեկյան

loading...
Լրահոս
Սարգսյանների օրը, Գասպարյանի փոփոխություններն ու սպառնալիքները՝ լրագրողների հասցեին Բանակից խուսափած հայերը Բելառուս մեկնելուն պես կարող են ձերբակալվել. զգուշացնում է ՌԴ հյուպատոսը. Sputnik Օբամեյանգը հրաժեշտ է տվել Բորուսիային Երեւանի կենտրոնում ապօրինի կառույցն ապօրինի օրինականացրել են. ավագանին դատախազին է դիմել.Armtimes.com Թեստ. ինչ են պատմում Ձեր երազները Ձեր մասին Ինչպե՞ս հասկանալ, որ Նա հարմար է քեզ՝ որպես ամուսին Արմեն Սարգսյանը վստահեցնում է, որ ծանոթ է Հայաստանի խնդիրներին Ստամոքսի բորբոքման դեմ պայքարող տնական միջոցներ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին լուրերը տեղեկատվական դիվերսիա են Մահացել է Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը Մազերի դիմակ, որը խթանում է մազերի աճը և պայքարում թեփի դեմ 2017-ի ընթացքում հանրապետության դպրոցների 70 տոկոսում ներդրվել է պարտադիր երրորդ օտար լեզվի առարկան Ուրախ եմ, որ ես ու Մխիթարյանը դարձյալ նույն թիմում ենք.Օբամեյանգ Ֆրանսիայի նախագահը հայկական կազմակերպությունների ընթրիքին ներկայացել է անմոռուկը կրծքին 5 հոգեբանական նշան, որ դուք դեռ երկար միասին կլինեք Գորիս-Սիսիան ավտոճանապարհին գետնաբուք է, Ախուրյանի և Աշոցքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում Արմեն Սարգսյանը պատրաստվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը 30 միլիարդ դրամ կներդնի Ծաղկաձորում նոր մարզահամալիրի կառուցման համար Օբամեյանգը պաշտոնապես տեղափոխվեց «Արսենալ» Մոսկվան ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ առաքելության ընդլայնման ուղղությամբ. Զախարովա ՀՀԿ-ի ներսում դժգոհություն է հասունացել Պարտադիր հնդկաձավար ուտելու պատճառներ Հրդեհ Ստեփանավան քաղաքում Երիտասարդ զույգը բնակարանի պատի մեջ այսպիսի տուփ գտավ. տեսնելով դրա պարունակությունը՝ չեք կարողանա զսպել ձեր արցունքները (տեսանյութ) Գայլերի ոհմակի հարձակման հետևանքով ստացած վերքերից այծյամը սատկել է