1$ = 0 AMD 1€ = 0 AMD

ՀՀԿ ԵԿ-ն անվանական կրթաթոշակներ է հանձնել ռազմական կրթություն ստացող ուսանողներին

Հունվարի 31-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) նախաձեռնությամբ Գարեգին Նժդեհի, Աշոտ Նավասարդյանի, Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի անվան կրթաթոշակներ են հանձնվել ռազմական կրթություն ստացող ուսանողների։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանի տեղեկացմամբ՝ այս ծրագիրն իրականացվում է 12 տարի անընդմեջ և նպատակ ունի խրախուսելու ռազմական կրթություն ստացող ուսանողներին։ «Կրթաթոշակի արժանացած ուսանողները մինչև իրենց ուսումնառության ավարտը ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից ամսական լրացուցիչ 50 հազարական դրամ կրթաթոշակ կստանան։ Մենք այս ծրագիրը նախաձեռնել ենք գերազանց առաջադիմություն և օրինակելի վարք դրևորող ուսանողների համար, քանի որ կարծում ենք՝ այդ ուսանողները պետք է անպայման խրախուսվեն։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ ռազմական կրթությունը դառնա գրավիչ։ Ռազմական մասնագիտությունը պատվաբեր է, և մենք էլ պետք է խրախուսենք այս դժվարին ուղին բռնած երիտասարդներին»,- ասաց Կարեն Ավագյանը։
Նշենք, որ Գարեգին Նժդեհի անվանական կրթաթոշակ է ստացել Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի 4-րդ կուրսի կուրսանտ Մանուկ Մուրադյանը, Աշոտ Նավասարդյանի անվան կրթաթոշակի է արժանացել Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի ուսանող Արտաշես Աշոտի Գյոզալյանը, Վազգեն Սարգսյանի անվան կրթաթոշակակիր է դարձել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի 4-րդ կուրսի կուրսանտ Արայիկ Թամրազյանը, Անդրանիկ Մարգարյանի անվան կրթաթոշակ է հատկացվել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 12-րդ դասարանի սան Դավիթ Անդրեասյանին։
Վազգեն Սարգսյանի անվան կրթաթոշակակիր Արայիկ Թամրազյանը Արցախից՝ Մարտունու շրջանից է, սովորում է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, հրետանավոր է։ Արայիկը նշում է, որ կրթաթոշակն իրեն պարտավորեցնում է, այսուհետև մտածելու է էլ ավելի լավ սովորելու մասին։ «Եթե համալսարանն ինձ առաջադրել է կրթաթոշակի, նշանակում է, որ վստահում են, և ես ամեն ինչ անելու եմ այդ վստահությունը արդարացնելու համար»,- ասում է Արայիկը և ավելացնում, որ ուսումն ավարտելուց հետո որոշել է ծառայությունը շարունակել Արցախում՝ Ջրականում (Ջաբրայիլ) տեղակայված սահմանապահ զորամասում։ Նշենք, որ կրթաթոշակների հավաստագրերը ուսանողներին հանձնել են Աշոտ Նավասարդյանի այրին՝ Հասմիկ Նավասարդյանը, ՀՀԿ նախագահի տեղակալ Գալուստ Սահակյանը, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

loading...
Լրահոս
Սարգսյանների օրը, Գասպարյանի փոփոխություններն ու սպառնալիքները՝ լրագրողների հասցեին Բանակից խուսափած հայերը Բելառուս մեկնելուն պես կարող են ձերբակալվել. զգուշացնում է ՌԴ հյուպատոսը. Sputnik Օբամեյանգը հրաժեշտ է տվել Բորուսիային Երեւանի կենտրոնում ապօրինի կառույցն ապօրինի օրինականացրել են. ավագանին դատախազին է դիմել.Armtimes.com Թեստ. ինչ են պատմում Ձեր երազները Ձեր մասին Ինչպե՞ս հասկանալ, որ Նա հարմար է քեզ՝ որպես ամուսին Արմեն Սարգսյանը վստահեցնում է, որ ծանոթ է Հայաստանի խնդիրներին Ստամոքսի բորբոքման դեմ պայքարող տնական միջոցներ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին լուրերը տեղեկատվական դիվերսիա են Մահացել է Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը Մազերի դիմակ, որը խթանում է մազերի աճը և պայքարում թեփի դեմ 2017-ի ընթացքում հանրապետության դպրոցների 70 տոկոսում ներդրվել է պարտադիր երրորդ օտար լեզվի առարկան Ուրախ եմ, որ ես ու Մխիթարյանը դարձյալ նույն թիմում ենք.Օբամեյանգ Ֆրանսիայի նախագահը հայկական կազմակերպությունների ընթրիքին ներկայացել է անմոռուկը կրծքին 5 հոգեբանական նշան, որ դուք դեռ երկար միասին կլինեք Գորիս-Սիսիան ավտոճանապարհին գետնաբուք է, Ախուրյանի և Աշոցքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում Արմեն Սարգսյանը պատրաստվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը 30 միլիարդ դրամ կներդնի Ծաղկաձորում նոր մարզահամալիրի կառուցման համար Օբամեյանգը պաշտոնապես տեղափոխվեց «Արսենալ» Մոսկվան ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ առաքելության ընդլայնման ուղղությամբ. Զախարովա ՀՀԿ-ի ներսում դժգոհություն է հասունացել Պարտադիր հնդկաձավար ուտելու պատճառներ Հրդեհ Ստեփանավան քաղաքում Երիտասարդ զույգը բնակարանի պատի մեջ այսպիսի տուփ գտավ. տեսնելով դրա պարունակությունը՝ չեք կարողանա զսպել ձեր արցունքները (տեսանյութ) Գայլերի ոհմակի հարձակման հետևանքով ստացած վերքերից այծյամը սատկել է